Առլեն Շահվերդյան

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Ինձ թվացել էր / It seemed to me

Ինձ թվացել էր / It seemed to me

Ամեն ինչ ու միշտ չէ, որ մեր ուզածով է լինում… Մեր նպատակներն ու իղձերը երբեմն բախվում են ընդամենը տափակ, ամենօրյա, մի քիչ գորշ իրականությանը, այն, որ մեկը մտքում մտածեց՝ գաղջ, այն, որ մյուսը ծանր հոգոց հանեց… Եվ, կարծես, այդ ժամանակ վերահաս ու մեծատառերով մի գլխագիր է հայտնվում մեր առջև՝ «ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ՛…»: Ու այդ անհնարինը թերթի գլխագրի պես աչքի՛ է զարնում, տրամադրությո՛ւն փոխում, տրամադրություն է փչացնո՛ւմ… Թվում էր, թե կարող էինք ամե՛ն բան, սակայն հերթակա՛ն անգամ հասկանում ենք, որ մեր ծովակշի՜ռ մտքերն ու իղձերը խտացվել ու շարադրվել են ընդամենը թերթի մի փոքրիկ, նեղ, անհրապույր անկյունում զետեղված նույնքան փոքրի՛կ մի հոդվածում:
Շա՜տ բան է մեզ թվում, սակայն որքա՞ն տոկոսն ենք այդ ամենից մենք իրականություն դարձնում, որքա՞ն տոկոսն է դառնում իրական՝ այդ թվացյալ «կարելի»-ներից: Բա՛յց, մի՛ րոպե, ախր, կյանքը հենց դրանո՛վ է հիասքանչ՝ դժվարությունները հաղթահարելո՛վ, այն, որ ատամներդ իրա՛ր ես քսում ու մատներդ բռունցքո՛ւմ՝ վստահեցնելով քե՛զ, էլի քե՛զ, հետո էլի քե՛զ ու, վերջապես, ամբո՜ղջ աշխարհին, որ դու կարո՛ղ ես, դու կանե՛ս, դու մի փոքրիկ հոդված չե՛ս, այլ մի պարունա՜կ թերթ, որին դեռ կարդալո՜ւ են ու կարդալո՜ւ…
Ի՞նչ առաքելությամբ ենք կյանք գալիս ու ինչպե՞ս ենք սկսում գրել մեր անհատական հոդվածը կյանքի տպագրական այս անվե՜րջ հոսքագծում, դա, թերևս, գիտի միայն մեր կյանքի թերթի միակ ու անփոխարինելի Գլխավոր խմբագիրը՝ Աստված:
Իսկ մենք, Խաղալիքի պես, մեր դերերն ենք խաղում կյանքում, մեկը գրագետ կերպով է գրում իր կյանքի հոդվածը, մյուսը՝ ոչ այնքան, բայց գրո՜ւմ են, գրո՜ւմ, մինչև որ կարդան, մինչև որ հասկանան, մինչև որ հասկացվենք, մինչև որ կրպակներում վաճառվի թերթի վերջին օրինակը, մինչև որ մեզ՝ Խաղալիքներիս, շոյի կարդացվա՛ծ ու հասկացվա՛ծ լինելու միտքը…
Իսկ կյանքն անցնում է ակնթարթի պես, և թերթերը ձեռքից ձեռք են թռնում դեռ տա՛ք, տպարանից նո՛ր դուրս եկած վիճակում…

 

Ինձ թվացել էր

Ինձ թվացել էր, թե գարո՜ւն էի հավաքել ճյուղից,
Բա՛յց, ընդամենը կոտրե՛լ էի այն,
Ինձ թվացել էր, թե անձրև՜ էի քամել ամպերից,
Բա՛յց, ընդամենը արցո՛ւնք էր աչքիս հույսի, հավատի
Եվ կամ հասարակ հիասթափության մի հառա՜չ ունայն,
Մի լո՜ւռ հավաստում՝ գործիմա՛ց բախտի,

Անհասցե՛ խոստում՝ որպես տեսիլքից ծնված հմայի՜լ…
Ինձ թվացել էր, թե գտել էի պատասխա՛նը իմ,
Բա՛յց, ընդամենը հարցեր էին մնացել ինձ հետ,
Ինձ թվացել էր, թե քայլել էի մի լա՜յն փողոցով,
Բա՛յց, ընդամենը բաժին էր հասել նեղլի՜կ արահետ:

Է՜հ, կյա՛նք, սիրելի՛ս, քայլում ենք երկա՜ր մենք իրար կողքի…
Ինձ թվացել էր, թե մի՛շտ կփայլես դու արդարությա՛մբ,
Եվ, թե աշխարհում տիրող կեղտի մեջ ամե՛ն մի հոգի
Մի հույսի կանթե՛ղ և մի փրկության օղա՛կ է՝ ծովո՜ւմ:

Ինձ թվացել էր, ա՜խ, ընդամենը թվացե՛լ էր ինձ,
Եվ իրականում ոչի՛նչ այնպես չէ, ինչպես կարծում ես,
Դա, ընդամենը, լոկ քե՛զ է թվում:

Ես կարծում էի, թե գարո՜ւն եմ ես պոկում խնդությա՛մբ
Եվ, թե ունակ եմ անձրևնե՜ր բերել ամպերից փքո՛ւն…
Մենք այս աշխարհում, թվում է, ապրում ենք մի շա՜տ կարևոր առաքելությա՛մբ,
Մինչդեռ շարունա՜կ և ընդամե՛նը որոնում ենք մեզ այս ունա՛յն կյանքում…

Առլեն Շահվերդյան

24.12.2019 և 17.02.2020
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear Readers, my new Armenian poem “It seemed to me” is about the fregile relations between us and life. Sometmes it seems that we can do everything in ou life, but then we realize that we are so small in this huge universe and the things are going not under our control. This is a very sincere poem, coming from my soul…

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 685,203 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: