Առլեն Շահվերդյան

Home » Մանկական / Children's » Երևանում ձյուն է գալիս / It is snowing in Yerevan

Երևանում ձյուն է գալիս / It is snowing in Yerevan

Երբեմն, մեծահասակ տարիքում, մոռանում ենք հիանալ ձմեռով, ձյան մաքրությամբ ու հեքիաթով, քանի որ մանկության տարիներին ձմեռն ուրիշ է, անհոգ, տաք, երանելի, երջանիկ, իսկ երբ մեծանում ենք, ապա ձմռանը թացն ու ցեխը մի տեսակ շատ են թվում, ավելի սրտնեղում ենք, ավելի հաճախ ենք հոգոց հանում, սառած ու դժգոհ դեմքերով քայլում ենք ձմռանը ու բողոքում, թե էլի ցրտել է, թե երբ են օրերը տաքանալու: Իսկ ձմեռը հանկարծակի ու միանգամից է գալիս՝ առատորեն ծածկելով մեզ իր սպիտակ ծածկոցով: Ու էլի դրսում նկատում ենք, թե ինչպես են դուրս վազում ու հրճվում փոքրիկները, երբ տեսնում են պարող ձյունը: Նրանք երանության մեջ ձնագնդի են խաղում և ուրախանում: Նայում ենք նրանց ու հիշում մեզ, մեզ այդ տարիքում… Երանի մեր մանկական ձմեռները հետ գային, կախարդական ու առատ ձմեռները:

2020 թ. փետրվարի 8-ի ուշ երեկո էր, քայլում էի Երևանի կենտրոնում, Օպերայի կողքով, մեկ էլ սկսեց առատ ձյուն տեղալ: Երբ հոգիդ սիրուց ճախրում է, թևածում, ապա ձյունն էլ այնքան ներշնչող է դառնում: Փաթիլներն այնպես գերեցին ինձ, որ տեղում սկսեցի մտքում բանաստեղծություն գրել: Ձյան մաքրությունը մի այնպիսի մուսա բերեց, որ նույնիսկ չսպասեցի հասնեմ տուն, սկսեցի հեռախոսով ընթացքի մեջ գրել բանաստեղծություն, այս բանաստեղծությունը…
*

Երևանում ձյուն է գալիս

Երևանում ձյուն է գալիս,
Ասես երգ է նվագում,
Փաթիլները պար են գալիս
Ցրտից սառած քաղաքում:

Ու մորեչափ հատիկները
Ծածկում են տո՛ւն ու տանի՛ք,
Անցորդներին դարձնում շարժվող
Ձյունաճերմակ խաղալի՛ք:

Փոփոխվում է քաղաքը հին,
Մանկությունն է ետ բերում,
Երբ ձմեռը հեքիա՜թ էր իմ
Պատկերավոր մտքերում:

Երբ ամեն մի փաթիլի հետ
Հոգիս պարո՜ւմ էր, խնդո՜ւմ,
Աշխա՛րհը՝ լո՜ւյս մի արահետ,
Կյա՛նքն էլ՝ բարի մի պատում:

…Անցա՛վ սպիտակ մանկությունը,
Հիմա ձյունը սա՛ռն է, թա՛ց,
Իմ հուշերի Երևանից
Միա՛յն երա՜զը մնաց:

Ու մեծացանք տարիներով,
Սպիտակեցինք ձմռան պես,
Մե՛ր մանկության խաղալիքը
Մե՛զ հետ խաղում է անտես:

Եվ քայլում ենք հիմա սառած,
Տիկնիկների պես սպիտակ,
Երևանյան ձմռան շնչով,
Փաթիլների երգի տակ:

Պաղ երկնքից ձյուն է գալիս,
Ասես երգ է նվագում,
Փաթիլները պա՜ր են գալիս
Ցրտից սառած քաղաքում…

Առլեն Շահվերդյան

Երևան, առատ ձյան տակ, 08.02.2020, 21:30 PM
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear Readers, on February 8, 2020, late in the evening I was walking in my native city – in Yerevan. Suddenly the weather changed ans there started to snow. The snowflakes inspired me so much that I started to write a poem in my mind. Then I took my mobile and continued to write the poem. That was a moment of magic, when love and nature inspire you so much, that you feel the coming of a new work. The moment was really touching. When I reached home I wrote a status on my FB page for my Readers there. I told them that today I was very much inspired with fairy snow and wrote a new work. I was so touchen when many people wrote comments that they will wait for the poem with pleasure. So thank you all for your kind and permanent attention to my literary activity. The poem I entitled “It is snowing in Yerevan” and in the poem I talk about the warm, happy and lightful Winters of our childhood that have gone away and being adult we sometimes do not notice the beauty of Winter, the beauty of snow.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

1 Comment

  1. kutukamus says:

    Love the ‘in-blue’ and ‘in-purple’ photo pair above 🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 685,204 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: