Առլեն Շահվերդյան

Home » Երաժշտություն / Music » Ես քեզ գտա / I found You

Ես քեզ գտա / I found You

Ես Քեզ գտա

Ես Քեզ գտա՝
Որպես մաքրագործո՛ղ հավատ
Ծոցում իմ մեղքերի,
Գտա՝ որպես մի հիացնո՜ղ կանթե՛ղ
Եվ կա՛յծ՝ հսկա՜ խարույկներից:

Գտա՛ ու պահեցի՛ ձեռքում՝
Շոշափելով մի ո՜ղջ աստղակամար,
Եվ ձուլեցի՛ կավե իմ ամանում
Սրտի՛ցս կաթացող կապա՛ր:

Հենց Քե՛զ գտա,
Պայքարեցի Քո՛ համբույրի համար,
Ինչպես մթին թիթեռը մոլորված,
Որ մի՛ կում լույսը սիրելու համար
Լուսամփոփի՛ն է մեռնելով ձգվում:

Այդժա՛մ, այդ վայրկյանի՛ն թվաց,
Թե վիթխարի աշխա՜րհն է ինձ գրկում,
Թվաց՝ մի երերո՜ւն տերև
Զորե՜ղ ծառի թիկո՛ւնքըն է գտնում:

Հենց Դո՛ւ, հենց Դո՛ւ ինձ փոխեցիր,
Դարձրիր օվկիա՜ն՝ փոքրիկ կաթիլի մեջ,
Ես Քեզ գտա՝ որպես երա՜զ մի լուսածին,
Ապրե՜լն ապահովող՝ կրա՛կ անշեջ:

Ե՞րբ, ինչո՞ւ, ինչպե՞ս է հնարավոր
Լինել ավելի՛ սիրված, քան կա՛մ
Եվ ավելի՛ գովաբանված լինել
Անո՜ւշ Քո շուրթերով կախարդական:

Ես Քե՛զ գտա, հենց Քե՛զ,
Եվ գոգավո՛ր դարձավ իմ ճանապարհը հա՛րթ,
Բարձունքների՛ հասա մաքառելու ուժո՛վ
Եվ սիրեցի ամպե՜րը սա՛րթ:

Ու գգվեցի, ինչպես արև՛ը՝ տերևի՛ն,
Ստացա այնքա՜ն ինձ կարևոր ապրում,
Սիրահարվե՛լ եմ ես տված Քո «Բարև՛»-ին,
Այնքա՜ն մաքուր, ինչպես առավոտյան օդի մի կո՛ւմ:

Ես Քեզ գտա՜
Եվ արմատնե՛ր արձակեցի ծառերի հետ,
Գտա՝ որպես մի մոլորվա՛ծ վտակ,
Որ Քո սիրուց դարձավ հսկա՜ մի գետ…

Առլեն Շահվերդյան

21.01.2020 և 31.01.2020

Լուսանկարներն ու կոմպոզիտոր Վլադիմիր Կոսմայի հիասքանչ երաժշտությունը՝ ռեժիսոր Կլոդ Պինոտոյի «Ուսանողուհին» ֆրանսիական ֆիլմից են՝ Սոֆի Մարսոյի և Վինսենթ Լինդոնի գլխավոր դերակատարմամբ:
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

My der Readers, my new Armenian poem “I found You” is totally dedicated to the most important feeling in life – LOVE. There is no lif, no colors, ne meaning without Love. Life is empty and meaningless without this bright and magic feeling. Thanks God for giving us this feeling… Love and be loved always, cause only loving a lerson reaches happiness and harmony…

The photos and the wonderful music is from the movie “L’Étudiante” (English: The Student), a 1988 French romantic comedy film, directed by Claude Pinoteau and starring Sophie Marceau, Vincent Lindon.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

2 Comments

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 703,471 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: