Առլեն Շահվերդյան

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Անծայրածիր անապատում / In the endless desert

Անծայրածիր անապատում / In the endless desert

Երբ միայնակ ես մնում քո մտքերի, հիշողությունների, զգացողությունների հետ, երբ ուղտաշար քարավանը տանում է քեզ դեպի ավազուտների հորիզոնը՝ մի պահ կտրելով քեզ առօրեական թոհուբոհից ու քաղաքակրթության թելադրական մրցավազքից: Երբ սիրելիիդ որոնումները քեզ հասցնում են շիկավազ հեռուները և անօգնականության ու միայնության մեջ գտնում ես երանելի սիրո, ներքին խաղաղության ու ներդաշնակության շոշափելի հնարավորությունը: Անապատ՝ սիրո մտորումների ու դեգերումների անծայրածիր աշխարհ՝ տաք քամու խաղաղուն հոսանքով և ավազաբլուրների լռելյայն վկայությամբ…
*     

Անծայրածիր անապատում

Անծայրածիր անապատում
Ես ոտնահետք եմ թողել
Թողած հետքս թեժ ավազով
Ծածկըվել է ու կորել:

Քեզ փնտրել եմ դեգերելով
Ավազածոր լեռներում
Այնքան մոտ է ինձ թվացել
Մշուշապատ այն հեռուն:

Քեզ փնտրել եմ լուռ, ժպտալով
Քանզի ճամփին իմ ջահել
Քեզ հետ կապված ամեն մի հուշ
Ինձ ժպիտ է պարգևել:

Պարգևել է ինձ կենսություն 
Ու խնդություն երկրային. 
Վերջ չունեցող ճանապարհիս
Ինչեր ասես՝ չկային:

Ինչեր ասես՝ ես չտեսա
Ապագայի մշուշում
Սակայն ամեն լուսնի ներքո
Պատկերն էի քո հիշում:

Քո պատկերն էր ամեն անգամ
Պահում ինձ զգոն, ուշադիր
Թեկուզ որոշ հույսեր հանգան
Բայց երազս տեղն էր իր:

Եվ ավազոտ անապատում
Քարավանով ուղտաշար
Թեկուզ դեմքս թոզն էր պատում
Լույսը ինձ հետ էր անմար:

Անապատի սառը մթին,
Թեժ արևին այն կիզիչ
Տեսքդ ասես զովն էր ափի
Հույս ավետող համոզիչ:

Իմ ծուռ ճամփին զիգզագաձև
Ավազ-գետում այն նեղլիկ
Քո պատկերը պահում էի
Ինձ համար լույս կանթեղիկ:

Ճրագ էիր դու ինձ համար՝
Սիրաբորբոք երազով,
Անծայրածիր անապատում,
Ծածկված՝ հրե ավազով…

Առլեն Շահվերդյան

01.05.2001 և 04.01.2019
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear Friends in abroad, my new Armenian poem “In the endless desert” I tried to describe a beautiful moment of desert charm while looking for your beloved there. I mentioned the desert as a unique place where you can find yourself, be alone with your thoughts and value your emotions and feelings to your loved one. 

The desert is a place for being alone, it is a place, an endless “world” of unique seperation from all the other world, from all civilization, a place of harmony and silent “relations” with air, land (sand) and a liitle amount of water. The camels bring you to the horizone and you stay there with your memories, thoughts and goals for future. This poem is a unique and very sincere expression of love to woman during a long the desert walk.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 685,203 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: