Առլեն Շահվերդյան

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Պապիս լռությունը… / My Grandfather’s silence…

Պապիս լռությունը… / My Grandfather’s silence…

Ես և Պապիկս / Me and My GrandFather

Պապիս լռությունը…

Պապիս աչքերին նայեցի մի օր,
Որ վճի՜տ էին՝ պարզկա՜ երկնի պես,
Խոսեց նա ինձ հետ՝ բառեր չասելո՛վ,
Անձա՜յն խրատեց իմաստունի պես:

Եվ նրա խոսո՜ւն լռության խորքում
Ես այնքա՜ն բաներ հասկացա հանկա՛րծ,
Այնքա՜ն պատասխան ինձ տվեց թաքուն
Նրա այդ անձա՜յն լռությունը պա՛րզ:

Աշխարհի՜ ցա՛վը տեսա իր դեմքին,
Հոգի՜ էր տալիս աշխարհի դարդին,
Դժվարի՛ն ու բա՛րդ հարցերը կյանքի
Որոգա՛յթ էին՝ հյուսանքով սարդի:

Եվ հիմա, երբ ես մե՛ծ եմ ու հասո՜ւն,
Երբ ի՛նձ են տալիս հարցեր բազմաբուռ,
Զգում եմ՝ թե ինչո՜ւ Պապս չէ՛ր խոսում.
Ե՛ս էլ եմ իր պես մտահո՜գ ու լո՜ւռ…

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 18.11.2018, 01:30 AM

Սիրելի Ընթերցողներ, լավ Տատիկներն ու Պապիկները յուրաքանչյուր Մարդու կյանքում լուսավոր մի հեքիաթ են: Ես մինչև այսօր հիշում եմ իմ Պապիկին ու Տատիկին, նրանք միշտ իմ սրտում են ու հիշողությունների մեջ: Եկեք բոլորս հիշենք մեր Պապիկներին ու Տատիկներին և գնահատենք նրանց դերը մեր կյանքում: Չէ՞ որ կգա մի օր և մենք կդառնանք նրանց պես: Այդ ժամանակ մենք էլ ենք ունենալու սիրո, խնամքի, հոգածության և ուշադրության կարիք: Այս բանաստեղծությունը հրապարակում եմ ի նշան մեր մեծերի նկատմամբ սիրո և հարգանքի: Մի անգամ էլ հիշեք նրանց, հիշեք սիրով և կիսեք Ձեր հիշողությունները:

Սիրելի Ընթերցողներ, իմ այս բանաստեղծության հրապարակումը հենց այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ինձ համար ունի խորհրդանշական, նվիրական ու անձնական առումով շատ կարևոր նշանակություն: Բանն այն է, որ հենց դեկտեմբերի 1-ին իմ պաշտելի Պապիկի ծննդյան օրն է, և ես բանաստեղծությունս նվիրում եմ նրա բարի հիշատակին: Լույս իջնի հոգուդ, Պապիկ ջան: Սիրով, խոնարհումով և երախտագիտությամբ՝ քո սիրելի թոռնիկ:

Dear Readers, good Grandparents is a lightful fairy tale in the life of every person. I still remember my Grandparents, they are always in my heart and in my memories. Dear all, let us all remember our Grandparents and appreciate their role in our lifes. After all, the time will come and we will become like them. Then we shall also need Love, Care and Attention. I publish my new Armenian poem “My Grandfather’s silence” as a tribute of Love and Respect to all our Granparents. Remember them once more, remember with love and share your memories.

Dear Readers, I published my poem just today – on December 1st, cause it is My GrandFather’s birthday! Happy birthday, my dear GrandFather. I always remember You. Thank You for everything You have done for me in Your life. Sleep in peace. Warmly and very respectfully, Arlen.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

17 Comments

  1. Ciao Arlen, condivido anch’io, in quanto ho un ricordo vivo dei miei nonni.

  2. ManeKent says:

    Totally agree. All state come to life. My loving memory to my grandparents and grandparents all the world.
    Greetings and a great week!♥

  3. MakeSomethingMondays says:

    Great post Arlen. We don’t always stop to remember the people who are most important to us.

  4. Arlen–I like the idea of always using the present tense to reference them. I recently lost a friend, and I still speak about him in the present. There is something about : was–i don’t like!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 685,205 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: