Առլեն Շահվերդյան

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Նոյեմբերյան ակնթարթ / November moment

Նոյեմբերյան ակնթարթ / November moment

Բանաստեղծություն՝ նոյեմբերյան շնչով: Պոկված մի ակնթարթ՝ Նոյեմբերից, որը թեև տխուր է, սակայն հմայիչ՝ իր հուզառատ խորհրդավորությամբ…
*

Նոյեմբերյան ակնթարթ

Նոյեմբերին տխրություն է պատում հոգիս,
Տարվա ավարտ տանող մի չլսվող ռեքվիեմով,
Եվ գույները, որ աշնան հետ ծփո՜ւմ էին տոնականով,
Կամա՜ց-կամա՜ց խամրում են ու անհետանում…

Տաք բառերի համառությո՛ւն՝ արդեն արտահայտի՛չ ցրտին…

Նոյեմբերին խոսքս, ասես, կորցնում է իր շեշտադրո՛ւմը՝ արարելիս,
Դեռ չհասած ընթերցողին մոլորվո՛ւմ է ու մահանո՛ւմ,
Ունայնության ժամ է թվում ակնթա՛րթը,
Որոնում ես վերջի՛ն կայծը, վերջի՛ն տերևն ես փայփայում,

Բայց այդ խաղը այնքա՜ն բարդ է, այնպե՛ս խրթին…

Նոյեմբերին, մե՛կ էլ, ծանր է առանց քո տա՜ք համբույրների,
Առանց հոգին շոյող ուրախության, որ ապրում եմ ամեն անգամ,
Ես առանց քեզ նմանվում եմ ծաղկամանում խամրող ծաղկի,
Եվ ամե՛ն ինչ կտայի այս Նոյեմբերին,
Որ գոնե մի՛ ակնթարթով ետ բերեր քո մշուշի հետ ձուլվող տեսքը անզուգակա՜ն,

Բայց մինչև քեզ ցուրտ ձմե՜ռն է կանգնել հերթի՛…

Նոյեմբերի՜ն…, բան չմնա՛ց այս ցրտաշո՛ւնչ Նոյեմբերի՛ն,
Մի՛ բուռ տերև ու մի՛ քանի սառը քամի,
Հետո կգա ձմե՛ռը՝ իր հակասական հանդարտությամբ,
Իր խստությա՛մբ ու թելադրո՛ղ կամքով սա՛ռը,

Սակայն, թեև Նոյեմբերին ամեն անգամ խամրում եմ ես,
Միևնո՛ւյն է, արարո՛ւմ եմ գույնի՛ մասին,
Միևնո՛ւյն է, աշնան ոսկե գույներով եմ լցնում նորից
Սրտի՛ս տակից պոկվա՛ծ բա՜ռը,
Միևնո՛ւյն է, թեկուզ սա՛ռը ծաղկամանում, սակայն տեսնում եմ ես գեղեցի՜կը Նոյեմբերի,
Եվ, վերջապե՛ս, Քե՛զ եմ տեսնում իմ ամե՛ն մի տողում և մտքերում աշնանայի՜ն:
Քեզ եմ տենչում, ինչպես սառած լճում կիսակենդան ձո՛ւկն է
Վերջին անգամ ձգվում դյութի՜չ ու սնուցո՛ղ կարթի՛ն:

Իսկ մինչև այդ, մինչև բերկրա՜նքը մեր նորից,
Պիտի ապրեմ ես այս դա՜րը նոյեմբերյան,

Դա՜ր, որ ծա՜նր ու հոգեմա՜շ է, բայց նման է ակնթարթի՛:

Առլեն Շահվերդյան

17.11.2019
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear Friends, I have written this new Armenian poem about a moment in November. This month has a unique charm, as it is full of mistery and beauty, colors and emotions. My poem “November moment” is dedicated to this charming period of Autumn and it is filled with my thoughts about the charming sadness and inspiring mood, that gives November.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 703,471 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: