Առլեն Շահվերդյան

Home » Մշակույթներ / Cultures » Բացիր երկինք թևերը քո վսեմ / Open sky your majestic wings

Բացիր երկինք թևերը քո վսեմ / Open sky your majestic wings

Երբեմն ուզում ես պարզել թևերդ ու թռչել վե՜ր, վե՜ր՝ առօրեական թոհուբոհից, այժմեական խնդիրներից, չդադարող եռուզեռից, հոգսերի ու մտատանջումների հոսքից, վե՜ր՝ աշխարհի խեղումներից, շեղումներից, անպտուղ պեղումներից ու կրկնվող զեղումներից, վե՜ր՝ անբնականը բնական հաստատելու ջանքերից, անարժեքը արժեքավոր հրամցնելու մոլուցքից, միջակը գերազանց դարձնելու փափագից, վե՜ր, դեպի պարզը, երկնայինը, մաքուրը, ազնիվը, արդարը, եթերայինը: Երբեմն ուղղակի ուզում ես, որպեսզի երկինքը գրկի քեզ ու հանի վեր այս ամենից, և հետո հասկանում ես, որ դու կշիռ միայն երկրի վրա ունես, քո բոլոր խնդիրներով, ջանքերով ու փափագներով հանդերձ, և որ երկնքում անկշիռ ես, թեթև, անուժ: Իսկ երկինքը որքա՜ն զորեղ է, որ ամենակշռուն, ամենածանր երկրայինին անգամ ստիպում է ամեն անգամ հայացքն ուղղել դեպի վե՜ր ու երազե՜լ…
*

«Դեպի Հռոմ» շարքից

Բացիր երկինք թևերը քո վսեմ

Բացի՛ր երկինք թևերը քո վսեմ,
Թռչում եմ ես քո գիրկը օրորող,
Որ համբուրեմ ես առավոտը քո լուսե՜,
Փարվեմ քո գիշերվան գերո՜ղ:

Գրկեմ քո մեջքը՝ թանձրաամպ հագած,
Շոյեմ քո պարանոցը երկնաթո՜ւյր,
Ամո՛ւր սեղմիր քեզ պոետի՛ս սիրահարված
Եվ պարգևի՛ր ինձ երկնային համբո՜ւյր:

Բացի՛ր երկինք թևերը քո վսե՜մ
Եվ պարուրիր երկնակշի՜ռ սիրով,
Քո մոգության մասին մեծամեծե՜րն են խոսել,
Եվ հիմա ե՛ս եմ քո գրկում՝ գրո՛ղ:

Քեզ գովերգող պոետակա՛ն գրչով,
Վսեմաշո՜ւք հորիզոնիդ գերված,
Թռչո՛ւմ եմ քե՜զ, նվիրակա՜ն տենչո՛վ,
Տա՛ր ինձ, երկինք, դեպ քո անե՜զրը բաց:

Առլեն Շահվերդյան

21.10.2019, 11:30 AM, ինքնաթիռում, Կիև-Հռոմ թռիչքի ժամանակ
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear Readers, it is my pleasure to introduce to you my new Armenian poem, entitled “Open sky your majestic wings”. I have written during the flight from Kiev to Rome, on October 21. When I was in airplane I took out my notebook and pen and started to write the poem. It was awesome to watch the blue sky from the plane window and write about its beauty. Some people used to sleep in planes, during the flights, but it’s not for me, cause I usually think and write in plane. So the new poem is a birth, result of flight thoughts.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 703,471 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: