Առլեն Շահվերդյան

Home » Մշակույթներ / Cultures » Երբ անձրև է գալիս Հռոմում / When it rains in Rome

Երբ անձրև է գալիս Հռոմում / When it rains in Rome

Երեկոյան Հռոմում զբոսնելիս, անձրևի ժամանակ / In Rome, in the rainy evening 

Սիրելի Ընթերցողներ, շուրջ մեկ շաբաթ գտնվելով աշխարհի քաղաքակրթական և մշակութային մեծագույն կենտրոններից մեկում՝ հավերժական մայրաքաղաք Հռոմում, գրել եմ բանաստեղծական մի ամբողջ շարք: «Երբ անձրև է գալիս Հռոմում» բանաստեղծությունն այդ շարքից է ու ներկայացնում է վեհաշուք Հռոմի հմայքը անձրևի ժամանակ: Բանաստեղծությունը մտքիս եկել է Հռոմում զբոսնելիս, տեղացող անձրևի ժամանակ: Սույն հրապարակման մեջ ներկայացված լուսանկարներն արել եմ ինքս:
*

«Դեպի Հռոմ» շարքից

Երբ անձրև է գալիս Հռոմում

Երբ անձրև է գալիս Հռոմում,
Բովված անուշ շագանակի
Տաք բույրին է այն խառնվում,
Եվ ձուլվում է խոնավությանը մայթերի,
Թրջում է նեղ փողոցների
Պատուհանները զարդարուն՝
Պարուրելով հոգիներն անցորդների:

Երբ անձրև է գալիս Հռոմում,
Այն բարևում է ժպտուն իր պարզությամբ՝
Ջրե անբասիրով իր մեղմ կաթիլների:

Հնադարյա սալահատակը թրջելով՝
Հոսում է մեղմ, ինչպես գետը՝ հունով քարաբետոն
Եվ խոսում է՝ պատմելով «միշտ»-ը, «մնայունը» ու «հետո»-ն:

Երբ անձրև է գալիս Հռոմում,
Խանութների գովազդային գույների հետ
Ստեղծում է թաց, գետնանկար մի ծիածան,
Որ փռվում է քաղաքով մեկ՝
Որպես գունեղ մի արահետ,
Որպես կածան:

Երբ անձրև է գալիս Հռոմում,
Երկարիրան, երկդեմ, երկկողմ մետրոն, ասես,
Գարնանային բո՜ւյր է առնում,
Շատրվաններն առատանում,
Իսկ քանդակներն՝ հասա՛կ ասած,
Նայում են քեզ մե՜ղմ ժպիտով:

Եվ այդ ամենը փողոցի մի անկյունում,
Թրջված ու դողդոջուն ձեռքով,
Նկարում է իտալացի նկարիչը՝
Հազիվ նշմարելի իր մատիտով:

Երբ անձրև է գալիս Հռոմում,
Հովանոցատեսք ծառերից ծորում է ցած,
Վեհաշո՜ւք ու հի՜ն մայթերով հույզեր գծում
Եվ, կենսախի՜նդ, իտալական կրքոտությա՛մբ
Ձեռքը պարզում է դեպի քե՛զ
Ու քո թրջվա՛ծ, հափշտակվա՛ծ հոգին շոյո՜ւմ, ալեկոծո՜ւմ:

Երբ անձրև է գալիս Հռոմում,
Դու գրկվում ես նրա անուշ օրորոցում
Եվ, թե անգամ ակնթա՛րթ ես լոկ վայելել,
Հետո ամբո՜ղջ կյանքում փայփայո՛ւմ ես Հռոմի անձրևը՝ քո ծոցում:

Առլեն Շահվերդյան

24.10.2019, Հռոմ, անձրևի ժամանակ, քաղաքում զբոսնելիս:

© Լուսանկարները՝ հեղինակի:
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear Readers, I was in eternal Rome for almost a week, in one of the greatest civilizational and cultural centers of the world and of course the majestic Rome gave me so much inspiration to write new poems. So, have the pleasure to inform You that I am going to publish some new poems, which were written during the trip.

The Armenian poem “When it rains in Rome” is the third one from that poetic series. I wrote it in Rome, when I was walking along the street. Suddenly it started to rain and the sourounding was so beautiful. I was so admired. I returned to hotel and started to write my poem.

Dear Readers, all the poems that are coming to be published by me are sincere tribute to Rome, and this one is about the emotional feelings during the rain in Rome. I describe the beauty of the streets and the charming smells that are being mixed with the smell of the rain.
© Photos by Arlen Shahverdyan.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

2 Comments

  1. utesmile says:

    Just beautiful!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 703,442 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: