Առլեն Շահվերդյան

Home » Մշակույթներ / Cultures » Դեպի Հռոմ. Հռոմ, հավերժական մայրաքաղաք / To Rome: Rome – the eternal capital

Դեպի Հռոմ. Հռոմ, հավերժական մայրաքաղաք / To Rome: Rome – the eternal capital

Հռոմի Կոլիզեյում / In Colosseum, Rome

Սիրելի Ընթերցողներ, շուրջ մեկ շաբաթ գտնվում էի աշխարհի քաղաքակրթական և մշակութային մեծագույն կենտրոններից մեկում՝ հավերժական մայրաքաղաք Հռոմում: Բնականաբար, վեհաշուք Հռոմը բանաստեղծելու մեծ ներշնչանք հաղորդեց ինձ: Եվ ահա, սիրով տեղեկացնում եմ, որ ներկայացնելու եմ ուղևորության ընթացքում գրված բանաստեղծական մի ամբողջ շարք՝ «Դեպի Հռոմ» վերագրով: Երկրորդ բանաստեղծությունն այդ շարքից կոչվում է «Հռոմ, հավերժական մայրաքաղաք»:
*

«Դեպի Հռոմ» շարքից

Հռոմ, հավերժական մայրաքաղաք

Հռո՛մ, դու հավերժո՛ղ մայրաքաղա՛ք,
Հին աշխարհից մեր օրերը կողոթներդ մեզ հասցրած խնամակա՛լ:
…Ես քայլում եմ փողոցներով քո հինավուրց,
Որ տեսել են և՛ ճորտ, և՛ տե՛ր, և՛ տիրակալ:
Ու, փարվելով հիացողի իմ հայացքով
Տաճարներիդ վսեմաշո՜ւք,
Առջևում իմ լանջվում է քո աշխարհակա՛լ
Հզորությո՜ւնը տիրակա՛ն:

Հռո՜մ, հավերժակա՜ն մայրաքաղա՛ք,
Ստրուկի՛ց մինչև հարգի մարտի՛կ կռող զնդա՛ն,
Հոգոցաշո՜ւնչ ու արնավա՜զ ամֆիթատրո՛ն Փլավիոսների՛,
Որ մարդկային ճակատագրի թատերաբե՛մ է իսկական:
Դո՛ւ, հանճարե՛ղ ճարտարապետ մտածողի՛ց
Մինչև քարտա՛շ բանվո՛րը վեհացնո՜ղ մի պատվանդա՛ն,
Սուրբ Պետրոսի շքեղաշո՜ւք տաճարի պես
Մե՜ծ, պերճագե՜ղ, Աստվածակա՜ն…

Հռո՜մ, հավե՛րժը մայրաքաղաքի՛,
Արդյո՛ւնքը մարդկային մտքի մնակայո՛ւն արարչության,
Անհա՛սն հիացականի ու դարերի հետքը պահած նորաբանո՛ղը պատմության,
Ձուլվա՛ծք՝ անե՜զր տաղանդի ու տքնության,
Որ գեղեցիկ քարակերտը վերածե՛լ է
Հոգին փառավորո՛ղ ներշնչանքի՜,
Որ դարերի ճամփան եկե՛լ ու անցե՛լ է
Պայքարելո՛վ, արարելո՛վ, բա՛զկը՝ բազկի՛ն, ջա՛նքը՝ ջանքի՛ն:

Հռո՛մ, Աստվածայի՜ն մայրաքաղա՛ք,
Աստվածների հոգին կրող դու մարդկային կերպար առած տաճա՛ր ու վա՛նք,
Կամա՛ր, եկեղեցի՛, հրապարա՛կ…
Մա՛հ ու կյանքի՛, խի՛նդ ու ցավի՛ բախման կենտրո՛ն,
Եվ փառաճե՜մ, աշխարհակա՜լ դու կայսրերի անխոս պահա՛կ,
Նրանց հսկա՜ ու հավակնո՜տ մտաքայլի վարակիչ տո՛ն…

Հռո՜մ, դու այնքան վե՜հ ու այնքան պա՜րզ, ընկերակա՛ն,
Եվ հարազա՜տ այնքան, ասես մարտի՛կն եմ քո սրտի,
Աստիճանից ճառե՜ր ասող փիլիսոփա՛դ ու գործի՛չդ՝ քաղաքական,
Քարդ տաշող բանվո՛րն ու հողի մշա՛կը քո արտի,
Եվ, վերջապե՛ս, քեզ գովերգող բանաստե՛ղծը նվիրական,
Որ հանճարե՜ղ կերպով նկարագրե՛լ գիտի
Քեզ սիրողի խնդությո՛ւնը,
Քեզ ապրողի ողջությո՛ւնը,
Խո՜րը հոգոցը քեզնո՛վ հիացողի:
Որի ամեն բա՛ռն ու տո՛ղը
Քե՛զ հետ, քեզնո՛վ, քե՛զ պես պիտի՛
Ապրե՛ն հավե՜րժ ու հիացնե՛ն Ընթերցողի՛ն:

Առլեն Շահվերդյան

23.10.2019, 02:25 AM, Հռոմ:

© Լուսանկարները՝ հեղինակի:
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear Readers, I was in eternal Rome for almost a week, in one of the greatest civilizational and cultural centers of the world and of course the majestic Rome gave me so much inspiration to write new poems. So, have the pleasure to inform You that I am going to publish some new poems, which were written during the trip. The Armenian poem “To Rome: Rome – the eternal capital” is the second one from that poetic series. I wrote it at hotel in Rome. All the poems that are coming to be published by me are sincere tribute to Rome, and this one is about the emotional feelings during my trip in Rome and my admiration of that beautiful city. The poem is really a  tribute to the ancient city and the words of admiration are coming from my heart. In the end I write that as Rome is eternal value then I hope also that my poetry will be like Rome – eternal, close to each Reader.
© Photos by Arlen Shahverdyan.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

2 Comments

  1. utesmile says:

    What fantastic pictures, Rome is amazing, what a great city. I can see that there is much inspiration to get.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 685,205 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: