Առլեն Շահվերդյան

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Աշունը Հոկտեմբերին / Autumn in October

Աշունը Հոկտեմբերին / Autumn in October

Աշունը Հոկտեմբերին միջանցիկ է, ուրույն, այն սեպտեմբերյան տաք օրերի ու նոյեմբերյան ցրտաշունչ և խորը աշնան միջանկյալ շրջանն է, երբ ծառեը նոր են սկսում համրանալ, երբ մայթերը նոր են սկսում մերկանալ, երբ փողոցի փոշին նոր-նոր է սկսում թանձրանալ և, վերջապես, երբ տաք հագուստը գուժում է երանելի ու թեթև, արևային երբեմնի օրերի ավարտը: Հոկտեմբերին աշունը խոսուն է, քանի որ այն դեռ թաթախված է արևով, իսկ հետզհետե մգացող երկինքը, որի կապույտը գնալով լազուր է դառնում, հուշում է, որ առջևում երկար ու խորը ձմեռ է: Վերջապես, Հոկտեմբերին է, որ աշունը նաև առատ է գույներով, բույրերով ու համերով, այն մի ուրույն տոնահանդես է, որը նախորդում է Նոյեմբեր ամսին և, ասես, ճանապարհ բացում նրա համար: Ես սիրում եմ հոկտեմբերյան աշունը, այն իմ քաղաքում առանձնահատուկ գեղեցիկ է և արժանի նախաբան է աշնան ամենաշքեղ շրջանին՝ Նոյեմբերին, երբ տերևները վերջնականապես կդեղնեն: Հոկտեմբերյան աշնանը նվիրված բանաստեղծությունս անկեղծ սրտի մի ուրույն բացիկ է, որն ուղարկում եմ տաք թեյի բաժակի սուրճ իմ գիրն ընթերցող սիրելի Ընթերցողիս:
*

Աշունը Հոկտեմբերին

Դեղնած տերևից աշուն է քամել
Հայրենիք մտած Հոկտեմբերը տաք,
Ա՛լն արևի՛ն է փորձում նմանել,
Ոսկի՛ն էլ ծածկում է տանի՛ք ու հատա՛կ:

Եղանակը պա՜րզ, արևայի՜ն է,
Կապո՛ւյտն է իշխում երկնքում ծովակ,
Շարժունը, միա՛յն, աշնան քամի՛ն է,
Որ տերևներից հյուսել է նավակ:

Լողում է դանդաղ նավը մայթերին,
Հայրենի հողից ալիքնե՛ր առնում 
Եվ հոկտեմբերյան նորի ու հնի
Հուշառատ կյանքի ծովի՛ն միանում:

Օրո՛ր է անում Հոկտեմբերը ջե՜րմ,
Արևի շողով դյութո՜ւմ է հոգիս,
Որքա՜ն հաճելի է աշունը այս մեղմ.
Կապույտին դեղնող Հոկտեմբեր ամիս…

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 12.10.2019
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear Readers, my new Armenian poem, entitled “Autumn in October is dedicated to a very tender period of Autumn: October. It is a middle time between the sunny Summer and deep Autumn November and has its own charm and beauty. Colors, lights, tastes are so different and full in October. This period of time is a wonderful time for inspiration and creation of new poems.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

2 Comments

  1. utesmile says:

    Autumn is a wonderful season with its colours it brings. Enjoy Autumn Arlen!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 703,471 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: