Առլեն Շահվերդյան

Home » Հայք / Armenia » Մեր լեռներում / In our Mountains

Մեր լեռներում / In our Mountains

Սիրելի Ընթերցողներ, 2019 թվականի սեպտեմբերի վերջից մինչև հոկտեմբերի սկիզբը առիթ ունեցա գտնվելու Հայաստանի հարավային հատվածում, ճանաչելու այնտեղ բնակվող, արարող, ծառայող ու աշխատող մեր հայրենակիցներին, կիսելու նրանց առօրյան, զմայվելու հայրենի բնության բնապատկերների վեհասքանչությամբ: Բնականաբար, այդ ամենն իմ մեջ նոր բանաստեղծություն ծնելու անսպառ ներշնչանք հանդիսացավ: Եվ ահա՝ «Մեր լեռներում» վերնագրով բանաստեղծությունս հենց դրա արգասիքն է: Լուսանկարը, որն արել եմ, Վայքի բնապատկեր է, վեհ լեռների մի պատառիկ, լեռների բարձրությունից հոգին վեհացնող մի չքնաղ տեսարան, իսկ բանաստեղծությունս այնտեղ գտնվելուս ընթացքում բոլոր զգացողությունների ու տպավորությունների խտացումն է: Ուրախ եմ, որ ինձ առիթ և հնարավորություն ընձեռնվեց բացահայտելու Եղեգնաձորի, Վայքի աշխարհը, ճանաչելու և կողք-կողքի լինելու Հայրենիքի պաշտպանների՝ սպաների ու զինվորների հետ, որոնք իրենց անխոնջ ու անձնվեր ծառայությամբ պահպանում են մեր անգին երկրի հարավային եզերքը: Ուրախ եմ, որ առիթ ունեցա ճանաչելու ու հիանալու Վայքում բնակվող հասարակ մարդկանցով, որոնք իրենց առօրեական հոգսերի մեջ չեն տրտնջում ու շարունակում են նվիրված մնալ իրենց հողին, ջրին ու բնակելի շենքերի պատուհաններից հիասքանչաբար վեր հառնող գեղատեսիլ լեռներին: Ես սիրեցի բոլոր այդ մարդկանց ու այնտեղի բնությունը և նրանց երբեք չեմ մոռանա: Իմ այս բանաստեղծությունն էլ խորին հարգանքս, սրտիս խոսքն ու հոգուս անկեղծ, արտահայտությունն են՝ ի պատիվ իրենց, Հայաստանի հարավային լեռնաշխարհից ծնված հոգու պոետական արտահայտություն…
*

Մեր լեռներում

Մեր լեռներում կապտականաչ
Լանջերն, ասես, ափե՜ր լինեն,
Որ շոյում են տաքո՜ւկ ծածկով
Հիացողիս հայացքը լուռ:

Մեր լեռներում շունչը քամու
Ազա՜տ է մի՛շտ ու արծվաթև՛,
Այն սահում է լանջերն ի վե՛ր
Գագաթնե՛րը դեպի ամո՛ւր:

Մեր լեռներում գտնո՛ւմ ես քեզ
Պոետական խոսքո՛վ լցվում,
Վե՛ր ես հառնում քարափներից
Ու բարձրանում խիզախաբա՛ր:

Մեր լեռներում միտքը քա՛ր է,
Որ ծնվում է լեռան ծոցո՛ւմ,
Զա՛րկ է հանում ու գլորվո՛ւմ,
Ինչպես խոսքը քո ամրաբա՛ռ:

Կանգնած ծոցում մեր լեռների,
Զգալով նրանց ո՛ւժն առնական,
Միտքս հիմա թևածո՜ւմ է,
Խոսքեր ծնում՝ վե՜հ ճախրանքով:

Ե՛ս Հայկական լեռնաշխարհի
Մի մասո՛ւնք եմ պոետական,
Որ սնվում է մեր լեռների՛ 
Արարչակա՛ն ներշնչանքո՛վ:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 29.09-01.10.2019, Վայք
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear Readers in Abroad, my new poem is dedicated to Armenian highlands and especially the nature sightseeings from the South of our country. I am glad that I had an opportunity to visit the southern places of Armenia, as it was a huge inspiration for me to write a new poem about our majestic maoutains, nature, and ofcourse – the people, who live, create there. I’ll never forget all those people living there and all the heart breaking beauty of Armenian highlands. My poem is a sincere dedication and appreciation to them. Very respectfully, Arlen.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 703,471 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: