Առլեն Շահվերդյան

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Ես քեզ այնտե՛ղ եմ բանաստեղծաբար գտել / I have poetically found you there

Ես քեզ այնտե՛ղ եմ բանաստեղծաբար գտել / I have poetically found you there

2019 թ. հուլիսի 6-ի երեկոյան երթուղայինով տուն էի վերադառնում: Վարորդի կողքին էի նստած, առջևի նստարանին: Զմայլվելով քամոտ եղանակից ճոճվող ճանապարհի բարձր բարդիների գեղեցկությամբ՝ հեռախոսովս սկսեցի բանաստեղծություն գրել: Բայց չէի նկատել, որ իմ գլխավերևում կանգնած մի աղջիկ ուշադիր հետևում է ստեղծագործելուս աննկատ պրոցեսին: Երբ պատահաբար շրջվեցի ու մեր հայացքները համընկան, ես իր հիացած ու փայլող աչքերից հասկացա, որ նա լրիվ կարդացել է բանաստեղծությունս և, որ ամբողջ ճանապարհին պարուրված է եղել լիրիկայով, որն այդ պահին խտացված էր հեռախոսիս էկրանին: Օրեր անց տանը ավարտեցի բանաստեղծությունը՝ մտքում հիշելով ճանապարհը, բարձր բարդիները և, իհարկե, ստեղծագործական պրոցեսին հետևող գեղանի աղջկա հիացմունքն ու բարի ուշադրությունը:
Ես սիրում եմ իմ ընթերցողներին՝ հին կամ նոր, երկարամյա ու հավատարիմ կամ պատահական ու անծանոթ:

*

Ես քեզ այնտե՛ղ եմ բանաստեղծաբար գտել

Այնտե՛ղ, որտեղ երկինքը վերջանում է
Կատարներով քաղաքի հի՜ն բարդիների,
Որտեղ կապույտ-կանաչ շփումն անէանո՜ւմ է՝
Ճամփա տալով անհո՜ւն հեռուներին,

Այնտե՛ղ ես դու՝ որպես տեսի՜լ մի երկնաթել,
Որպես կանչող կաթիլ՝ երկնի ծոցից,
Ես քեզ այնտե՛ղ եմ բանաստեղծաբար գտել,
Կապույտ-կանաչ շոշափելի օրորոցի՛ց:

Այնտե՛ղ՝ հեռվում, բարդիների կատարներին,
Որտեղ քաղաքի շո՛ւնչն է թարմանում,
Տողերս տա՛ք են ու այնքա՜ն տեղին,
Որ նույնիսկ ի՛նքս եմ զարմանում:

Հրճվում՝ քո ներշնչո՜ղ վայելչությամբ,
Ձուլվում քո ժպիտի՛ն եթերայի՜ն,
Քեզ հետ տողերս հա՜ր հավերժությամբ
Ինձ հասցնում են ծառերի կատարների՛ն:

Գրկի՛ր ինձ, քաղաքի նման՝ սիրո՜վ,
Շոյի՜չ, ինչպես քամի՛ն՝ բարդիների՛ն,
Ինձ բարձրացրու վերև՛, դեպի կապո՛ւյտը օրորող
Եվ հո՜ւյս տուր ինձ սիրո թևո՛վ քո հմայիլ:

Ու հենց այնտե՛ղ, որտեղ երկինքը վերջանում է
Կատարներով քաղաքի հի՜ն բարդիների,
Դու քո անո՜ւշ լույսով բացի՛ր ինձ երկնի հունը՝
Ճամփա տալով սիրաբորբո՛ք իմ տողերին:

Առլեն Շահվերդյան

14.07.2019
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear Readers, sometimes the moment of creation a new poem comes not as usual, but in a place or in a time, when you do not wait for it. Once going by bus I take out my mobile phone and started to write a poem, cause I was so much admired with the high trees along the street, from the window I was watching them. But I did not notice that an unknown girl was watching the process of my writing the poem. When I turned my head and we looked at each other I saw a deep inspiration and admiration in her beautiful eyes. At that moment I understood that the whole way she was reading my poem, being filled with my poetry, living with true values of romantic spirit. I am so glad that she was filled with lyrics. I love all my Readers and I deeply appreciate their attention and kind attitude towards my literary activity.
Very respectfully, Arlen.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 703,442 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: