Երբեմն այնպես ենք նեղացնում մեզ սիրելի ու թանկագին մարդկանց, որ աշխարհը մի պահ կանգ է առնում, նախատում մեզ, թարս նայում մեզ վրա՝ ասես սաստելով ու զգաստացնելով մեր արարքի համար: Այնպես ենք նեղացնում, որ սիրելիի արցունքները տակնուվրա են անում նրան, քեզ, աշխարհը, և քանդվող երջանկության մասնիկներն այս ու այն կողմ են թռչում: Սիրելի մարդու արցունքները մարգարիտների պես ընկնում են հոգուդ չորացած ակոսների մեջ՝ նոր ծիլեր տալով, ստիպելով գնահատելու ու վերաիմաստավորելու ունեցածդ երջանկությունը: Մի նեղացրեք սիրելիներին, հարազատներին, թանկ մարդկանց, նրանց, ում համար դուք աղոթում եք…
*
Ես չեմ ուզում դու լաց լինես
Քո աչքերի անհո՜ւն ծովում
Արցունքներդ, ամեն անգամ,
Տանջում են իմ սիրող հոգին…
Ես չեմ ուզում դու լաց լինես,
Ես չե՛մ ուզում, որ իմ կողքին
Զի՜լ ծիծաղին փոխարինի անձայն լա՛ցդ…
Ժպի՛տն է քո դեմքի զարդը.
Սիրահարի իմ տաղերով
Լցնում եմ քո մո՛ւթն ու բա՛ցը,
Որ դու բացվե՛ս ինչպես վա՜րդը:
Դո՛ւ ես կյանքիս այն կարևո՛ր ու թա՛նկ մարդը,
Որի լույսով ամե՛ն անգամ գալիս է իմ լուսաբա՜ցը:
Մե՛կն ես, որին կյա՛նքս կտամ,
Մե՛կը, որի համար, անգա՛մ,
Երկնի դաշտից ես կքաղեմ
Հազա՛ր ու մի աստղածաղի՛կ:
Ես չեմ ուզում դու լաց լինես,
Թե քիչ է քեզ սերս երգե՛մ,
Ես կխառնեմ երգիս խաղի՜կ-
Ծիածանի երանգնե՜րը:
Միա՛յն, թե դու ժպտա՛ս նորից,
Միա՛յն, թե դու էլ չլացե՛ս,
Շնչե՛ս, որ ես շնչե՛մ քեզնով,
Մեր երկուսին կապող սե՜րը:
Չե՛մ վախենում ո՛չ մի ցավից,
Ես էդ ցավի տիրո՛ջ մե՛րը,
Միա՛յն թե դու ուրախանաս,
Ինձ ճնշում են արցունքնե՜րդ:
Քո աչքերի տանջո՛ղ թացը
Թաթախո՛ւմ է սիրող հոգուս
Նուրբ լարերը վշտի՜ մեջ խոր:
Ու հիմա ես՝
Խոնարհումո՛վ ասպետավոր,
Նվիրումո՛վ՝ որքա՛ն որ կամ,
Խնդրում եմ քեզ, որ չլացե՛ս,
Ժպտա՛ս լուսե՜ քո ժպիտով
Կախարդակա՜ն:
Կյանքը կա՛րճ է, որ այն վատնենք
Բո՛ւթ վեճերում:
Քո աչքերի անհո՜ւն ծովում
Արցունքներդ, ամեն անգամ,
Ինձ ստիպում են, որ քո համար
Վառվե՛մ մոմի նման վերջի՛ն:
Նայի՛ր դու իմ խո՜ր աչքերին,
Ես եկե՛լ եմ քո զգայուն կյանք,
Որ խնդությո՜ւն քեզ պարգևեմ
Եվ հո՛ւյս բերեմ սիրող շնչիդ:
Արև՛ դառնանք կենսաօրոր
Եվ միասի՛ն երջանկանանք,
Քանի դեռ կա՛նք ու ապրո՛ւմ ենք
Այս աշխարհի մե՛ր անկյունում:
Ես չե՛մ ուզում դու լաց լինես,
Թո՛ղ, որ պայծառ արև՛ շողա
Արցունքներիդ անհո՜ւն ծովում:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 29.12.2018
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
Somtimes we hurt our loved ones. We do it not from evil, sometimes just without thinking about our actions. But our beloved people forgive us again and again, because they love us. Let’s be kinder and more careful to them. My new Armenian poem “I don’t want You to cry” is about this issue. The author tell a story when he hurted his beloved girl and now is trying to do everything to make her laugh.
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
Երջանկացնելու ցանկություն ամեն մի տողում….
Ինչ սիրունն էրրր 😍😍
Մելինե ջան, շատ զգացված եմ, սիրելի բարեկամս: