Երբեմն մեր կյանքը վատնում ենք մանր-մունր բաների վրա՝ մոռանալով ամենակարևորների մասին, կարևորում ենք ինչ-որ մանր-մունր արժեքներ՝ մոռանալով գլխավոր ու կարևոր արժեքների մասին: Հաճախ էլ այնքա՜ն ենք տարվում մանր-մունր որոնումներով, որ կորցնում ինքներս մեզ, մեր «ես»-ը, մեր դեմքը: Հավաքել է պետք կյանքի այդ մանրուքները ու պահել մի դարակում՝ անհրաժեշտության դեպքում դրանց անդրադառնալու համար, իսկ կյանքում առաջնորդվել շատ ավելի կարևոր արժեքներով:
*
Մանր-մունր բաների հետևից
Մանր-մունր բաներով ենք լցնում հաճախ մտքերը մեր,
Արևնե՜ր ենք գլորում ցած իղձերի մեր գագաթների՛ց,
Փայփայում ենք անէական, ինչ-որ հեռո՜ւ երազանքներ՝
Չտեսնելո՛վ, թե ինչպես ենք ինքնե՛րս մեզ բեռնում նորից:
Չտեսնելո՛վ, թե երկնքի հսկասավա՜ն հարթության մեջ,
Ոնց ենք կորցնում մե՜ծ աստղերը՝ փոքրերի՛ն միշտ հետևելով,
Ոնց են ձեռքից անհետանում անուրջնե՜րը մեր լուսաշեջ,
Իսկ մենք, մեզնից՝ գոհ, շրջում ենք՝ ընդամենը պարծենալո՛վ:
Չե՛նք հասցնի բռնել քամո՛ւն, ինչքա՛ն էլ մեզ արա՛գ կարծենք,
Չե՛նք հասցնի գրկել ծո՜վը, ինչքա՛ն էլ ձուկ դարձած լողա՛նք,
Մանր-մունր բաներով է, որ լցնում ենք ուղե՛ղը մենք՝
Գալարների արանքներում կորցընելով մե՜ծ երազանք:
Եվ քանի դեռ մակերե՛սն է անուն տալիս գետի հունի՛ն,
Չե՛նք ազատվի հոգում տիրող մա՛նր-մո՛ւնր մեր բաներից,
Անվերջ միայն կպարծենանք խելո՜ք տեսքով իմաստունի՝
Մե՜ծ աշխարհի մեր քայլերով չափչփելով փո՛քր մի գիծ:
Առլեն Շահվերդյան
16.08.2019
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
Dear Readers in Abroad, my new Armenian poem is about one of the main problems of our reality. We often spend our life, our time on petty things, not so important, not so main things in our every day life, forgetting about the most important values, most important things for us. While running after those petty things we spend so much time that when we look back we do not find real results. Sometimes we even loose ourselves while looking for the petty things. Trying to do our best we often think that we can hug the sea, make the wind to be calm and to make the Sun rise from the opposite side. But we all are so weak and helpless in front of the powerful life. So we should not forget about the main values, main feelings that fill our souls and hearts, our minds. We should always prefer those main important values in our mind and go after them. If we continue to fill our mind with so much unimportant things from the daily routine garbish we will never approach the main values.
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
Very true !
THANK YOU!!!!! My dear Ute!!