Երբեմն ամեն բան խտանում է ընդամենը մե՛կ վայրկյանի մեջ, և այդ վայրկյանը ապրել է պետք, ապրել այնպես, ասես ամբո՛ղջ կյանքդ ես ապրում, ասես մինչև այդ վայրկյանը չէ՛իր էլ ապրել, ուղղակի սպասել էիր, ինչպես տերևաթափի ժամանակ մյուս տերևների անկմանը ականատես լինող, բայց իր ճյուղից ամուր կառչած աշնանային դողդոջուն տերևը: Եվ դու ապրում ես քեզ տրված այդ վայրկյանը վեհորեն՝ փորձելով վե՛ր պարզել սուզվող խարիսխը, մինչդեռ դրանից ավելի ծանր քո մտքերը քեզ քաշում են ներքև՛: Ամե՛ն ինչի ու ոչնչի՛ պայքարի ընդամենը մե՛կ վայրկյան, որը քեզ թևեր է տալիս թռչելու վե՜ր, վայրկյա՛ն, որ մի ամբո՜ղջ կյանք արժե, ապրվող վայրկենակա՛ն կյանք:
*
Վայրկյանը…
Երբ կտրվում եմ ես ամեն ինչից,
Այս աշխարհի թոհուբոհից խառնա՛կ
Ես երազում եմ, որ հավե՜րժ հնչի
Վերջի՛ն վայրկյա՛նը-ժամանակ:
Վայրկյա՛նը-տաղ, ինչպես՝ հոգու նվա՛գ,
Որ վե՛ր է կենցաղից այս գո՛րշ,
Մի մե՜ղմ ու անձնական նամա՛կ՝
Հստա՛կ, նպատակայի՛ն, որո՛շ:
Վայրկյա՛ն, որ դա՜ր է՝ մի՛ ակնթարթում,
Դժգույն խնդիրներից պոկո՛ղ,
Երանելի՜ երջանիկի թարթո՛ւմ՝
Հոգու ցավերն իմ ամոքող:
Եվ այդ լուսե՜ ու բաղձալի՜ պահին
Ճախրո՜ւմ եմ ես, ինչպես որո՛րը՝ ծով-օդում,
Ինձ մի՛ վայրկյան տվեք իմ ապրելո՛ւ ժամին
Ես այդ վայրկյա՛նն եմ աղոթում:
Ամե՛ն տեսակ աշխարհիկից հեռո՛ւ,
Ամենօրյա հասարակից վերև՛,
Կյանքի վայրկյա՛ն, որում խոսքե՛րն են իմ լռում
Եվ դողդողո՜ւմ է իմ հոգի՛ն-տերև:
Ու վեհանո՜ւմ եմ ես այդ վայրկյանին,
Ամե՛ն մի միտքս՝ մի գրական ճախրա՛նք,
Եվ կտրվո՛ւմ եմ ես կյանքից այս երկրային՝
Փայփայելով իմ լո՜ւյսը-երազա՛նք:
Ամե՛ն Մարդու կյանքում այս հոգեհան
Գետնից պոկող վայրկյա՛ն կա թևաբեր,
Մեկի մոտ կա՛րճ է, մյուսի մոտ՝ տևակա՛ն,
Մեկին տալիս է կյա՛նք, մյուսին՝ թախի՜ծը մահաբեր:
Եվ ապրվող այդ կարևո՛ր ակնթարթին
Մենք կտրվում ենք թոհուբոհի՛ց այս խելահե՜ղ,
Թող՝ տա Աստվա՛ծ՝ վայրկյա՛նը մեր թարթի՝
Որպես անհո՜ւն երջանկության կանթե՛ղ:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 26.08.2019, 03:00 AM
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
Sometimes everything is thicken in just one second and You should live that one second, live it so, that it seems that You have not lived at all till that only second, live it so, that You have been waiting for that second for all Your life, like an Autumn leaf, that watches all the other leaves falling, and has tightly hold on the branch. And you live that second sublimely, trying to hold up a sinking anchor, while your heavier thoughts pull you down. A second of struggle of all and nothing, a second, which costs a whole life, an instantaneous life, that You have to live. Dear Readers, my new Armenian poem “The Second” is dedicated to all these thoughts about life…
Arlen Shahverdyan
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway