Առլեն Շահվերդյան

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Ծովն ու արևս՝ Ընթերցողիս / My Sea and Sun to my Reader

Ծովն ու արևս՝ Ընթերցողիս / My Sea and Sun to my Reader

Ամռանը քիչ ժամանակ է մնացել, սակայն ամառային արևավառ տոնը դեռ շարունակվում է՝ ջերմացնելով մեր հոգիները: Գրողի համար ամենագլխավոր տոնն իր Ընթերցողն է, որին նվիրված են ամռան արևն ու ծովը, զովն ու լազուրը: Եվ ահա, միահյուսելով ամառը, արևը, ծովն ու սերս Ընթերցողներիս նկատմամբ, ներկայացնում եմ մի բանաստեղծություն, որն ամռան շնչով լցված ուրույն ձոն է՝ նվիրված Ընթերցողներիս:
*

Ծովն ու արևս՝ Ընթերցողիս

Այնքա՜ն արև եմ ես պահել
Բանաստեղծի իմ տա՜ք հոգում,
Խեցիազարդ շղթա-լարե՜ր,
Որոնցով վե՛րք եմ ես կապում:

Շոյում՝ խոսքով իմ գրական,
Ծովի լազո՜ւր ալիքի պես,
Կյանքը գովում, ինչպես որ կա,
Դարձնում արևավա՛ռ հանդես:

Եվ ջե՜րմ լինում ափի՛ նման,
Եվ զո՜վ, ինչպես քամի՛ն ծովի,
Հոգուս մարջաններով հիմա
Զարդարելով Ընթերցողի՛ն:

Տալով նրան կարմի՛ր արև
Ու ծովարձա՛կ կապտաերանգ,
Եվ հանելով հազա՜ր «Բարև»
Խեցիներից ամրաբերա՛ն:

Իմ սրտի տակ ծո՜վ է արքա,
Որ ծփո՛ւմ է կրքով անհուն,
Ընթերցողիս ամե՛ն անգամ
Նորովի՛ եմ սիրահարվում:

Ու նո՛ր դառնում Նրա համար,
Թեկուզ Ընկերն եմ նրա հի՛ն,
Արևավա՛ռ ծով ու ամառ
Թո՛ղ՝ պարգևեն տողերը իմ:

Խեցիազարդ շղթա՛ գցեմ
Ընթերցողիս պարանոցի՛ն
Եվ հավերժո՜ղ սիրով վսե՛մ
Փարվե՛նք ծովի անո՜ւշ ծոցին:

Առլեն Շահվերդյան

13.08.2019
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear Readers, though the Summer is finishing, but the sunny warmth of the Summer is still in our souls. Sun, sand, sea, wind, corals… All these make the Summer feast. The most important feast for each Writer is his Readers. So trying to mix the Sun, the Sea, the Wind an my love to my Readers, I wrote this new Armenian poem, which is a unique ode to my sweet and constant Readers. Thank you so much for Your love and respect. I tried to express my love to all of you due to this poem. Enjoy also this sweet and well known song from 90’s.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

6 Comments

  1. utesmile says:

    Thank you my dear Arlen. What a great way to finish Summer and with this super Summer Beach music. Love it. Love to you Arlen !

    • Love to You, too, my dear Ute!!! Yesterday I was telling once again to my family how much I am proud of our friendship with you. It is a high value for me – our friendship! Thank you so much!!! My deepest respect to you!!!

  2. Jussara Luna says:

    Very beautiful post, my dear Arlen!
    Lambada 🙂
    Thank you for sharing it!
    A big hug to you, my dear friend!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 671,393 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: