Առլեն Շահվերդյան

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Երազելով երազում եմ սերը մեր / Dreaming I dream of our Love

Երազելով երազում եմ սերը մեր / Dreaming I dream of our Love

Սերը գովերգելը նո՜ւրբ արվեստ է, Սերը բանաստեղծաբար գովերգելն ու մեծարելը՝ առավե՛լ ևս: Ամե՛ն անգամ Սիրո մասին բանաստեղծելիս հոգիս փառավորվում է մարդկության այդ չքնա՜ղ զգացմունքով: Ամե՛ն անգամ Կնոջ հասցեին բանաստեղծաբար Սերս խոստովանելիս ավելի ուժգին եմ սիրում կյանքն ու Մարդկանց՝ անմնացորդ ու նվիրական կերպով պոետիկ հոգուս լույսն ու ջերմությունը տալով ամբո՜ղջ աշխարհին, տալով սիրելի Ընթերցողների՛ս:
*

Երազելով երազում եմ Սերը մեր

Երազելով երազում եմ Սերը մեր,
Համոզելով համոզում եմ իմ հոգուն,
Որ չի՛ մեռել ու ապրո՛ւմ է ինչ-որ տեղ
Մեր աշխա՜րհը՝ նվիրակա՛ն ու թաքո՛ւն:

Որ տարփանքի՛-տառապանքի՛ բովերում,
Հիացմունքի՛ ու արբունքի՛ դողի հետ,
Աշխարհի մեր երանելի՜ հովերում
Կզովանա՛մ, կհովանա՛մ ես հավետ:

Հավերժելո՛վ ու մերժելո՛վ տխրություն,
Համոզելո՛վ ու հուզելո՛վ իմ հոգուն,
Հավատո՛ւմ եմ՝ կգա՛ Սիրով փրկություն,
Տա՛ք ու պարփա՛կ սպեղանիով ամոքում:

Ու քայլո՛ւմ եմ, մռայլվո՛ւմ եմ իմ ճամփին,
Հոգիս տաշո՛ւմ ու մաշո՛ւմ եմ ես անվերջ,
Հոգնատա՛նջ են զույգ կոպերս՝ թարթափին,
Աննահա՛նջ է, սակայն, հոգին իմ անշեջ:

Ես կարթնացնե՛մ, կբանեցնե՛մ բյուր հնար՝
Ե՛տ բերելու քնարակա՜նն աշխարհի,
Ու կշրջե՛մ, կկամրջե՛մ մի աշխարհ,
Որտեղ սե՜րը հավերժո՛ղ է ու բարի՛:

Որտեղ կյա՛նքը ներդաշնա՜կ է ու դյութի՜չ՝
Մա՛յր Բնության գորովանքո՜վ լի գրկում,
Որտեղ լուսե՜ ու խաղա՜ղ է ամեն ինչ,
Հոգիդ՝ եռո՛ւմ, թրթռո՛ւմ է ու երգո՜ւմ:

Երազելով երազում եմ սերը մեր,
Քեզնով շնչո՛ւմ, անրջո՜ւմ եմ Քեզ անկեղծ,
Ես եկե՛լ եմ՝ որպես Պոե՛տ անվեհե՛ր,
Որպես Սիրո՛ ու Բնությա՛ն Բանաստե՛ղծ:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 29.03.2017
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

To exalt love – is a very delicate art, and especially when praising love with a poem. Every time I write a poem about love, my heart is filled with this beautiful feeling. Every time when I praise my love for the Woman, I begin to love life and people more strongly, giving the warmth of my soul to the whole world, to my readers. My new Armenian poem “Dreaming I dream of our Love” is dedicated to Love and beloved Woman.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

7 Comments

  1. Jussara Luna says:

    Hello, my dear friend Arlen.
    How are you?
    What a beautiful and inspirational post! A big hug to you 🙂
    Jussara

  2. Jussara Luna says:

    Thank you, my dear Arlen, for your kind words. 🙂
    A big hug to you, my dear friend.
    Jussara

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 671,396 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: