Առլեն Շահվերդյան

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Անքնության քամին / The Insomnia Wind

Անքնության քամին / The Insomnia Wind

Անքնության քամին

Մռայլ քաղաքին իջել է գիշե՜ր
Տեղ-տեղ՝ լույսերի աչքակայծերո՛վ,
Սուրո՜ւմ է քամին՝ փորձելով հիշել
Հին ուղիները իր մտքի ծերո՛վ:

Դեգերո՛ւմ է նա, շենքից շե՛նք անցնում՝
Քնած ծառերին դիվահարելո՛վ,
Բայց ո՛չ մի նոր դուռ քամին չի՛ բացում,
Հներն էլ, արդեն, մեռա՛ն հարվելով:

Ու այդպես անկա՛պ, գիշերվա կեսի՛ն,
Երբ շնե՛րն անգամ երազ են տեսնում,
Քամին փչում է ուղի՛ղ երեսիս,
Հոգիս է մաշո՛ւմ, դնո՛ւմ է, վերցնո՛ւմ:

Ո՞ւր էր, թե հիմա ննջեի խորը՝
Մի բուռ երազս տեսնելու տենչո՛վ,
Մռա՜յլ է հոգիս, ո՞րն ասեմ, ո՞րը…
Չի՛ բուժի քամին հիմա ոչնչով:

Նա հին քաղաքում՝ լամպի մեջ Ջին է,
Նո՛ւյն ձեռագիրն է, նո՛ւյն ոճն ու ոգին,
Սակա՛յն, ամենափորձըվա՛ծ հինը
Նորի կողքի՛ն է նորանում կրկին:

Ի՛նձ էլ հոգնեցրեց ծանրաշունչ քամին,
Ուզում եմ ասել. – էս անտե՛ր, էս ծո՛ւռ…
Ծվարած հոգիս սպասեց լավ բանի,
Բայց, ա՛յս անգամ էլ մնացի անդո՛ւռ:

Մի լավ բան չասա՛ց, լավ բան չբերե՛ց,
Քնահարա՛մ եմ միայն անտեղի:
Մռա՜յլ քաղաքի չսպասված երե՛ց,
Որի կարիքը ո՛չ մեկը չունի:

Չէ՛, քամի եղբայր՝ անբեղո՛ւն ոգով,
Մռայլ քաղաքում օդի շարժ չկա՛,
Քաղաքը ի՛նքը չի՛ շնչում կյանքով,
Աչքակայծերն էլ կամացուկ հանգա՛ն:

Ու քանի ինձ էլ մութը չի՛ մարել,
Չի՛ քշել քամին երազս բոհեմ,
Ավելի խո՜րը փորձեմ ծվարել՝
Մտքերս առնեմ ու գնամ քնեմ:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 07.07.2019, Ժամը՝ 04:15 AM
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear Readers, my new Armenian poem “The Insomnia Wind” is dedicated to those slepless nights, when each of us try to feel the deep charm of the night, its emotions and given thoughts. Each time the wind comes and starst to flow along the streets, touching the old trees. Some eyes of buildings – the windows, and switched on but sonn they dissapper and in the night and you stay alone with the wind. It becomes an insomnia wind, when you try to take out all your thoughts from your mind. But sometimes the wind is useless and it only flows, without any aim or reason, t only distrubs the peace of the trees and streets. I love sleepless nights, because I used to write at that time, giving birth new poems. I think that the masterpiece “The Show must go on” wonderfully suits to this poem and all these thoughts of one man, one poet, one alone soul in the night, with the insomnia wind around.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 703,471 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: