Առլեն Շահվերդյան

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Ես չե՛մ հասկանում ոտքերիս հիմա / I don’t understand my legs now!

Ես չե՛մ հասկանում ոտքերիս հիմա / I don’t understand my legs now!

couples_in_love_legs

Մենք մեր հույզերն ու մտքերը, որպես կանոն, արտահայտում ենք ժեստերով և, հիմնականում՝ ձեռքերի միջոցով: Սակայն, երբ խոսքը սիրո մասին է, ապա մեր ամբողջ մարմինն է խոսում, և այդ ժամանակ կարևոր առաքելություն են իրականացնում նաև մեր ոտքերը՝ մեզ հասցնելով մեր սիրելիների մոտ: Մեր ոտքերը նույնպես գիտեն սիրո լեզուն թե՛ քայլելիս, թե՛ սիրով զբաղվելիս: Զույգերի ոտքերի սիրառատ ու կրքոտ խաչումը անկողնում նույնքան գեղեցիկ է, որքան գրկվելը ձեռքերով: Սիրահարվածության ժամանակ հենց մեր ոտքերն են, որ կտրում են հազարավոր մետրեր, հենց նրանք են, որ խելագարի պես մեզ տանում են դեպի երջանկություն…
Ուշադրություն դարձրեք Ձեր ոտքերին, տեսեք, թե որքան գեղեցի՜կ են նրանք, թեթև՜, սլացի՜կ, արագաքա՜յլ, նպատակասլա՛ց ու վճռակա՛ն, երբ դուք սիրահարված եք:
*

Ես չե՛մ հասկանում ոտքերիս հիմա

Ես չե՛մ հասկանում՝ ինչի՞ց է տեսնես,
Որ իմ քայլերն ուղղվում են դեպ Քե՛զ

Ու չե՛մ հասկանում, թե այդ որտեղի՞ց
Ոտքերս գիտեն ճանապա՜րհը Քո՛:

Գիտե՛ն փողոցը, որով մտովի
Մի հազա՜ր անգամ հասել եմ ես Քե՛զ

Եվ այն ուռենի՛ն, որի հովի տակ
Հանգստացել եմ հոգնատա՜նջ դեմքով:

Ես չե՛մ հասկանում, թե ինչո՞ւ հանկարծ
Ոտքերս ճամփադ բռնեցին դժվա՛ր՝

Հաղթահարելո՛վ քարքարո՛տ ուղին՝
Միակողմանի՛ սիրո եզերքում:

Հաղթահարելո՛վ անտարբերության
Ճամփան երիզող ամեն փո՛ւշ ու քա՛ր,

Ես չե՛մ հասկանում, թե ինչո՞ւ հիմա
Ոտքերս իրե՛նք իրե՛նց են հերքում:

Բայց, եթե անգամ համաձայն չե՛մ ես
Ու որոշումը չե՛մ կիսում բնա՛վ,

Իմ հոգու խորքում ցնծո՜ւմ եմ տաքուն,
Խանդավառվե՜լ եմ սիրահարի պե՛ս:

Նրանց կանգնեցնել անկարո՛ղ եմ ես,
Չե՛մ ընդդիմանում ոտքերիս հիմա,

Չէ՞ որ, անցնելով կարոտի ճամփան,
Ի՛նձ էլ իրե՛նց հետ բերում են դեպ Քե՛զ:

Առլեն Շահվերդյան

04.01.2014
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Our emotions and thoughts we express by our gestures, mainly by our hands. But when speaking about love, then our whole body speaks and at that moment our legs have very important mission – they take us to our beloved ones. Our legs know to speak in love language both while walking or making love. The passionate and lovefull crossing of our legs is beautiful as much as our hugs by hands. Pay attention how beautiful, light, passionate and graceful are our legs when we are in love. While being in love our legs take us to the happiness. My Armenian poem “I don’t understand my legs now!” is about all this.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 675,742 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: