Արտաքին թշնամին թող մի՛շտ իմանա, որ մեր ժողովուրդը գոյամարտում միասնակա՛ն ու հզո՛ր է, և ամեն անգամ պատերազմ սադրելիս՝ թո՛ղ, որ հիշի նա այդ փաստը: Միասնակա՛ն ու հզո՛ր լինենք մշտապես նաև խաղա՛ղ ժամանակ, և 21-րդ դարը մե՛րը կլինի: Սիրելի՛ Ընթերցողներ, պատիվ ունեմ սիրով ներկայացնելու Ձեզ իմ այս նոր բանաստեղծությունը, որը և՛ միասնականության կոչ է, և՛ զգուշացում արտաքին թշնամուն՝ նրա կողմից հնարավոր ցանկացած ոտնձգություն իրականացնելու առումով:
*
Մեր թշնամին արտաքի՛ն է,
Ներսում թշնամիներ չկա՛ն
Ամե՛ն անգամ պառակտվելիս
Հիշե՛լ է պետք ա՛յս տողերը.
– Մեր թշնամին արտաքի՛ն է,
Ներսում թշնամիներ չկա՛ն:
Միասնակա՛ն պիտի լինենք,
Միասնությո՛ւնը անգի՜ն է,
Ձախողումի ամե՛ն դատին
Մե՛նք ենք տուժո՛ղը ու վկա՛ն:
Թե չե՛ս սնում քո մեջ որդին,
Այն չի՛ ուտում ազգիդ բա՜րը,
Թե սիրում ես անմնացո՛րդ
Ատելությանը տեղ չկա՛:
Միասնաբա՛ր խնդիր լուծենք,
Մե՛րն է 21-րդ դարը,
Մեծ աշխարհում բաժանվելով
Կթուլացնե՛նք մեր ապագան:
Ուժե՛ղ ու միակա՛մ լինենք,
Հի՛նը՝ սրտո՛ւմ՝ լինենք արդի՛,
Մեր ուժերի՛ն ապավինենք,
Մեզնից շատ մեզ չե՛ն սիրելու:
Ամե՛ն մեկս գոհա՜ր դառնանք
Ազգիս հազարամյա՜ զարդի՛ն,
Ու վեհանա՜նք Հայրենիքով,
Տրվենք նրան ծառայելո՛ւն:
Համախմբենք ամե՛ն պահին,
Ո՛չ թե՝ միայն ծայրաստիճա՛ն,
Ներսում չունե՛նք մենք թշնամի,
Մեզ պարտադրո՛ւմ են Ավարա՜յր:
Մե՜ծ աշխարհի խորդանոցում
Մե՛նք ենք ընտրում մեզ աստիճան,
Կա՛մ ելնելու ենք դեպի վե՛ր,
Կա՛մ իջնելու ենք գլխիվա՛յր:
Հաջողության բանալի՛ն էլ
Մեր զորությո՜ւնն է՝ ձեռքերո՛ւմ.
Բարեկա՛մն ու թշնամի՛ն էլ
Ուժե՛ղ ազգին են խոնարհվում:
Սիրո՜վ ու հավատո՛վ անհուն
Միմյանց համար հոգի՜ տանք մի՛շտ,
Մենք լեռնաշղթա՛ ենք սասանո՛ւմ,
Երբ դառնում ենք միասնակա՛ն:
Ամե՛ն անգամ պառակտվելիս
Այս տողերը հիշենք ընդմի՛շտ.
– Մեր թշնամին արտաքի՛ն է,
Ներսում թշնամիներ չկա՛ն:
Առլեն Շահվերդյան
Գրող, ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ
23.05.2019
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
Dear Readers, my new Armenian poem “Our enemy is external! There are no inner enemies!” is dedicated to Armenian lionesque spirit and power to defend our Homeland when necessary. All Armenians are ready to die for our dear Homeland. The main mission of the poem is to show that there are no enemies in nation’s inner life and that the enemies are always external. If you want your nation and state to be respected by others you should respect and love it and should make it powerful, developed and democratic. I am proud, that Armenia is that kind of state, and together with Artsakh and Armenian Diaspora we make our Homeland stronger and stronger day by day.
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway