Առլեն Շահվերդյան

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Գիրս՝ ծովակշիռ / My sea-weighted writing

Գիրս՝ ծովակշիռ / My sea-weighted writing

Գրողը տաղանդավոր մտքերի ծով ունի իր ներսում, երբեմն այնպիսի անհանգիստ ու վիթխարի մի ծով, որում իր իսկ մտքերն ալեկոծություն են ստեղծում՝ բախվելով սեփական դատողությունների ու տաղանդի վեհ ժայռերին, խփվելով ու մանրացնելով հոգու ափամերձ քարերը գունեղ: Բնությունից է Գրողը սերում, Աստված է նրան շնորհվում տաղանդը, և նրա գիրը հավիտենական է ու կենարար, ինչպես խոսող ջուրը: Բանաստեղծական է Գրողի հոգու ծովի ալիքների ճոճքը, քնարական է նրա մտքի թարմացնող բրիզը:
*

Գիրս՝ ծովակշիռ

Ես պա՛րզ եմ օվկիանի հայելու նման
Եվ խո՜րը, ինչպես հատա՛կը նրա,
Ու մարջանազա՜րդ խորխորատների
Գունանկարից պոկված մի ձո՛ւկ եմ:

Կե՛տ եմ վիթխարի՜, որ բերնեբերա՛ն
Ջուրը ցփնո՛ւմ է երկնքի վրա,
Կա՛մ ծովառյուծ եմ՝ սառցադաշտերի,
Կա՛մ ջուրը ճեղքող մի թրաձո՛ւկ եմ:

Ճոճո՛ւմ եմ հսկա՜ ալիքներ մտքում,
Ինչպես նավի՛ն է օվկիանը ճոճո՛ւմ,
Նավաբեկության բո՛թն ազդարարող
Թախծությա՜մբ լիքը վերջի՛ն սուլոցով:

Ժա՛յռ ու ջրերի՛ կոփվա՛ծ արանքում
Ծո՛վն էլ, ինձ նման, չի՛ բարեհաճում
Ափի բարձրաբե՜րձ քարերը ծակող
Իր ալիքները հավաքել ծոցո՛վ:

Ես պա՛րզ ու բա՛րդ եմ, խո՜րն ու ափամե՛րձ,
Հսկա՜ օվկիանոս՝ վտառով մտքի՛,
Արևից հալվող սառցաջրերի
Ծիածանազա՜րդ երփներանգո՛ւմն եմ:

Իմ օվկիանոսը գրակա՛ն է, մե՜ծ,
Իմ գիրը սերում է ծովերի խորքի՛ց
Ճոճվո՛ւմ է խինդով պարող ջրերի
Իմ անծայրածի՜ր ստեղծագործո՛ւմը:

Եվ դարե՜ր են դեռ անցնելու գնա՛ն,
Ու դեռ շա՜տ ջրեր կհոսեն անգի՛ր,
Գի՛րս հավե՜րժ է օվկիանի՛ նման,
Գի՛րս՝ ծովածի՛ն ու ծովակշի՛ռ:

Առլեն Շահվերդյան

11.06.2019
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Each writer has a sea of thoughts inside. Sometimes that sea is so huge and restless, that his thoughts make the sea become stormy, his thoughts collide with majestic rocks of own thinkings and talent, making small the stones of the shore in his soul. The Writer comes from the Nature and God gives him his talent, and his writing is immortal and life-giving like the speaking water. The rocking of the waves of Writer’s soul is poetic and the fresh breeze of his mind is lyrical. “My sea-weighted writing” – this is the title of my new Armenian poem.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

2 Comments

  1. utesmile says:

    Excellent music choice!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 703,471 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: