Առլեն Շահվերդյան

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Կինն ու կարմիրը / Woman and red

Կինն ու կարմիրը / Woman and red

Կինն ու կարմիրը

Կնոջ հագին կարմիրը հրաբո՜րբ ու տա՜ք է,
Կանչո՜ղ ու խենթացնո՜ղ,
Կնոջ հագին կարմիրը թե՜ժ կրա՛կ է ավելացող…

***

Դո՛ւ, կարմիրի՛ քո կրակով,
Հոգիս այնպե՛ս տակնուվրա արիր մեկե՛ն,
Այնպե՛ս ուժգին ու հիմնովին,
Որ գույների հանդեսի մեջ
Արնաշաղա՛խ ցլի նման, համառորե՛ն,
Դեպի հավե՜րժ կարմի՛րն եմ ես մղվո՛ւմ սիրով:

Դեպի կրքո՛տ ու այրեցնո՛ղ գո՜ւյնը՝ կրակ,
Որում հազա՜ր երանգների,
Հազա՜ր քա՜ղցր երազների
Եվ, վերջապես, նվիրական ձգտումների ժա՛մն է եկել,
Բոցկլտացո՛ղ իրացումը՝ հաստատորե՛ն,
Շո՜ւնչ պարգևող ու ապրեցնո՛ղ սիրո հրով:

Դո՛ւ, որ կարմիր զգեստովըդ տա՛ք,
Արյան ծովի փրփրացո՛ղ ալիք ես մե՜ծ,
Սիրտըս այնպե՛ս ես լվացել շոյիչ ջրով,
Որ երազի արթնացումի՛ց
Դեպի անո՜ւշ նանրությո՛ւնը
Ինձ աննկա՛տ դարձավ ճամփան սիրահարի:

Կարմի՛ր, ինչպես կակա՛չը վե՜ս,
Կարմի՛ր, ինչպես արև՜ը մե՜ծ ու անառի՛կ,
Ջե՜րմ հպումով, ինչպես պա՛հը համբուրվելու,
Դեպի երկի՜նք՝ վեհացումով,
Եվ, վերջապես, ինքնամոռա՛ց մի անկումով,
Որ նման է վերելքի՛ ու ձախողումի՛ ճանապարհի:

Եվ ցանկության արթնացումի բո՜ւռն հոսքո՛վ,
Քեզ գովերգող սիրո պոետակա՛ն խոսքո՛վ,
Դեպի մա՛հը վազող համա՛ռ ցլի նման
Ես մխրճվո՛ւմ եմ քո ստվերի մեջ թավշագե՜ղ:

Մղվո՛ւմ դեպի կարմի՛րը աննմա՜ն,
Դեպի կրա՛կը, որ գայթակղո՜ւմ է թիթեռի՛ն,
Կարմրափրփո՜ւր ծովի արև՛ը դեպ վառմա՛ն,
Որ հավիտյա՜ն է ու անմե՛ղ:

***

Ախ, հիրավի՜,
Կնոջ հագին կարմիրը հրաբո՜րբ ու տա՜ք է,
Կանչո՜ղ ու խենթացնո՜ղ,
Կնոջ հագին կարմիրը թե՜ժ կրա՛կ է ավելացող…

Առլեն Շահվերդյան

25.05.2019
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Woman in red, – a magic feast of fire, woman in red – a passion, that is growing more and more, Woman in red – a beautiful sinthezis of wild emotions and deep feelings, love and passion. My new Armenian poem “Woman and red” is dedicated to the beauty and boundless magic, which is called Woman in red.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

2 Comments

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Էջադիտումները / Pageviews

  • 717,497 այցելություն / visit
%d bloggers like this: