Առլեն Շահվերդյան

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Մարդ՝ աստղերից / A Man from the Stars

Մարդ՝ աստղերից / A Man from the Stars

Գրողները մարդիկ են` երկնքից, որ գրելով են երկրային: Նրանք իրենց ստեղծած գրականությամբ ունեն կարևոր առաքելություն՝ լուսավորելու մարդկության ճանապարհը՝ փոխանցելով հոգևոր արժեքներ:
Գիշեր, լիալուսին, պոետի մտորումներ, որ դարձան բանաստեղծություն…
*

Մարդ՝ աստղերից

Մեծ աշխարհի Քո անկյունում
Հիմա թաքո՜ւն միտք ես անում,
Մտորում ես կյանքի մասին,
Մո՛ւթ է, գիշե՜ր, լիալուսի՜ն…

Մտորում ես դժվա՛ր բախտից,
Ուրախանում ապրա՛ծ օրով,
Կյա՛նքն, ասես, լինի թղթի՛ց՝
Մե՜ղմ զեփյուռի օրորումով:

Ու կշռո՜ւմ է հսկա՛ դարը
Մե՛ծ աշխարհում քա՛շդ թեթև,
Թեկուզ, կա՛րճ է լույսիդ լարը,
Բա՛յց, վառվո՛ւմ է՝ որպես կանթե՜ղ:

Վառվո՛ւմ, ասես վերջի՛ն անգամ,
Հետո՝ նորի՛ց վերածնվում,
Մութ երկնքի աստղե՛րն, անգամ,
Քո լույսի՛ն են հիմա ծռվում:

Եվ այսպես լա՜յն ու վիթխարի՜,
Մե՜ծ աշխարհից էլ ծավալո՛ւն,
Մտորո՛ւմ ես մարդավարի՝
Որտե՞ղ էիր, ո՞ւր ես գնում…

Մարդ՝ աստղերից, մարդ՝ երկնքից,
Որ գրելով ես երկրային,
Մտորում ես հիմա կյանքից՝
Կախարդակա՜ն մի հմայիլ:

Եվ աշխա՜րհը խտանյո՛ւթ է
Քո անսահմա՜ն մտքի բովում.
Մտորելը մշակո՛ւյթ է,
Հաճախ՝ անմի՛տ այս աշխարհում:

Արժեքների պայքարներում
Խառնվե՛լ են Տե՛ղն ու Դե՛րը,
Ու բախվո՛ւմ են Քե՛ն ու Ներո՛ւմ,
Չա՛րն ու Բարի՛ն, Մա՛հն ու Սե՛րը:

Եվ ծովաքա՛շ քո մտքերից
Լո՛ւռ են հիմա աստղե՜րն անգամ,
Որ ականջ են դրել՝ երկնից,
Բառաշարի՛ն քո հոգեքա՛մ:

Մե՜ծ աշխարհի Քո՛ անկյունում
Հիմա թաքո՜ւն միտք ես անում,
Մտորում ես կյանքի մասին,
Մո՛ւթ է, գիշե՜ր, լիալուսի՜ն…

Առլեն Շահվերդյան

14.04.2019
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear Readers, my new poem “A Man from the Stars” is about thoughts of poet, when under the moonlight he starts to think and write his thoughts on a paper. In the night thoughts are deeper and closer. The poet understands that he is a writer from the stars, from the sky, because it seems that all his thoughts finally fly to the moon and to the stars. Each writer is a man from the stars and he is from the Earth only thanks to his writing.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 669,162 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: