Առլեն Շահվերդյան

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Ո՜վ Բանաստեղծ, Ա՛յր Բանաստեղծ / Oh Poet, Man Poet!

Ո՜վ Բանաստեղծ, Ա՛յր Բանաստեղծ / Oh Poet, Man Poet!

Տղամարդ Բանաստեղծի ստեղծագործական կարևորագույն ներշնչանքը Կի՜նն է: Հենց Կնո՛ջը մեծարելու և գովաբանելու ազնի՜վ ու անսահմա՜ն մղումով է Տղամարդ Բանաստեղծն արարում, և արարման այդ կախարդակա՜ն պահին նրա համար ամբո՜ղջ աշխարհն է, ասես, ափի մեջ: Կի՛նն է այն քնքո՜ւշ ու չքնա՜ղ էակը, հանուն որի Տղամարդ Պոետի մտքից ու սրտից հորդո՜ւմ ու հոսո՜ւմ են Կնոջը գովաբանող անկեղծ գրական տողե՜րը: Կնոջը գովերգելը յուրահատուկ հանձնառություն և առաքելություն է Տղամարդ Բանաստեղծի համար, որը նա պետք է իրականացնի պատվախնդրորե՛ն ու խնամքո՜վ, ազնվորե՛ն ու նվիրումո՜վ: Յուրաքանչյուր Տղամարդ Գրող Կնոջը մեծարում է յուրովի, սակայն բոլորին միավորում է անսահման սերն ու հիացմունքը տիեզերքի չքնաղ ու վեհասքանչ արարման՝ Կնոջ նկատմամբ:
*

Ո՜վ Բանաստեղծ, Ա՛յր բանաստեղծ

Ո՜վ Բանաստեղծ, Ա՛յր Բանաստեղծ,
Դու դեռ հազա՜ր տաղից պիտի տերև՛ առնես,
Սոխակաձայն հազա՜ր խաղից թևե՜ր առնես,
Կնոջ հազա՜ր անուշ հևքից լցվե՜ս, բացվե՜ս, բոցավառվե՛ս,
Ու լիանա՜ս ձյունից ելած ձնծաղկի պես՝
Արեգակի շողից արբած կարո՜տ հոգով,

Առո՛ւյգ լինես՝ հո՛ղը ճեղքող մրջնի նման,
Դառնաս շոյի՜չ ու տա՜ք դարման,
Բուժո՜ղ, փրկո՜ղ ու ամոքո՜ղ…

Ո՜վ Բանաստեղծ, տա՜ք ու անկե՜ղծ,
Քանի՜ Կնոջ շուրթերի հետ պիտի խոսես քո սրտառո՜ւչ բառախաղով,
Եվ կանացի քանի՜ անուն պիտի թաքո՜ւն դեռ թրթռա
Հոգին շոյող քո խելագա՜ր սիրախաղով,

Սպասի քեզնից հրաբխի լավայի պես խոսքի ժայթքո՛ւմ,
Երանությա՜ն ու բերկրանքի՜ գիշե՛ր անքուն,
Երբ խավարում հիացմո՜ւնքն ու երանելի՜ն
Ձուլվում են մի ոգևորի՜չ տառապանքով,
Զարդվո՛ւմ՝ սիրո գունաստեղծի՛ և կիրք ծնող կրակությա՛ն թե՜ժ տարփանքով…

Եվ միալա՜ր, ճռիկաձա՜յն լուսնի պարում,
Երբ աստղերը զարդաքա՜ր են՝ սև կամարում,
Քանի՜ Կնոջ սիրտ ու մարմին պիտի լցնես բյո՜ւր բառույթով,
Քո մեջ եփված սիրո առա՜տ ու տա՜ք հյութով…

Ո՜վ Բանաստեղծ, տա՜ղ Բանաստեղծ,
Կնոջն անվե՜րջ գովաբանող Ա՛յր Բանաստեղծ,

Դեռ շա՛տ պիտի ծաղկես դաշտում՝ կակաչի պես,
Երկա՜ր պիտի հոսես՝ դեպի օվկիա՛ն, ճանապարհին
Սրբե՛ս, տանե՛ս սրտնեղություն ու ցա՛վ՝ անտե՛ս,
Քո խոսքերին սպասող սրտին մի՛շտ բերելով միա՛յն բարի՜ն…

Կարմի՜ր խայտով զարդագունես կանա՛չ գորգը,
Անմնացորդ նվիրումով հո՛ւյս ու հավա՛տ սերմես կյանքում
Եվ գրական խոսքիդ հավե՛տ սիրահարին
Այնպե՛ս սեղմես Քո տա՜ք հոգուն,
Այնպե՛ս շոյես Քո արվեստով,
Որ Նա ժպտա՜ ամե՛ն անգամ, երբ նայում է Քո աչքերին,
Այնպե՜ս սիրես՝ Աստծուց տրված գրարվեստով,
Որ Նա սկսի սիրել բարի՜ն…

Բարի՜ն սիրի, սիրե՜լ սիրի, ապրե՜լ սիրի կրքով եռո՛ւն,
Լինի կյանքին սիրահարվա՛ծ,
Որ ստեղծագործ Քո թևերին նրան դրա՛ծ՝
Տանես դեպի կապույտ հեռո՜ւն,
Քեզ հետ թռչի՛, քեզ հետ շնչի՛ ու անրջի՛ գեղեցի՜կը:

Ո՜վ Բանաստեղծ, այս աշխարհում ամե՛ն ինչն էլ անցողի՛կ է՝
Փա՛ռքը, դի՛րքը, պատվոգի՜րը…
Մնայո՛ւն է միայն գի՜րդ,
Որ դիպչում է հավատարի՜մ Ընթերցողիդ սիրո՜ղ սրտին…
Եվ համբո՜ւյրի նման մնում Կնոջ այտի՜ն…

Եվ ուրե՜մն,
Դու դեռ հազա՜ր տաղից պիտի տերև՜ առնես,

Սոխակաձայն հազա՜ր խաղից թևե՜ր առնես,
Արևաշո՛ղ ժպիտներով «Բարև՜» առնես առավոտի, 

Կնոջ հազա՜ր անուշ հևքից լցվե՜ս, բացվե՜ս, խելագարվե՜ս,
Ու լիանա՜ս ձյունից ելած ձնծաղկի՛ պես,
Որ ծաղկում է խելա՛ռ Մարտին…

Ո՜վ Բանաստեղծ, Ա՛յր Բանաստեղծ:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 19-20.07.2018
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

To my respectful foreign Readers: Dear all, my new Armenian poem, entitled “Oh Poet, Man Poet!” is dedicated to love and passion, creative talent of Poet whose literary works are dedicated to women. The poem says, that the poet should write and create his works always being inspired with woman and love. Women are the main inspiration for a Man and especially for a Man poet. They give meaning to all the poems and are the great source of creative passion to write new works.

Arlen Shahverdyan

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 669,162 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: