Առլեն Շահվերդյան

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Թաքնվել եմ / I have hidden

Թաքնվել եմ / I have hidden

Աշխարհը շատ է փոխվել: Այնտեղ, որտեղ առաջ լույս էր, հիմա դրա գոյության քննարկումն է միայն, այնտեղ, որտեղ առաջ չգրված ու ընդունելի օրենք էր, հիմա այն կասկածի տակ առնող մերժողականության հանդես է, այնտեղ, որտեղ կենարար ու իրական ջանք էր, հիմա առցանց եռուզեռի մեջ կորած պատրանք է: Հաճախ թաքնվում ենք այս խառնաշփոթի մեջ՝ փորձելով գտնել ու փայփայել մեր մի կտոր խաղաղությունը, մի կտոր ապահովն ու լուսավորը, մեզ բաժին հասած բարին: Եվ ահա, այս խենթ աշխարհի նույնքան խենթ կերպափոխումների բովում հենց պոետներն են, որ պիտի պահպանեն, վերարտադրեն ու մշտապես հիշեցնես հոգու լույսի մասին, ոգեղենի ու բարու մասին, որպեսզի աշխարհն իր գլորվող ընթացքի մեջ մի պահ կանգ առնի, վերարժեքավորի կարևոր, հոգևոր, թանկ ու իրական արժեքները:
*  

Թաքնվել եմ

Թաքնվել եմ այս աշխարհի բո՛ւթ բարքերից,
Ես այնտե՛ղ եմ, որտեղ մաքո՛ւր ու մնայո՛ւն արժեքներ են,
Այնտե՛ղ, որտեղ լո՜ւյս է շողում սև՛ քարերի արանքներից,
Որտեղ բարին ամոքում է անգամ ամենախո՛ր վերքերը:

Թաքնվել եմ այս աշխարհի ամենաթո՛ղ եռուզեռից
Ու խելահե՛ղ այն ընթացքից, որ եզրագիծ հատող չունի՛,
Կուչ եմ եկել նեղ անկյունում ու նայում եմ հիմա հեռվից,
Թե ինչպես է աշխարհը մեծ թռել ի՛ր իսկ բնահունից:

Ինձ մի՛ ստիպեք հիասթափվել ու հավատալ, թե լույս չկա՛,
Թաքնվե՛լ եմ ձեր հուսահատ, մեռելածի՛ն հևքից անդուլ,
Իմ աշխարհում արարում եմ գիշերնե՛րն այն լուսնկա,
Որից հետո բացվում են միշտ առավոտնե՛րը կենսատու:

Թաքնվել եմ այս աշխարհի բո՛ւթ բարքերից,
Ես ինձ համար ստեղծել եմ մի ինքնապտո՛ւյտ աշխարհագունդ,
Ես այնտե՛ղ եմ, որտեղ մարդուն ճանաչում են իր գործերի՛ց,
Որտեղ ամե՛ն ինչից բա՛րձր կա հոգևո՛ր ու հա՜ր սնունդ:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 27.03.2019
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear Readers, the world has been changed a lot. There, where was light before, now is just a discussion about the light. There, where were unwritten laws now is a feast of suspicious rejection. There where was a real effort before, now is just an illusion lost in social network routine. Sometimes we hide ourselves from all these problems trying to keep for us our little piece of happiness, peace, kindness and light. In this crazy transformations of this crazy world the poets are exactly those who should keep, reproduce and remind about the light of soul, for the world in its crazy course to stop for a moment and to value the important, spiritual, valuable and real values. My new Armenian poem “I have hidden” is about this issue.

Arlen Shahverdyan

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

2 Comments

  1. utesmile says:

    Lovely and with beautiful music! ♥

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 668,111 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: