Ըստ Դրուիդյան հորոսկոպի՝ իմ նշան-ծառի՝ կաղնու կողքին / Near my tree – the oak (via the Druidic horoscope)
Ինչ ինձ հիշում եմ՝ անսպառ սեր ու նվիրում ունեմ բնության նկատմամբ: Համոզված եմ, որ մարդը կարող է ապրել խաղաղության մեջ միայն, եթե ապրում է բնության հետ խաղաղ գոյակցությամբ և չի վնասում բնությանը, հետևապես՝ նաև իրեն: Իմ նյութերը, գրքերը, ստեղծագործությունները սեր, գորովանք ու հոգածություն են քարոզում բնության նկատմամբ՝ փորձելով վեր հանել մարդ-բնություն ազնիվ ու խաղաղ հարաբերության կարևորությունը: Ես իմ համեստ ջանքերը մշտապես ուղղում եմ դրան: Բնության մասին գրելը, բնապահպանական խնդիրներ արծարծելը ոչ թե սոսկ հարգանք է բնությանը, այլև ձգտում՝ նպաստելու մեր հասարակության մեջ էկոլոգիական գիտակցության ձևավորմանն ու զարգացմանը: Բնասեր լինել, ունենալ էկոլոգիական գիտակցություն և կրել այդպիսի մշակույթ, չի նշանակում սոսկ խնամքով վերաբերմունք կենդանական ու բուսական աշխարհի նկատմամբ, այլև բարեկամեցություն, հանդուրժողականություն շրջակա միջավայրի նկատմամբ, սեր ու ներդաշնակություն մարդ-բնություն և մարդ-մարդ հարաբերություններում: Ունենալ էկոլոգիական գիտակցություն՝ նշանակում է կարողանալ անվնաս ու խաղաղ հարաբերվել թե՛ բնության, թե՛ շրջապատող մարդկանց և թե՛ ամբողջ աշխարհի հետ: Երբ գիտակցում ես այդ ամենն ու վերաիմաստավորում քո տեղն այս կյանքում, դու վերաիմաստավորում ես նաև աշխարհում քո առաքելությունն ու դերը, և մի ուրույն ու նոր ձևաչափով են զարգանում քո ու աշխարհի հարաբերությունները, աշխարհն իր ամբողջ ներկապնակով է ներկայանում ու դու դրանում բերում ես քո ուրույն գույնը: Եվ որքան էլ փոքր ես այս վիթխարի աշխարհում, դու զգում ես աշխարհն ավելի լուսավոր ու բարի դարձնելու՝ քո դերակատարման կարևրությունը: «Աշխարհն ու դու», այսպես է կոչվում իմ բանաստեղծությունը, որը ներկայացված է ստորև:
Մարդ-Բնություն թեմայի վերաբերյալ ամբողջական հարցազրույցս կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի պաշտոնական կայքում, այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/06/25/474077/
Հարցազրույցի վերաբերյալ նյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեով՝ https://arlenshah.wordpress.com/2014/06/25/my-interview-given-to-the-daily-newspaper-aravot/
*
Աշխարհն ու Դու
Դո՛ւ՝ աշխարհում փոքրի՜կ մի կե՛տ,
Իսկ աշխա՛րհը քո մեջ՝ հսկա՜ մի ծավալում,
Դո՛ւ՝ այս կյանքում նեղլի՛կ ու կա՛րճ մի արահե՛տ,
Մի քա՛յլ՝ աշխարհածի՜ր ճանապարհում:
Դո՛ւ՝ քո ներքին բախումներո՛վ ողբերգակա՛ն,
Չնչի՛ն արա՛ր՝ աշխարհավե՜պ երգիծանքում,
Նեղսրտածին բնութագրող մի ածակա՛ն,
Մակդի՛ր՝ բառաբաժա՜ն այս արանքում:
Դո՛ւ՝ հսկա՜ աշխարհը քո հոգում պահա՛ծ,
Ապրում ես քե՛զ՝ բաժին հասած ժամանակը,
Ամե՛ն անգամ երազելով, թևե՜ր առած,
Ելնում ես վե՜ր ու ցա՛ծ ընկնում նույն հատա՛կը:
Այս ամենի փոթորկումի՛ց՝ բաժա՛կ հոգում քո մարդալույս
Օվկիանո՜ս է ալեկոծվո՛ւմ ու զարկըվո՛ւմ քա՛ր-աշխարհին,
Կարծե՛ս, ամե՛ն անգամ ստուգեն՝ հասո՞ւն ես դու, թե՞ կույս,
Կարծե՛ս, ամեն անգամ փորձե՛ն քո այդ ներքի՜ն բարին:
Դո՛ւ՝ աշխարհում փոքրի՜կ մի կետ,
Իսկ աշխա՛րհը քո մեջ՝ հսկա՜ մի ծավալում,
Համոզվա՛ծ ես, թե կկորչե՛ս այնպե՛ս անհետ,
Ինչպես մոխի՛րն է քամու հետ անէանո՛ւմ:
Բա՛յց, կետերի՛ց է կառուցվում ամե՛ն մի գիծ,
Եվ քայլերո՛վ է մեկնարկում ուղին արդար,
Թեկուզ՝ փոքրի՛կ, բայց դու ունես մի դիմագի՛ծ,
Որով լցվո՛ւմ է մի ամբո՜ղջ աշխարհ:
Ունես ուրո՜ւյն մտքեր, հախճապակե՛ հոգի,
Եվ սի՛րտ, ունես, որ պարունա՛կ է, վիթխարի՛,
Ամբողջ աշխա՜րհն է քո ներսո՛ւմ ու քո կողքի՛ն,
Երբ տարածում ես քո այդ ներքին բարի՜ն:
Դու փոքր չե՛ս և ո՛չ էլ քա՛յլ մի ոտնաչա՛փ,
Ի՛նքդ աշխա՜րհ ես՝ աշխարհո՛ւմ այս ծավալո՜ւն,
Եվ թո՛ղ՝ բարի՛ն ու լուսավո՛րը քո անա՛փ
Փարոսի՛ պես լուսարձակի՛ հեռուներո՜ւմ:
Դո՛ւ՝ աշխարհում փոքրի՜կ մի կետ,
Բա՛յց՝ կարևո՛ր ու ծավալո՜ւն:
Դո՛ւ՝ այս կյանքում նեղլի՛կ մի արահետ,
Որով աշխա՜րհն է լայնանո՛ւմ:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 15.03.2019
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
Մոտ եղիր Բնությանը. անտառում, Բավարիա (Գերմանիա), 2009 թ. / Be close to the Nature: in the forest, Bavaria (Germany), 2009
As I can remember myself, I feel a boundless love and dedication to the nature. I am sure that the Human (Man) can live in peace only when he live in peaceful co-existance with teh nature and do not harm the nature, therefore himself. All my materials, books, creations propagandize (promote) love, care and respect to the nature trying to underline the importance of the sincere and peaceful relationship between the human and the nature. All my humble efforts are made for that. To write about the nature or nature conservation issues is not only a respect to the nature but also an aspiration to contribute the formation and development of the environmental (ecological) awareness among us. To be a nature lover, to have an ecological awareness and to have such a culture inside does not mean just a careful attitude towards the animals and plants, but it’s also tolerance towards the environment, as well as love and harmony between human-nature and human-human relations. To have ecological awareness (ecological consciousness) – means to be able to relate peacefuly both with the nature, the people around us and the whole world. When you realize your real role and mission in this life you start to value your place in this world, trying to make it better, trying to make it brighter. My Armenian poem “The World and You” is about this issue.
See my full interview given to the “Aravot” newspaper through the following link: https://arlenshah.wordpress.com/2014/06/25/my-interview-given-to-the-daily-newspaper-aravot/
Վերջում կցանկանայի ներկայացնել ձեզ մի գեղեցիկ երգ՝ «Ես կենդանի եմ» (“I’m alive”) վերնագրով: Սա բնութան նկատմամբ վերաբերմունքի արտահայտություն է, որը նկարահանվել է բրազիլական հասարակածային անտառներում:
Երգի մասին ամբողջական հոդվածը կարդա հետևյալ հասցեով՝
http://dearkitty1.wordpress.com/2014/06/07/football-world-cup-and-wildlife/
In the end I would like to introduce to you a beautiful song, titled “I’m alive” – an expression of our relationship to the nature filmed, composed and recorded in the Brazilian rainforest. Read the whole article about this song via:
http://dearkitty1.wordpress.com/2014/06/07/football-world-cup-and-wildlife/
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
Nature nurtures!! Hi Arlen ….
Totally agree with you! Thanks dear Horty! It nurtures indeed!
Բնությունը կյանքն է: Հավատում եմ, որ մի օր կունենանք մարդ-բնություն հարաբերության այն տեսակը ,որով լի են Ձեր ստեղծագործությունները:
Ես էլ եմ հավատում Մելինե ջան և այս հավատն է, որ առաջնորդում է ավելի մեծ եռանդով շարունակելու ջանքերս: Շնորհակալ եմ, որ նույն այդ հավատով ու լավատեսությամբ հետևում ես նյութերիս: Շատ զգացված եմ:
Here’s to nature and protecting all the precious treasures Arlen!
Thanks for always being with me, dear Mary!
Very nice! Well said! And you are so handsome!
All my best!
Dear Tonette, thank you so much! I am so flattered! Accept my warmest hugs…
I loved your post, my dear Arlen! Your words are very wise and the video is wonderful!! I wish you a great Sunday! A big hug for you!
Thank you so much, my dear friend! Warm hugs to you, too!!