Առլեն Շահվերդյան

Home » Մշակույթներ / Cultures » Երկնի թևով / With the sky wing

Երկնի թևով / With the sky wing

Երազելով երկնքում անհոգ ու երջանիկ սավառնելու մասին՝ մենք մտովի մի պահ կտրում ենք մեզ առօրեական դժվար կյանքից ու տեղափոխվում դեպի կապույտ անեզրության երանելին: Սակայն, ամեն անգամ երկինքը մեզ մեր տեղն է ցույց տալիս՝ հողը, որից սերում ենք ու որին վերադառնում կյանքի ավարտին: Առօրեական կյանքում էլ է այդպես՝ թռվռալով անում ենք թռիչքային սխալներ, ու Վերևից մեզ մեր տեղն են ցույց տալիս… Մենք համառում ենք, ընդզվում, նույն սխալն անում նորից ու նորից՝ կարծես ապացուցելով ինչ-որ բան, կարծես ժխտելով անժխտելին, կարծես հակառակվելով, սակայն, միևնույն է, հողից սերում ենք, հող էլ կդառնանք, ազատ սավառնումի մասին երազը՝ սրտում:
*

Երկնի թևով

Կամա՜ր-կամա՜ր՝ երկնի թևով,
Վե՛ր եմ ելնում հող-աշխարհից,
Ու հեռվում են մնում, նորից,
Իմ երկրային թախի՛ծ ու վի՛շտ:

Անմա՜ր-անմա՜ր երազներից
Ես ընտրում եմ սավառնե՜լը,
Արծվի թևե՛րը առնելը,
Որ թևածեմ հա՛ր ու ընդմի՛շտ:

Որ վայելե՛մ ազատության
Բերկրությո՜ւնը՝ լուսապայծա՛ռ,
Եվ նրանո՛վ կյանքս՝ անցյալ,
Ձեռք բերի մի նո՛ր ուղենիշ:

Ավա՜ղ-ավա՜ղ, կարճ է տևում
Անուրջածին սավառնումը,
Ամե՛ն թռիչք էլ հառնում է
Սխա՛լ վերջով՝ սկզբի՛ն իր ճի՛շտ:

Նորի՜ց-նորի՜ց սուզվում եմ ես
Հո՛ղ-աշխարհի դարդ ու ցավում,
Ու դարձյալ ինձ հո՛ղն է դավում,
Որ ես հիշե՛մ ծագումս մի՛շտ:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 23.02.2019

Լուսանկարում՝ կինոյի և թատրոնի աշխարհահռչակ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Ալ Պաչինոն է, երաժշտական հոլովակը՝ կոմպոզիտոր Նինո Ռոթայի հանճարեղ երաժշտությունն է, որը գրված է ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» կինոպատման համար: Կատարում է Դանիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը:
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear friends in abroad, my new Armenian poem “With the sky wing” is about dreams of Man, who wants to leave for a moment his life on the Earth and fly in the sky, like a free eagle, fly away from pain and problems of everyday life, of daily routine. When he flies he forgets all the things that pressure him and feels himself happy. But that lasts momets and finally he returns to the gorund form the sky, he returns to reality. Each of us have dreamed once to fly like a bird, exploring teh boundless horizones of the sky and the diserable dream. But the reality is that we all are humans, being born from ground and our final station is here. So the sky always shows us our real place – the groud. We will reach the sky forever only after our death. 

When I finished writing my poem I understood that the only music that can be used here is the soundtrack to worldwide well known “The Godfather”, composed by Nino Rota, with genius Al Pacino on the photo above.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 664,854 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: