Առլեն Շահվերդյան

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Բազմակետեր / Ellipsis

Բազմակետեր / Ellipsis

Երբ բառերն անկարող են արտահայտելու մեր մտքերն ու զգացմունքները, մենք դրանք պահում ենք բազմակետերի տակ… Բառեր, որոնք չեն կարող խոսել, մտքեր, որոնք պիտի լռեն, առաջնահերթություններ, որոնք պետք է թաքցվեն կետերի տակ, մնան միայն տողատակերում… Իրական կյանք, որը պահում ենք կետադրական նշանների հետևում…
*

Բազմակետեր

Բազմակետե՜ր, բազմակետե՜ր…

Ես հոգնե՛լ եմ կետադրական այս միտինգի՛ց,
Եվ անորոշ կետերի՛ց է գլխացա՛վս:

Բազմակետե՜ր, բազմակետե՜ր.

Կիսա՛տ խոսքեր, չասվա՛ծ բառեր
Ու ենթատե՜քստ, որ չի մեղմում
Առանց ա՛յդ էլ տանջող ցա՛վս:

Բազմակետե՜ր, բազմակետե՜ր…

Մի՞թե այսքան անորո՛շ է
Մեր մեջ տո՛ղը,
Այդ կետերը, կարծես, լինեն
Ո՛չ թե նախշեր կետադրական,
Այլ հոգնատա՛նջ ձեռքիս դո՜ղը…

Բազմակետե՜ր, բազմակետե՜ր…

Ինչ-որ բանի չասվածության
Կետադրական հուզվածությո՛ւն:
Մի՞թե այսքան բա՜րդ է կյանքը,
Ու դժվա՛ր է արտահայտել ազնվությո՜ւն:

Թաղե՛լ, թաղե՛լ ազնվության այդ փշրա՛նքը
Կետադրական նշաններո՛ւմ…

Ես հոգնե՛լ եմ մե՛ծը փնտրել փշուրներո՛ւմ,
Կետադրական նշումներո՛ւմ,
Ես հոգնե՛լ եմ բազմակետեր դնել այնտե՛ղ,
Որտեղ չկա՛ն տողատակեր:

Բազմակետե՜ր, բազմակետե՜ր…

Ա՜խ, կետերի այս անորոշ ամբոխի՛ց է
Գլխացա՛վս…

Ու ծանրացե՛լ, ճնշո՛ւմ է ինձ ապրած դարս,
Կետերո՛վ է զարկերակն իմ տկտկում…

Բազմակետե՜ր, բազմակետե՜ր…

Ապրած կյանքի ձայնե՜ղ վերելք՝ կետերի մեջ,
Ու լո՜ւռ անկում…

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 18.02.2003 և 20.02.2019

Լուսանկարում և հոլովակում՝ ֆրանսիացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Ժերար Դեպարդիե:
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear Readers, my new Armenian poem, entitled “Ellipsis”, is about difficulties of life, when words are unable to express some important things or emotions and we have to put just ellipsis… words that do not speak, thoughts, that have to stay silent, importances of life that have to be hidden behind dots… When I saw the picture of French genious actor and director Gerard Depardieu I understood that this poem must be posted with his emotional, exciting and meaningful photo. All this complex world is in this one photo.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 669,170 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: