Քեզ գրկելիս
Քեզ գրկելիս՝ ասես, ծաղիկ հպեմ կրծքիս,
Անո՜ւշ ծաղիկ՝ նրբաթերթի՜կ ու բուրավե՜տ,
Քեզ գրկելիս՝ ասես, թռիչք առնի հոգիս
Դեպ աստղերը՝ պայծառափա՜յլ ու լուսավե՜տ:
Քեզ գրկելիս՝ ասես, խոնավ ափի նման,
Գիրկս առնեմ լազո՜ւր ծովի ալիքները,
Քեզ գրկելիս բացվում են հա՜ր ու աննմա՜ն
Բնության բյուր ու կուսական բարիքնե՜րը:
Քեզ գրկելիս՝ խե՛նթ թիթեռնիկ, ասես, լինեմ,
Որ շտապում է մթության մեջ՝ վառ լապտերին,
Քեզ գրկելիս՝ կարծես, նորի՛ց վերածնվեմ
Եվ նորովի բացահայտեմ սե՜րն ու բարի՜ն:
Բացահայտեմ այս աշխարհի գաղտնիքնե՜րը,
Տեսնեմ նրան պահող թե՛լը՝ տիեզերքում,
Որ գրկելիս քեզ շշնջամ ա՛յն խոսքերը,
Որոնք գտա անեզրությա՜ն խորախորքո՛ւմ:
Քեզ գրկելիս հասկանում եմ կյանքի գի՛նը
Եվ պարունակ իմաստների դո՛ւռն եմ բացում,
Քո տա՜ք գրկում գտել եմ ես ա՛յն անգինը,
Որն ինձ ո՛ւժ է տալիս ու արթնացո՛ւմ:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ 2019 թ. փետրվարի 15-ին:
Նվիրում եմ Երիտասարդների և Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնին` ի նշանավորումն երիտասարդների ու սիրո այդ գեղեցիկ ու ազգային տոնակատարության:
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
Dear friends, this post and the poem are dedicated to the Feast of St. Sarkis the Captain, Patron of Love and Youth. This is an Armenian national feast in tribute to love and all the lovers.
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
Happy Love day! hope you have a wonderful day!
To be honest I had a great day! 🙂 Thank you! Today was FULL of love… I am happy and I wish you the same happiness, dear Doris!
Me too had a great day with my love ones and today my nephews will come to visit so i am very happy 😉 take care Arlen
Oh, that’s great! it’s cute to have nephews!! 🙂 Have a great evening my dear!
Very wise words!!
Happy Valentine’s day Arlen!
♥ carmen
My dear Carmen, Happy Valentine’s Day! The Day of Love and Youth in Armenia is our national “Valentine’s Day”! 🙂 This is a feast of love. I had a wonderful day today full of love and tenderness… I wish you the same… You deserve to be loved and to be happy!