Ինչո՞ւ է հիմա տխուր…
Ինչո՞ւ է հիմա տխուր առուն,
Կողքին քարացել է ծառը,
Անթարթ հայացքով դեպի հեռուն
Նայում է նա՝ լո՜ւռ ու դա՜ռը:
Ինչո՞ւ առաջվա նման հիմա
Էլ չի՛ կարկաչում գետակը,
Ինչո՞ւ է, կարծես, հագել դիմա՛կ,
Տխո՜ւր արտիստի դիմակը:
Ես քեզ կարոտում եմ, ու իմ դեմքին
Նստվա՛ծք է տվել կարո՜տը,
Եվ դա՛ է պատճառը, որ մռայլ
Թվում է ա՛յս առավոտը:
Ահա՛, թե ինչու տխուր առուն
Ծառի նման քարացե՛լ է,
Անթա՛րթ հայացքով դեպի հեռո՜ւն
Նայում է ու վշտացե՛լ է:
Ահա՛, թե ինչու գետակը ժի՜ր
Էլ չի՛ կարկաչում երգո՛վ,
Դիմա՜կն է հագել, կարծես, նա՝
Տխո՜ւր արտիստի դեմքով:
Խաղում եմ հիմա ծաղրածո՜ւ,
Անկարկա՛չ ու տխո՛ւր հանդեսո՜ւմ,
Որ նայե՛ս ու ժպտա՜ս հիմա դու,
Չիմանա՛ս արհավի՜րքն իմ ներսում:
Ուրա՛խ ես ինչ-որ տեղ հիմա դու,
Տխրում եմ մեր տեղն՝ երկուսի,
Քարացե՛լ են առվա՛կ ու անդո՛ւնդ,
Ու սառե՛լ են տխո՜ւր երեսիս:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 07.01.2019
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
Dear all, life is beautiful when we love and are loved. When our beloved ones are far from us the life looses its natural and warm colors, we go sad and live our lfes like an unhappy clawn. When we are alone the nature goes gray, the rivers stop falwing, birds stop singing and it seems that life has stoped entirly. Lets value our beloved ones telling them that we love them. Lets bring colors to life via our love and passion for life, happiness and harmony. My new poem is about all these things.
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
Հաճախ ներքուստ տխրում ենք , իսկ մտերիմ մարդկանց այդ նույն պահին փորձում ենք ուրախացնել ,թաքցնելով տխրությունը։ Դժվար է։
Մի տեսակ շատ տխուր էր … ((։ Հուզիչ էր։
Իսկապես այդպես է, կյանքում հաճախ է այդպես լինում, ուրախ մարդը մեղք չունի մեր տխրության մեջ 🙂 Մելինե ջան, ես շնորհկալ եմ, իմ ՀԱՎԱՏԱՐԻՄ Ընթերցող, որ դու միշտ ուշադիր ես ու Քո զգայական աշխարհով արձագանքում ես իմ ստեղծագործություններին: