Աշխարհն ավելի լուսավոր է դառնում, երբ սիրում ես, երբ սիրելիդ կողքիդ է ու նայում է քեզ սիրավառ հայացքով: Դա կյանքի ամենագեղեցիկ ու երանելի ապրումներից մեկն է: Իսկ տղամարդու համար իր սիրելի կինն է ստեղծագործական ներշնչանքի այն անհուն աղբյուրը, որից նա սնվում է ու արարում նորանոր գործեր: Կանացի վեհասքանչ գեղեցկությանն է նվիրված նրա արվեստի ամեն մի արարում: Սիրենք մեր սիրելիներին, սիրենք սիրելը, սիրենք կյանքն ու աշխարհը դարձնենք մի փոքր ավելի լավը: Առանց սիրո հնարավոր չէ: Ասեք նրան, որ սիրում եք ու լսեք նրանից սիրո խոսքեր:
*
Սիրտ իմ
Սի՜րտ իմ, ես Քեզնով եմ մոտ անհասի՜ն,
Երանելիի՜ն՝ կապո՜ւյտ քողի տակ,
Բա՜րձր թռիչքին՝ թևերով լույսի՛,
Կամ էլ սուզմանը, որ մարգարիտնե՜ր
Ու մարջաննե՜ր է գտնում ծովի տակ:
Քեզնո՛վ եմ հասու նվիրականի՜ն,
Անմեկնելի՛ն է անգամ բառանյո՜ւթ,
Հազա՜րս էլ չարժի՛ Քո մե՛կ անգամին,
Քո տա՜ք շուրթերի համը խմելո՜ւն՝
Որպես կենսատո՛ւ, ապրեցնո՛ղ մի հյո՜ւթ:
Վերածննդի կտավին շնչող՝
Քո մարմարիրան վեհասքանչությա՜մբ
Դու նվիրել ես ստեղծագործելու վա՛ռ ու չհանգչո՛ղ
Այնպիսի՛ աղբյո՜ւր,
Որի նման չե՛մ գտնի անգամ
Իմ ապրած կյանքի ամբո՛ղջ խորությա՜մբ:
Սի՜րտ իմ, Քեզնով եմ ես հեռո՜ւ այնքան
Ցավի՛ց, ցավաբեր ամե՛ն ապրումից,
Անվտա՛նգ է ինձ խորատա՛կն անգամ,
Երբ անցնո՛ւմ եմ ես սիրո թևերով՝ նրա վրայի՛ց:
Երբ, ասես, հանգչո՛ւմ, հետո ծնվո՛ւմ եմ սիրածո՜ւխ մոխրից,
Երբ ձեռքով դիպչո՛ւմ ու խառնո՛ւմ եմ ես աստղե՜րը լուսե՛,
Ե՞րբ, ե՞րբ ու ինչքա՞ն, ինչպե՞ս, որտեղի՞ց…
Սի՜րտ իմ, Քո սիրով՝
Բանաստեղծական դեռ քանի՜-քանի՜ տո՛ղ պիտի հյուսե՜մ…
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 15.10.2018 և 10.01.2019
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
Dear Readers in Abroad, my new Armenian poem “My Heart” is dedicated to love to Woman. Women are the main source of inspiration for Man writers, they give us passion, emotions and power, energy and love to create new works of art.
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
Ամեն տողը կարդալիս զգում ես, որ դեմքիդ ժպիտն ավելի լուսավոր է դառնում։ Ինչքաաան նուրբ ու քնքուշ է ամենը, ինչքան լույս ու ջերմություն կա ամեն տողում։
Հրաշք էր Առլեն։ Հերթական, բայց տարբերվող հրաշք ☺😊😊
Մելինե ջան, շնորհակալ եմ անչափ քո ջերմության ու ուշադրության համար: Արդեն երկար տարիներ դու ամեն անգամ նորովի, ամեն անգամ անսահման գորովանքով ու ուշադրությամբ ես արձագանքում իմ գործերին՝ ոգևորելով ու ուրախացնելով ինձ քո գեղեցիկ գնահատանքով: Շնորհակալ եմ շատ: