Առլեն Շահվերդյան

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Ես գնում եմ արահետով / I am walking along the path

Ես գնում եմ արահետով / I am walking along the path

Կյանքը նման է խորհրդավոր մի արահետի, որով անցնում ենք՝ մտորելով ու հետահայաց իմաստավորելով մեր անցած օրերը: Թանձր ու պաղ մշուշի մեջ կորած մի անհայտ արահետ, որով քայլելիս համառորեն մխրճվում ենք այդ ահազդու մշուշի մեջ՝ թաքուն որոնելով դրանից դուրս գալու լուսաբեր տեսիլը: Ու երբ գտնում ենք այն, արագացնում ենք մեր քայլերը, ասես՝ մղվում դեպի այդ դյութիչ հմայիլը, այդ դյութիչ կախարդանքը, որն իր լույսով իմաստավորում և լցնում է մեր ուղին:
Գրողի առաքելությունն է առաջինը տեսնելու այդ կախարդանքն ու իր գրական լեզվով հաղորդելու այդ մասին ընթերցողին, որպեսզի նա հավատա, որպեսզի նա հուսա և մղվի առաջ՝ անցնելու խորհրդավորությամբ լի ու մշուշի մեջ կորած կյանքի արահետով, անցնելու ու հասնելու կենսաբեր լույսին:

Ես գնում եմ արահետով

Ես գնում եմ արահետով,
Որով մինչև ինձ են քայլել
Ու կքայլեն նաև հետո
Սերունդնե՜րը ապագայի:

Իսկ ես հիմա քաղաքի հետ,
Նրա հոգնած մտքերն առել,
Եվ փնտրում եմ մի լուսավե՜տ
Ու փայփայո՜ղ ինձ հմայիլ:

Գիտեմ, որ կա այնտե՜ղ՝ հեռվո՜ւմ,
Արահետի եզրից անդի՛ն,
Ինչ-որ երա՜զ մի խաղաղուն,
Թեկո՛ւզ՝ լքվա՛ծ, վտարանդի՛:

Հեռվում կորա՛ծ ու մոռացվա՛ծ,
Բայց պահանջվա՛ծ, ինչպես երբե՛ք,
Ես գնում եմ, ինքնամոռա՛ց,
Դեպի երա՜զ, դեպի եզե՜րք:

Դեպի այն լո՜ւրթ կամարումը՝
Իրականի ու հեքիաթի,
Դեպի ամբոխների՜ հո՛ւնը
Ու կործանո՛ւմը անհատի՛:

Դեպի սառցե՛ այն վիթխարի՜ն,
Հոգում թողած՝ գաճաճը տա՛ք,
Ես գնո՛ւմ եմ դեպ հմայի՜լ,
Դեպ խոնավո՜ւմը ծովազդա՛կ:

Հազա՛ր քայլ էլ, եթե գցե՛մ,
Հազա՛ր պտո՜ւյտ էլ, եթե տա՛մ,
Ես կգտնե՛մ զգայո՜ւնը ծո՛ւռ
Եվ անզգա՛մը անատա՛մ:

Կշոշափե՛մ երա՜զն իմ լո՜ւրթ,
Թեկո՛ւզ՝ հմայումո՜վ վայրկյա՛ն,
Ջրի երե՛ս կհանեմ սո՛ւտ
Դյութանքնե՜րը կախարդակա՛ն:

Եվ դրանց մեջ ես կգտնեմ
Միա՛կ ու ճշմարի՛տն արժե՛ք
Ու աշխարհի մեջ այս անդե՛մ
Ես կբացե՛մ նո՛ր տիեզե՜րք:

Գնում եմ լո՜ւռ, արահետո՛վ,
Որով մինչև ի՛նձ են քայլել
Ու կքայլեն նաև հետո՛
Սերունդնե՜րը հազարադե՛մ:

Մինչև ի՛նձ էլ փորձել են մի՛շտ,
Ինձնից հետո՛ էլ կփորձե՛ն
Քայլել հենց ա՛յն արահետով,
Որում գտե՛լ են ու կորցրե՛լ:

Եվ հաղթանա՛կ ազդարարա՛ծ,
Հոգում պահած՝ գաճաճը տա՛ք,
Սառցե կաղապարնե՛ր կոտրա՛ծ
Սերունդնե՜րն են գալու հարթա՛կ:

Գա՛ն ու անցնե՛ն արահետով,
Որով հիմա քայլում եմ ե՛ս,
Հույսը ծփա՜ վերջի՛ն վետո՛վ
Նրանց հայացքներո՛ւմ հանդե՜ս:

Ու, թե մի՛ պահ դադա՛ր առնեն
Մշուշի մեջ, արահետին,
Կտեսնե՛ն, որ պոետն Առլեն
Ցո՛ւյց է տվել ուղին սրտի՛:

Եվ խոսել է հմայիլի՜ց՝
Իր գրական ու տաք լեզվով,
Եկել է նա հեռուների՛ց,
Ու գնում է արահետո՛վ:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 11.12.2018 և 14.12.2018
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear Readers, my new Armenian poem “I am walking along the path” (written on December 14, 2018) is about my thoughts towards life and the values we bring in it. I live my life trying to do good and while walking along the path in the garden I was thinking about the value I can bring to the world. I tell about life and beauty by my literary speech and warm tongue. My readers love my poems and they touch my soul while reading me. New generations will bring their values to the life and I hope that they will read me too. The poem I finish with these words: “I was talking about the dream with my literary and warm tongue, I have come from the cold past and go along the warm path”. Indeed, the role of each writer is to find and show his readers the light in the end of the path, the lightful hope, that gives power to live and overcome difficulties.

Arlen Shahverdyan

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

2 Comments

  1. Seasonal greetings to you, Arlen! RH

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 675,743 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: