Առլեն Շահվերդյան

Home » Մշակույթներ / Cultures » Մի գաղտնի հիասքանչումով / With a secret admiration

Մի գաղտնի հիասքանչումով / With a secret admiration

Մի գաղտնի հիասքանչումով

Ես, մի գաղտնի հիասքանչումով,
Ապրում եմ ամե՛ն արտաշնչումդ
Եվ քո բարեձև՜ մարմնի հպումով
Նոր կյա՜նք եմ առնում ու լո՜ւռ հանգչում եմ:

Անցնելով երկնքի ափերո՜վ վսեմ,
Թռչելով նրա կապո՜ւյտ կածանով՝
Այրվո՜ւմ եմ, ինչպես ասո՛ւպը լուսե,
Որպես երկնաքա՛ր՝ կրա՜կ ծածանող:

Ես մի անթաքո՜ւյց սիրատածությամբ,
Որպես պերճագե՜ղ սիրավառ խաղիկ՝
Քե՛զ եմ գովերգում երգի՜ս զովությամբ,
Քե՛զ եմ նվիրում շո՜ւնչս երջանիկ:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ 2015 թ. փետրվարի 27-ին:
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Մի երգի պատմություն. “L’amour est bleu”

1967 թվականին Եվրատեսլիում հնչեց մի երգ, որն այնքան անուշ էր, որ թեև բուն մրցույթում զբաղեցրեց 4-րդ տեղը, սակայն գերեց բոլորի սրտերը: «Սերը կապույտ է» երգը պատմում էր այն մասին, թե որքան ջինջ ու պարզ, երկնքի պես կապույտ ու զվարթ է սերը, երբ սիրելի էակդ կողքիդ է: Երգի երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր Անդրե Փոպպը, խոսքերը գրել է Պիեռ Կուրը: Սակայն այդ երգը չէր ունենա այդ հմայքը, եթե այն այդպես մեղմ ու քնքուշ կերպով չկատարեր գեղանի երգչուհի Վիկի Լենդրոսը: Նրա կանացի ու նրբագեղ ներկայությունը բեմում գերել էր բոլորին, իսկ երգի անզուգական կատարումը դեռ երկար հիշվեց: «Սերը գորշ է, երբ դու չկաս և ջինջ, երկնքի պես պարզ ու կապույտ, երբ սիրելիդ կողքիդ է: Սերը գորշ է, երբ սիրելիդ հեռու է և կապույտ է, զվարթ, երբ սիրելիդ բռնում է ձեռքդ ու քեզ նայում սիրող հայացքով», – իր անուշ ձայնով երգում է երգչուհին` առանձնահատուկ հմայք հաղորդելով երգին:

Սակայն այս երգը այդքան երկար կյանք չէր ունենա, եթե 1968 թվականին ֆրանսիացի աշխարհահռչակ կոմպոզիտոր և դիրիժոր Փոլ Մորիան (1925-2006 թթ.) այն չմշակեր նորովի, չներկայացներ սիմֆոնիկ մշակմամբ: Այս տարբերակը այնպիսի անջնջելի հետք թողեց մարդկանց սրտերում, որ հնչում ու հիշվում է առ այսօր: Ասեմ ավելին. համոզված եմ, որ Ձեզանից շատերն են լսել այս ստեղծագործությունը: Այն հնչում էր նաև սովետական շրջանում. շատ-շատերը կհիշեն, որ այս երաժշտական ստեղծագործությունը հաճախ էր հնչում  հայրենական հեռուստա- և ռադիոհաղորդումներում ու ռադիոներկայացումներում: Հավելեմ, որ հայտնի ու սիրված դիրիժորի այս մշակումը հինգ շաբաթ շարունակ առաջին տեղում էր բոլոր երաժշտական սանդղակներում: Փոլ Մորիան համագործակցել  է իր ժամանակի գրեթե բոլոր մեծանուն երգիչների ու երաժիշտների հետ, այդ թվում մեր պարծանք` Շառլ Ազնավուրի:

Ես անսահման սիրում եմ Փոլ Մորիայի հանրահայտ այս մշակումը, որի առաջին իսկ հնչյուններից ինձ համար գարուն է գալիս: Ամեն անգամ այս երգը ինձ բերում է գարուն, այն ձմեռային խորհրդավորության ու մեղմության հմայք ունի իր մեջ, ամանորյա հեքիաթի տրամադրություն, ինչպես նաև ամառային կրքերի ու զվարթության համադրություն, աշնանային մեղեդայնություն և, իհարկե, գարնանային կենսախնդություն: Այս երգի հետ ինձ համար գարնանային ձնծաղիկ է ծաղկում, և, ասես, արագ ընթացքով հոսում է կարկաչուն գետը: Ես սիրում եմ կյանքը և սիրում եմ սիրել այն այս երգի ներքո: Երբ սիրահարվում եմ հակառակ սեռի մի չքնաղ էակի, ապա իմ ներսում սկսում է հնչել այս երգը` որպես սիրո անսահման արտահայտություն կնոջ նկատմամբ:

Ձեզ այս պահին առաջարկում եմ ունկնդրել այս հրաշալի ստեղծագործությունը, տեղափոխվել հին ու անուշ օրերի գիրկը, վերհիշել կյանքի հաճելի դրվագները, անուշ հույզերը: Այս երգը արթնացնում է քաղցր հիշողություններ ու ապագայի նկատմամբ հոգիդ լցնում անսահման լավատեսությամբ և դրական լիցքերով: Վայելեք երգը:
© Առլեն Շահվերդյան 

To my foreign Readers – Dear all, I have the honor to introduce to you my new poem “With a secret admiration” (written on 27.02.2015). As always I tried to translate the poem for all my foreign readers. The following is a literal (word for word) translation of the poem, trying to make the meaning of the poem more understandable and available for all.

With a secret admiration

With a secret admiration
I live your each breath
And with the touch of your tender body
I get new life and rest in silence.

Walking along the shores of the majestic sky
Flying over its blue glade
I burn like a bright fireball
Like a fire wrapping meteorite.

With an unconcealed courtship
And as a beautiful song, full of love
I admire you with all the freshness of my song,
Dedicating to you my happy breath.

© Author – Arlen Shahverdyan, The poem is translated into English by the author.
The poem is copyright protected. © All Rights Reserved, 2018.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

8 Comments

  1. Anna says:

    Իսկապես շատ գեղեցիկ երգ է :))

  2. Մելինե says:

    ինչքան եմ սիրում ես գործը,,, բայց այ ահագին բան նրա մասին նոր իմացա: Շնորհակալ եմ

  3. Մելինե says:

    Միշտ էնքան համահունչ են երաժշտական ձևավորումն ու ստեղծագործությունը։ Կրկին գեղեցիկ մեղեդու ներքո վայելեցի անուշիկ ստեղծագործությունը

    • Շնորհակալ եմ, Մելինե ջան: Այո, դու այս ստեղծագործության նկատմամբ միշտ ջերմ ես անդրադարձել ու հիմա էլ բանաստեղծության համադրմամբ: Ես շատ շնորհակալ եմ քո բարի ու մշտական ուշադրության համար:

  4. utesmile says:

    Beautiful with this music!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 666,139 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: