Առլեն Շահվերդյան

Home » Մշակույթներ / Cultures » Աշնանային բաժանում / Autumn parting

Աշնանային բաժանում / Autumn parting

Մեզ երբեմն թողնում ու հեռանում են: Երբեմն էլ մե՛նք ենք, ասես, սառը մշուշում թողնում մեր ամենաթանկն ու հեռանում լռելյայն: Բաժանման այդ տխրածոր ծեսը աշնանն առավե՛լ քան լիրիկական է, քանի որ դրանում առկա են այս եղանակին հատուկ դյութի՜չ տխրությունն ու խորհրդավո՜ր մշուշապատումը: Բաժանվել աշնանը՝ և՛ տխուր է, և՛ ինչ-որ չափով գեղեցիկ, քանզի մեղեդայի՜ն է, խորհրդավո՜ր: Սակայն, բաժանումն ի՛նքը մենության մեկնարկի ազդարարո՛ւմն է, իսկ աշունը հուշում է, որ ամեն մեկնարկ չէ՛, որ հուսաբեր է: Մի՛ բաժանվեք Ձեր սիրելիներից, որովհետև երբեմն նրանցից Ձեզ մնում է միա՛յն աշնան մշուշի մեջ հազի՜վ նշմարելի նրանց ուրվագծային պատկերը: Իսկ մշուշը կամա՜ց-կամա՜ց կլանում ու անհետացնում է այն ամենաթա՛նկն ու ապրեցնո՛ղը, որով մի ժամանակ թևե՜ր եք առել: Մի՛ կորցրեք Ձեր սիրելիներին, որպեսզի փարթամ ծառից չվերածվեք սեփական տերևաթափի լուռ վկայի:
*

Աշնանային բաժանում

Աշնանային արահետին նորից մենա՛կ եմ մնացել.
Չասված խոսքի հետևա՛նք է, ժամանակը թո՛ղ, որ բուժի,
Տերևներս սիրո՜վ կտամ, երբ ձեռքերս նորի՛ց բացեմ,
Սակայն, հիմա սեղմվե՛լ եմ աշնան սա՛ռը քամու ուժից:

Շուրջս տարվա մեղեդայի՜ն, քնարակա՜ն եղանա՛կն է,
Երբ գունագե՜ղ ու փարթա՜մ է հերթում՝ վերջի՛ն տերև՛ն անգամ,
Կորցրածը հետ բերելու թվո՛ւմ էր՝ ճի՛շտ ժամանակն է,
Սակայն, աշնան մառախուղում նույնի՛սկ վերջի՛ն կայծս հանգա՛վ:

Ես ինձ համար ուրվագծե՛լ ու փայփայե՜լ եմ մի պատկե՛ր՝
Այն կոչելով «Անմեղություն» և Սրբերի շարքի՜ն դասել,
Այդ պատկերում խտացրել եմ խոսքեր դարձող բազո՜ւմ մտքեր,
Բայց կարևո՛ր հանգրվանին չհասցրի՛ դրանք ասել:

Եվ հիմա Դու՝ ճամփաբաժնին, որպես՝ կապուտաչյա՜ աշուն,
Հեռվից նայում ես մոլորվա՛ծ ու գլխիկո՛ր մենությա՜նս,
Ես փորձեցի ինձ թաքցնել մառախլապա՜տ այս մշուշո՜ւմ՝
Զո՛հ գնալով եսակենտրո՛ն ու եսաքա՛նդ հպարտությա՜նս:

Քնքո՜ւշ մի ձեռք գորովանքով շոյեց հոգիս մշուշի մեջ,
Այդ Դո՛ւ էիր, որին պիտի խոստովանե՜ի սե՜րը իմ,
Ինձ կներե՛ս, գուցե՝ սիրուց ես կորցրեցի կայծս անշե՛ջ,
Ինձ կներե՛ս, մտքիս թելե՜րը խճճեց աշնա՛ն քամին:

…Այնպես թեթև՜ ու տա՜ք է այս նոյեմբերի մառախուղը,
Այնպես կարո՜տ եմ ես նորից սիրախաղի՜ն Քո շուրթերի,
Ու թեև ես հիմա՝ մենա՛կ, տխո՜ւր թակում եմ բախտի դո՛ւռը,
Մտքիս թևո՛վ սի՛րտս անվերջ տենչո՛ւմ է լո՜ւյս քո պատկերին:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 07.11.2018
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Սիրելի Ընթերցողներ, իմ գրական կայքում արդեն ավանդույթ է դարձել բանաստեղծություններիս հրապարակումներում տարբեր մշակույթների պատկանող տաղանդավոր մարդկանց երաժշտական ստեղծագործությունները ներկայացնելը: Սա արդեն ավանդույթ է դարձել իմ գրական կայքում: Բանաստեղծություններիս ոգուն ու տրամադրությանը համահունչ այդ երգերը լրացնում ու հարստացնում են կայքիս յուրաքանչյուր հրապարակում: Դրա նպատակն է նաև ստեղծել հնարավորություն կապի մեջ լինելու այլ մշակույթների հետ: Ցանկանում եմ, որպեսզի դուք ավելի շատ բան իմանաք տարբեր մշակույթների ու ազգերի մասին, որոնք գոյություն ունեն մեր աշխարհում, միգուցե՝ նաև ինքներդ ձեզ համար բացահայտեք որևէ նոր ու նախընտրելի երգչի/երաժշտի: Ես հարգում եմ աշխարհի բոլոր մշակույթները՝ մշտապես փորձելով ներկայացնել հայկական դարավոր ու բացառիկ մշակույթը՝ օտարներին:

Այս հրապարակման մեջ ցանկանում եմ ներկայացնել մի շատ տաղանդավոր փոփ երգչուհու: Դուք անտարբեր չեք գտնվի նրա քնքուշ ու յուրօրինակ ձայնի և հրաշալի երգի նկատմամբ: Ողջունեք՝ Մեհրնուշ: Նա փոփ երգչուհի է Թեհրանից, Իրան (ծնվել է 1976 թ.): Այժմ ապրում է ԱՄՆ-ում: 

Dear Readers, I continue to introduce to you talented and creative persons from other cultures. As you now this has become a tradition in my blog. It is my pleasure to write an article about a talented singer/musician and share the article with you. The main aim of my humble efforts is to create an opportunity to be in touch with other cultures. I want you to know more about different nations and cultures existing in our world, maybe to discover a new and preferred singer/musician for yourself. I respect all the cultures in the world always trying to introduce also the Armenian centuries-old and unique culture.

Today I would like to introduce to you a very talented Persian pop singer. You will not be indifferent to her tender an unique voice as well as lovely songs. Please, welcome: Mehrnoosh (born in 1976). She is a pop singer from Tehran, Iran. She currently lives in the USA. Her song چشمات (“Cheshmat” meaning “your eyes”), broke a record on Persian Internet radio station. Enjoy Mehrnoosh’s beautiful songs.

Arlen Shahverdyan

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 669,170 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: