Առլեն Շահվերդյան

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Մահն՝ աշնանը / Death in Autumn

Մահն՝ աշնանը / Death in Autumn

Մահը՝ որպես կյանքի ավարտ, միևնույն ժամանակ միշտ իմաստավորված է, քանի որ ինքն իրենով խորհրդանշում է նաև կյանքի շարունակականությունը, այն անվերջ շրջափուլը, երբ մահվանն հաջորդում է նոր կյանքի ծնունդը: Եթե տարվա եղանակներից ձմեռը վերածննդին՝ գարնանը, նախորդող խորը նիրհի մի յուրահատուկ ու խաղաղուն շրջան է, ապա աշնանը նկատվում է մահվան այլաբանական ընկալման ցցուն խտացում: Այդ խտացումն ամենուրեք է, մեր շուրջը և ներկայանում է մեռնող տերևների տեսքով: Սակայն յուրաքանչյուր տերևաթափ, որը մահվան խորհրդանշական դրսևորում է, ազդարարում է նաև ապագայում նոր տերևների, այն է, թե՝ նոր կյանքի շարունակականությունը: Աշունը տարվա գունագեղ ու հիասքանչ շրջան է, երբ տաք գույների ներկապնակում խաչվում ու միահյուսվում են լիրիկական մտորումներն ու ապրումները, աշխարհը գեղագիտորեն և նրբաճաշակ կերպով ընկալելու ու այդ ընկալումն արտահայտելու ազդակները: Եվ այս ամենի համատեքստում աշունը եղել ու մնում է ծանրախոհ մտքերի ու խորը զգայական ապրումների մի յուրահատուկ եղանակ, երբ անգամ մահն ունի ուրույն սիրառատ թրթիռ, ինքնատիպ հմայք ու խորք: Աշնանն անգամ մահն է բուրում սիրով, սեր՝ մարդկանց, բնության և կյանքի նկատմամբ…
*

Մահն՝ աշնանը

Աշնանը մահն ամենուրե՜ք է,
Քանզի ամենուր տերևաթա՜փ է:
Երբեմնի կանա՜չ, լուսե՜ մի երազ՝
Դեղնած տերևի թախծագի՜ն պարում:

Երջանի՜կը՝ լո՜ւրթ, կարծես՝ երեկ էր,
Դեպի երազը մի ոտնաչա՛փ էր,
Իսկ հիմա, մայթին՝ ծառերը նվազ,
Իրար հետևից մեռնո՜ւմ են, մարո՜ւմ:

Բայց խաչումներում կարմրագորշի
Ողբերգակը մի՛շտ կատակերգում է.
Աշնանը անգամ մա՜հն է գեղեցի՜կ՝
Տերևաթափի՝ իր ներկայությամբ:

Այն տարածո՜ւն է, ինչպես գոլորշին,
Իր համառությամբ՝ նաև կանգո՛ւն է.
Դեղին շապիկով մահաբեր բացիկ՝
Որ գրավում է քնարերգությա՜մբ:

Առլեն Շահվերդյան

11.10.2018
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Dear Readers, my new Armenian poem “Death in Autumn” is dedicated to a very unique theme. I think, that death is very beautiful in Autumn, when the leaves fall and everything dies down. While being attentive, one can notice that in the fall, in deep autumn death is everywhere. This lyrical death shows the cycle of life. The leaves fall – one life ends and the another begins in Spring. Trees are sad on the streets and thoughtful people walk on the pavements. Autumn is a wonderful time of the year when even death has its lyrics and charm. I love autumn, cause this is a very tender time to create new poems. Autumn inspires me a lot. I wish you all a wonderful and golden Autumn.

Arlen Shahverdyan

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

2 Comments

  1. utesmile says:

    Wishing you a beautiful golden Autumn Arlen!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 668,109 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: