Առլեն Շահվերդյան

Home » Շառլ Ազնավուր / Charles Aznavour » Կյանքն անցնում է քո / Your Life passes

Կյանքն անցնում է քո / Your Life passes

17 տարի առաջ ես թղթի վրա գրեցի մի բանաստեղծություն, որը սակայն վերջնականապես չավարտեցի, քանի որ զգացի, որ այն իր ավարտուն տեսքը պիտի ստանար հետագայում: Այն պիտի ապրվեր ու բովվեր իմ մեջ: Անցան կյանքի 17 տարիներ, ու խնամքով պահված ձեռագիր թղթի էջը համակարգչային շարվածքով նոր շունչ ստացավ: Եվ ահա, 2018 թ. սեպտեմբերի 29-ին բանաստեղծությունն ավարտեցի: Դրա հասունացման ամբողջ ընթացքը կյանքի մի հատված էր, որը, կարծես, անցավ աչքիս առաջ: Այդ ընթացքում ես ավելի հասունացա՝ շատ բաներ վերաիմաստավորելով ու վերաարժեքավորելով ինձ համար: Հասկացա, որ որքան էլ կյանքը դժվար է երբեմն, այն երբեք չի կորցնում իր արևային ու լուսաբեր հմայքը և երբեք չի խլում քեզանից երազելու ցանկությունը: Ավելին, կյանքը պահածդ երազանքն իրականություն դարձնելու հնարավորություն է տալիս և կողքից, ասես, հետևում, թե ինչպես ես այն իրականացնում: Մեր կյանքն անցնում է շատ արագ, և ամբողջ կյանքում մենք սլանում ենք մեր երազանքի հետևից՝ ամեն անգամ գնահատելով կյանքը:
*

Կյանքն անցնում է քո

Կյանքն անցնում է քո,
Ուզես, թե չուզես,
Եվ ժամանակը հաշվի չի՛ նստում,
Որ դու երազնե՜ր և իղձե՜ր ունես,
Որ նպատակնե՜ր դու ունես բազո՜ւմ,
Դա ժամանակին բնա՛վ չի՛ հուզում:

Ամե՛ն մի տարիք նոր գիրք է մի բաց,
Իսկ դու ստիպված ես քո ժամանակին
Քայլել համընթաց…

Կյանքն հաճախ է անարդա՛ր ու վա՛տ,
Երբ թևատո՛ւմ է բազեին ազա՜տ
Եվ թևեր տալիս հսկա ջայլամի՛ն,
Որը ճռռո՜ւմ է ու ճռճռո՜ւմ է
Մարմնի սեփական ծանրության ներքո…

Կյանքն անցնում է քո,
Ուզես, թե չուզես,
Եվ ամեն անգամ նո՛ր էջից ես դու
Ինչ-որ բան սկսում,
Անհաջողության դեպքում, ցասումով,
Քո ատամները իրա՛ր ես քսում,
Լեզո՛ւդ ես կծում,
Եվ չե՛ս նկատում՝ ինչպե՜ս է ծծում
Ամենավերջի՛ն ավյունը քո մեջ
Ժամանա՜կը չա՛ր,
Ինչպե՜ս է հյուծո՜ւմ:
Չե՛ս կարողանում անգամ զայրանա՛լ,
Ձեռքդ բռունցքե՛լ,
Կամ մի լավ թքե՛լ եղա՛ծ-չեղածո՛ւմ:

Կյանքն անցնո՛ւմ է քո,
Ուզե՛ս, թե չուզե՛ս:
Եվ հասունանո՜ւմ ու նորովի՛ ես աշխարհին նայում,
Քեզ նոր բաներ են արդեն հմայո՜ւմ:
Նույնը չեն արդեն բույրե՜րն անցյալի,
Հուշե՜րը լուսե:

Այն, ինչի մասին նախկինում գուցե գոռա՜լ կուզեիր,
Հիմա, թվում է, չի՛ արժում խոսել…
Այն, ինչի համար անցյալում համա՛ռ ու վստա՛հ էիր,
Հիմա երերո՜ւն, մի տեսակ խոհո՜ւն ու զգուշավո՜ր ես…

Կյանքն անցնում է քո,
Ուզես, թե չուզես,
Եվ լուսաբացին էլ չի՛ հերիքում շո՜ղը արևի.
Դու նպաստավոր մեկնա՛րկ ես ուզում…
Իրիկնամուտին էլ քեզ չի՛ բավում կույսը՝ «Բարև»-ի.
Դու մթնշաղի լրբի՜ն ես ուզում…
Փոխվում է արդեն անցնող օրվա հետ
Երազանքներիդ թողած ակո՜սը,
Այն, ինչից առաջ թևե՜ր էիր դու առնում առհավե՜տ,
Հիմա լցվում է աղբալի՜ փո՜սը…

Կյանքն անցնում է քո,
Ուզես, թե չուզես,
Բա՛յց, քամուց ելած փոշու ամպի մեջ,
Աչքերդ, մե՛կ է, արև՜ են փնտրում:
«Մնաս բարով»-ի հոգու ցավի մեջ
Դու, միևնո՛ւյն է, «Բարև՜»-ն ես ընտրում:
Երաշտի՛ց մեռած դաշտում բառերի
Քո կաթի՛լ ջրով այգի՜ է փռվում,

Կյանքն անցնո՛ւմ է քո,
Ուզե՛ս, թե չուզե՛ս,
Բա՛յց դու չե՛ս ծռվում…

Չի՛ մեռնում քո մեջ կյանքը փոխելու լուսերա՜զ միտքդ,
Չի՛ կորչում անհետ ներսդ օվկիանո՜ղ
Քո՝ արարելո՜ւ, տիրատո՛ւր ձի՜րքդ,
Եվ տաղա՜նդը քո՝ նորի՛ց ու նորի՛ց նո՜րն ապրելու…

Կյանքն անցնում է քո,
Ուզե՛ս, թե չուզե՛ս,
Բայց որքա՛ն էլ գո՛րշ ու անմի՜տ թվա՝
Քո ժամանակին դո՛ւ ես հաղթելո՜ւ:
Եվ լցնելու ես քո անխո՜նջ ջիղով
Կյա՛նքը լուսավո՜ր, մի՛տքը՝ ստեղծարա՛ր
Եվ դարե՜րը քո…

Այնպե՛ս որ՝ ի գո՛րծ,
Ժամանակ չկա՛,
Կյանքն անցնո՛ւմ է քո:

Հեղինակ՝
Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 2001.07.04 և 29.09.2018
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Հ.Գ. Մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի «Emmenez-moi» երգը հատուկ եմ ընտրել «Կյանքն անցնում է քո» բանաստեղծությանս հրապարակման համար, քանի որ այն մարդկային երազանքի և դժվար ապրուստի պարագայում լուսավոր երազանքները չկորցնելու ու հեռավոր ափերում դրանց հասնելու անխոնջ ձգտման մասին է: Երգը հրաշալիորեն ներդաշնակվում է իմ ասելիքի հետ, իսկ դրա հոգեթով հնչյունների միջոցով փոխանցված անկրկնելի տրամադրությունն ու ոգին լցնում է հրապարակումս լուսավորությամբ:

Each of us passes a unique way of life. We often value things that loose their value in future, or we often not notice things that are so much important for us a. Life passes and day by day we grow older, we understand things and processes deeply, we gather for us values of more importance and throw away those, that are of no use. Life is cruel sometimes. It brings some surprises that make us think better or in other way. You try your best, you do everything to live better, but life has its own rules and you have to play them. Sometimes you go angry cause it becomes difficult to win the rules of life, to overcome, to reach the finish. But even you are angry you prefer the bright morning and the beauty of life to the darkness of sadness and hesitation. And you finally realize that you have to continue to live. You have to do more than you can, cause the life passes and there will remain less time to finish all your works and ideas, less time to make your dreams come true. Yes, life is cruel sometimes, it is hard and difficult, but it never take from your your dreams, it gives you opportunities to dream and to make those dreams come true. Life is looking at you like standing by and waiting for your efforts to reach the result. Everything depends on you. “Your Life passes” is the title of my new Armenian poem. 

Arlen Shahverdyan

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

2 Comments

  1. utesmile says:

    Very good poem, Life goes on. You are so right in all you say, Life has all, joy , sadness, happiness, anger, it can be easy or difficult. We need to make the best and live life to the full before we are too old and regret that it just passed by. Enjoy the beauty of life and live to the full! Look at it as a miracle and welcome the surprises. Wishing you a wonderful day Arlen.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 669,170 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: