Առլեն Շահվերդյան

Home » Հայք / Armenia » Շառլ Ազնավուրի հիշատակին / In Memory of Charles Aznavour

Շառլ Ազնավուրի հիշատակին / In Memory of Charles Aznavour

Սիրելի Ընթերցողներ, երեք ամիս առաջ էր, երբ հրապարակեցի Շառլ Ազնավուրին նվիրված «Կյանքի վերելակով» վերնագրով բանաստեղծությունը՝ խնդրելով, որ նա շարունակի լինել, շարունակի ապրել, որովհետև շատ է պետք մեզ:
…Այսօր՝
հոկտեմբերի 5-ին, բոլորս ուղիղ եթերում հուզված հետևում էինք Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը Փարիզում:
Սիրելի՛ Շառլ, դու հիմա հեռանում ես, հոգիդ անջատվել է ծովակշիռ ու հոգնատանջ մարմնիցդ և սավառնո՜ւմ է հեռվում… Ուղարկում եմ Քո հետևից «Շառլ Ազնավուրի հիշատակին» վերնագրով իմ այս նոր բանաստեղծությունը, որ այն հասնի Քեզ ու ամո՜ւր գրկի… Հանգչիր խաղաղությամբ, ՄԵԾ ՀԱՅ, մեր սիրելի Շառլ: Թող հավիտենական լույսի մեջ պարուրվի Քո փառահեղ հոգին: Դու ազգային և համաշխարհային հավերժ արժեք ես ու պարծանք:
Խոնարհումով՝ Առլեն Շահվերդյան
*

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Դու քո մահով մութ չե՛ս բերել,
Դու քո երգով լո՜ւյս ես վառել,
Ու այն հավե՜րժ վառվելու է մեր սրտերո՜ւմ,
Լուսավորող կանթեղի՛ պես՝ արահետի՜ն:

Եվ դեղնավո՜ւն, հոգեպարա՜ր լույսի ներքո
Մի՛շտ հիշելու ենք կարոտո՜վ
Երգի հավե՜րժ մեր պոետին:

Հիշելու ենք ամե՛ն ջիղդ, շո՛ւնչդ ամեն,
Հիշելու ենք տխո՜ւր դեմքով,
Սակա՛յն՝ որպես լուսապայծա՜ռ կյանքի բոհե՜մ,
Որպես հույսի՛ վա՜ռ մունետի՛կ:

Եվ անսահմա՜ն հպարտությամբ
Աղոթելո՜ւ ենք Քո երգով՝
Որ հիասքա՜նչ է, սիրալո՜ւր:

Եվ անսահմա՜ն հպարտությամբ
Ուր էլ լինենք՝ գլուխը բա՜րձր
Ասելու ենք, – Ազնավո՜ւր:

Հեղինակ՝
Առլեն Շահվերդյան

© Գրել եմ՝ 02.10.2018, 02:45 AM
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

«Emmenez-Moi» երգը՝ Ազնավուրի կենդանի կատարմամբ և Նրա մահից հետո / The song “Emmenez-moi” during Aznavour’s life performance and after His death.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

2 Comments

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 673,070 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: