Առլեն Շահվերդյան

Home » Երաժշտություն / Music » Դեռ ինչքա՜ն / How much more!

Դեռ ինչքա՜ն / How much more!

Մենք ապրում ենք բարդ ժամանակներում, երբ մշտական բախման մեջ են կեղծիքն ու ճշմարիտը, միջակությունն ու գերազանցը, արժեքավորն ու անարժեքը, ապրումակցումն ու անտարբերությունը: Երբ վերաիմաստավորման համար երբեմն նախ վերափոխվել է պետք, իսկ վերափոխվելու համար՝ վերաիմաստավորելու կարողություն: Երբ մտքերը նեղ անձնականից հաճախ տեղափոխվում են համամարդկային հարթություն և կամ հակառակը՝ համամարդկայինից սեղմվո՜ւմ, նեղանո՜ւմ ու պարփակվո՜ւմ սեփական հոգուդ գաղտնարան-փողոցներում: Սակայն այդ փողոցները մի՛շտ չէ, որ ունեն քաղաքային լուսավորություն, և հաճախ, դրանցով դեգերելիս, ստիպված ես լինում ապավինել միայն հոգումդ վառվող միա՛կ ճրագին: Ճշմարիտի մշտական որոնումներում հաճախ ենք կորցնում ճշմարիտի հետքը, մինչդեռ այն պատահում է՝ քթի տակ է լինում, ձեռքով շոշափելու հեռավորության վրա: Դեռ ինչքա՜ն պիտի դեգերենք՝ ճշմարիտին հասնելու համար, դեռ ինչքա՜ն պիտի խորհենք չմտածված, դեռ ինչքա՜ն չասված պիտի ասվի՝ ասվածն իրապես արժեքավորելու համար: «ԴԵՌ ԻՆՉՔԱ՜Ն», այսպես է կոչվում իմ նոր բանաստեղծությունը:
*

Դեռ ինչքա՜ն

Դեռ ինչքա՜ն խոսքեր կան չասված,
Դեռ ինչքա՜ն գարուններ կան կիսատ,
Ինչքա՜ն դեռ մտքեր կան սպասված՝
Մշտաբո՛վ, անհանգի՛ստ, անավա՛րտ…

Դեռ ինչքա՜ն թրթիռներ են հերթի՝
Սրտի մեջ ասելի՛քն ասելու,
Քանի՞ քայլ է մնում այն երթի՜ն,
Քանի՞ գրամ է մնում հուսալո՜ւն:

Մի կիսա՜տ ու թաքո՜ւն հառաչանք՝
Արձագանքը ժանգո՛տ բանալու,
Քանի՞ շուն փողոցում պիտ հաչա՛
Միալա՜ր մի ոռնո՜ց դառնալու:

Դեռ ինչքա՜ն իշխող կա տափակ,
Դեռ ինչքա՜ն իշխվող կա նսեմ,
Ինչքա՞ն թո՛ւղթ կծախսվի ու թանա՛ք,
Որ մարդիկ ճշմարի՜տը լսե՛ն:

Տարբերե՛ն կեղծավո՛րն՝ ազնիվի՛ց,
Համբերե՛ն, երբ դժվա՜ր է անչափ,
Քանի՜ դա՜ր է մնում այն ծիրի՛ց,
Որ թվում է հեռո՜ւ ոտնաչա՛փ:

Կիսագո՛ւնդ գնդերի՛ մոլորա՛կ,
Գոլորշո՛ւց՝ պնդերի՛ հեղանյո՜ւթ,
Դեռ ինչքա՜ն ցանկություն կա անհա՜գ,
Որ կիսատ չմնա ո՛չ մի նյութ:

Մինչ ծառերը լրի՜վ բողբոջեն,
Կիսա՛տը դառնա ավարտո՛ւն,
Դեռ ինչքա՜ն խոսքեր կհնչեն՝
Մշտաբո՛վ, անհանգի՛ստ, իմաստո՜ւն…

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 02.08.2018
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Աղոտ ուրվագծերի ու խորհրդավոր ստվերների, գունեղ լուսապատկերումների ու երևակայական աշխարհների, հոգեպարար ձայնի ու քնքուշ մեղեդայնությամբ լեցուն երգի բարձր կատարողականի, անմոռանալի ու նոր զգացողությունների, անկրկնելի տպավորությունների, անցյալի քաղցր հիշողությունների ու մոտալուտ ապագայի լուսավոր ակնկալիքների անպայմանորեն կատարման խաչմերուկներում… Վայելեք` Sia – Soon We’ll Be Found… Ընդամենը 4 րոպե և 1 վայրկյան տևողությամբ այս հոգեթով երգը կտեղափոխվի ձեզ դեպի անեզր, գունեղ ու խիստ մեղեդային մի աշխարհ, որտեղ դեռ ԻՆՉՔԱ՜Ն հարցեր սպասում են իրենց պատասխաններին…

In the crossroads of misterious shadows and silhouettes, imaginable worlds and colourful projections, melodic voice and tender performed song, new and unforgetable feelings, unique impressions, sweet memories and lightful waitings from the near future… Enjoy: Sia – Soon We’ll Be Found. Just 4 minutes and 1 second during which this wonderful song will take you to a boundless, colourful and a very melodic world… where many questions are still wating for their answers…

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 664,372 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: