Առլեն Շահվերդյան

Home » Երաժշտություն / Music » Մեր սիրո վալսը / The Waltz of our Love

Մեր սիրո վալսը / The Waltz of our Love

Դրվագ՝ «Իմ քնքուշ ու նուրբ գազան» («Мой ласковый и нежный зверь») կինոնկարից:
*

Մեր սիրո վալսը

Կյանքում լինում է ակնթարթ, որ մի ամբո՜ղջ կյանք է արժում,
Երկու հոգու մի պատմություն՝ նվիրակա՜ն սիրո վալսով:
Ես մեկնեցի ձեռքս վստա՛հ, դու արեցիր մեղմի՜կ շարժում,
Ու խենթացնո՜ղ երջանկությամբ պտտվեցի՜նք մենք երկուսով:

Պարո՜ւմ էինք մեր սիրելի՜, անուշաձա՜յն վալսի ներքո,
Ոտքս՝ առա՛ջ ու մի քայլ հե՛տ, դո՛ւ՝ համաքա՛յլ իմ օրորին,
Չքնա՜ղ էիր, լուսաժպի՜տ, փայլո՜ւմ էին աչքերը քո,
Վա՜լսն էր հնչում հոգեպարա՜ր, որ տիրել էր մեր սրտերի՜ն:

Արձակեցի՜ր քո վարսերը, որ ծածանվե՜ն պտույտներից,
Պարը լցրիր անկրկնելի՜ ու կանացի՜ անուշությա՜մբ,
Մեր ժպտադե՜մ հայացքներում ծնվո՛ւմ էինք, ասես, նորի՛ց,
Ու նորովի՛ սիրահարվում՝ մեկս՝ մյուսի ներկայությա՜մբ:

Պարի՜ր, պարի՜ր, իմ Ձնծաղի՜կ, հնչյուններո՜վ սիրո՜ վալսի,
Թո՛ղ կա՛նգ առնի ժամանակը մեր երջանի՜կ պտույտներից,
Թո՛ղ, որ պարո՜վ հավերժացնենք պատմությունը մեր երկուսի,
Հավե՜տ սիրո երկնակամար հյուսենք ամե՛ն մի վայրկյանից:

Եթե սիրել, ուրեմն՝ քե՛զ, եթե ապրել՝ միայն քեզնո՛վ,
Վերածնվել՝ քե՛զ փնտրելով ու նվիրվել քո տա՜ք սրտին,
Մի ամբո՜ղջ կյանք, ասես, անցավ սիրո մեր վա՜լսը պարելով,
Մի ամբո՜ղջ կյանք արժե՛ր ապրել՝ հանուն այս մե՛կ ակնթարթի՜:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 28.07.2018
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Կոմպոզիտոր Եվգենի Դոգայի վալսը՝ ռեժիսոր Էմիլ Լոտյանուի «Իմ քնքուշ ու նուրբ գազան» («Мой ласковый и нежный зверь», «Մոսֆիլմ», 1978 թ.) ֆիլմում, որը նկարահանված է Ա. Չեխովի «Դրամա որսի ժամանակ» պատմվածքի հիման վրա: Դոգան այս վալսը գրել է ամառային մեկ գիշերվա ընթացքում: Երբ նա իր երաժշտական գլուխգործոցը ներկայացրել էր գլխավոր հերոսուհու դերակատար Գալինա Բելյաևային և ֆիլմի նկարահանման հրապարակում հավաքված անձնակազմին, բոլորին թվացել էր, թե լսում են համաշխարհային դասական անհայտ ստեղծագործություններից մեկը և հաճելիորեն զարմացել էին՝ իմանալով, որ տաղանդավոր կոմպոզիտորը գործը նոր է գրել, հատուկ ֆիլմի համար: Եվգենի Դոգան հարուստ ու ինքնատիպ երաժշտական գործունեություն ծավալած հայտնի կոմպոզիտոր է, սակայն հենց այս վալսը նրան բերեց համաշխարհային հռչակ ու ճանաչում:

In 1978, for a film adaptation of the novel by Anton Chekhov “Drama at the hunt” (or “The Shooting Party”), Moldovan well known composer Eugen Doga wrote an awesome waltz. The movie is called “A hunting accident” or “My Affectionate and Tender Beast” (1978). The movie is a 1978 Soviet romantic drama directed by Emil Loteanu. It was entered into the 1978 Cannes Film Festival. A famous waltz from the movie became wildly popular, it has become a cult, many newlyweds use it for their first dance and you can often hear it on the radio and TV.

To my respectful foreign Readers: Dear all, my new Armenian poem, entitled “The Waltz of our Love” is dedicated to love and is about the one, who is the only and big love in Your life. Many of us find their second part, the person, who is our true love and when we that person, that true love, it seems that we dance with her/him a beautiful waltz during our whole life. I am sure you will enjoy Eugen Doga’s awesome music masterpiece from the film “A hunting accident”.

Arlen Shahverdyan

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 671,920 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: