Առլեն Շահվերդյան

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Մենք ու մեր դիմակները / We and Our Masks

Մենք ու մեր դիմակները / We and Our Masks

Մենք ու մեր դիմակները

Այս կյանքում մեր երկրաբնակ, ամե՛ն մեկս մի անկյունում,
Երջանիկի կամ դժբախտի մեր դերե՜րն ենք անձայն խաղում:
Հաճախ՝ լռում, երբ ներսումդ մռնչյո՜ւն է,
Կամ՝ անտեղի գոռո՛ւմ օդին՝ իբր՝ տանի՛ մեր ցասո՜ւմը:

Եվ կրում ենք դիմակները, որ խոսում են մե՛ր փոխարեն,
Ու ասում են այն մտքերը, որ բառե՜ր են հետո դառնում,
Պա՜րզ, հասարա՜կ ու մի քիչ էլ ծեծվա՛ծ բառե՜ր,
Երբ ուզում ես ասելիքդ մտքիդ սառե՜ր,
Երբ հակառա՛կ էությանդ, արդեն սպառվո՛ղ վեհությանդ,
Քեզ թվում են, պատկերանում անհա՜ս սարեր,
Կապո՜ւյտ երկինք՝ հեռավորի՜ իր երամով,
Ուրախություն, որ հսկա՜ է, սակայն չափվում է գրամո՜վ…

Մենությունից տխրո՛ւմ ենք մենք,
Մեր փոխարեն դիմակնե՜րն են ուրախանում,

Խնդությունից հրճվո՜ւմ ենք մենք՝
Դիմակները վի՜շտ են խաղում:
Ներսից՝ մտքի ներշնչանքով, զինո՛ւմ ենք մեզ՝
Արտաքինից՝ զգայո՜ւն ենք ու փխրո՜ւն, ինչպես հախճապակին:
Կյանքի տխուր վայրկյանի հետ, երանելի՜ մեր հեռուով
Սավառնո՜ւմ ենք արտասվակեզ,
Իսկ քնելիս հանում ենք մեր դիմակներն ու անհո՜գ ճոճվում
Անդարդությա՜ն մեր գամակին:

Նո՛ր օրվա հետ մենք հագնում ենք դիմակ ուրիշ,
Մեր դերային խաղն ենք որսո՛ւմ,
Ծրագրված ուղիներով քայլում ենք միշտ,
Թե պե՛տք եղավ՝ կծիծաղե՜նք,
Թեկուզ՝ արցո՜ւնք է ներսում,
Թե պե՛տք եղավ՝ կորոտա՜նք,
Նույնի՜սկ, եթե կա՛յծ էլ չկա,
Միա՛յն, թե մեզ արտաքինից մի՛շտ ընկալեն սովորակա՜ն,
Իբրև ամե՛ն բան կարգին է և տխրելու առիթ չկա՜:

Էլ չե՛մ ուզում խաղանք դերեր,
Էլ չե՛մ ուզում դիմակ հագնենք,
Չե՛մ ուզում, որ վերապահվա՛ծ խնդությունից տխո՜ւր փախնենք,
Կամ էլ՝ կեղծո՛ղ ուրախությամբ ծածկենք հոգու մեր արցո՜ւնքը:

Աստված սա՛ չէր ուզում մեզնից,
Նա մեզ նյութե՜ց Բնությունից, որ մենք ապրենք բնականո՛վ,
Անկե՛ղծ ապրենք ամե՛ն հուզում.
Լացենք, երբ ճի՛շտ լացելու է,
Երբ սի՛րտն է մեր այդպես ուզում:
Հրճվե՜նք ամենապա՛րզ բանով,
Ժպտա՛նք սարի՜ն, կապո՜ւյտ երկնին ու երամի՜ն,
Պարե՜նք ծովի բրիզի՜ գրկո՜ւմ:
Առանց դիմա՛կ ու առանց դե՛ր սիրե՜նք իրար
Եվ զարմանա՛նք երջանկությա՜մբ,
Թե ի՜նչ տա՜ք ու հաճելի՜ է, երբ իրար ենք ամո՜ւր գրկո՜ւմ:

Ես ուզում եմ գրկե՜լ քեզ, կյա՜նք, ու քո ամե՛ն արարածին՝
Մա՛րդ լինի այն, թե՛ հեռավո՜ր եզերք թռչող անհա՛ս երամ,
Գոնե հիմա հանո՛ւմ եմ իմ օրվա խաղի դիմակը սի՛ն,
Որ իսկակա՛ն իմ շուրթերով քեզ համբուրեմ,
Որ ճշմարի՛տ իմ աչքերով քեզ երևամ:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 24.07.2018
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

To my respectful foreign Readers: Dear all, my new Armenian poem, entitled “We and Our Masks” is dedicated to the roles that people often play in their life, as well as to the masks, that all of us have to wear sometimes. We often pretend ourselves happy though we are sad inside, or we pretend unhappy, though our soul is singing and dancing inside flying on the wings of birds’s flock. In the poem I describe some situations in our life when we have to change the mask and I criticize that giving the preference to the truth, to the real us, that live inside. In the end I say that it’s enough, let’s live without masks, let’s love really and not pretend, let’s cry really when we want to cry and when we are really sad, let’s not pretend to show our emotions, let’s enjoy a simple human hug, which is so warm and nice. I mention in the poem, that God did not plan such kind of life for us and such kind of us. He made us from the Nature and tried his best for us to live in harmony with ourselves and with the Nature. I finish my poem with the following words: “Life, I love you, I love all Your creations –  starting from Humans and finishing with the flocks of birds in the sky. And now I take off now my mask to kiss you with my real lips and to be seen for you with my true eyes”.

Arlen Shahverdyan

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 669,170 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: