Առլեն Շահվերդյան

Home » Հայք / Armenia » Հայ ազգային երգը՝ Հնագույն երաժշտության «Շարական» անսամբլի կատարմամբ / The National Music performed by “Sharakan” Early Music Ensemble

Հայ ազգային երգը՝ Հնագույն երաժշտության «Շարական» անսամբլի կատարմամբ / The National Music performed by “Sharakan” Early Music Ensemble

Կտավի հեղինակ՝ հայ նկարիչ Մարտին (Մարկոս) Նուբարի Ակողլյան / The painting by Armenian Artist Martin Akoghlyan: Նկարի աղբյուրը / The image source: upclosed.com/people/martin-akoghlyan/gallery/
*

Երգ ազգային

Սոխակների նման անո՜ւշ
Մեղեդայի՜ն դայլայլո՜վ
Հոսո՜ւմ ես դու՝ երգ ազգային,
Հայոց վսե՜մ լանջերով:

Ճանապարհիդ՝ սիրաշոյում
Հոգիները մեր կարո՜տ,
Թրթիռնե՜րը մեր հազա՜ր,
Որ հյուսվում են փնջերո՜վ:

Մաքո՜ւր ու պա՜րզ հնչյունով
Տո՜ն ես բերում մեր հոգուն,
Բնության պես՝ հավերժող,
Ազատությա՜մբ խոսելով:

Չե՛մ հագենում քո խաղի՜ց
Հարո՜ւստ հյուսքի թե՛լ տաղից,
Ե՜րգ ազգային՝ մաքուր օ՜դ,
Որ շնչո՛ւմ եմ՝ լսելո՜վ:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 27.06.2018
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Սիրելի Ընթերցողներ, «Ազգային երգ» բանաստեղծությունս, որը գրել եմ հայկական մաքուր երաժշտական հնչյունների ներշնչանքով, սիրով նվիրում եմ հայկական ազգային երաժշտական նմուշների խնամքով պահպանման ջատագով` հնագույն երաժշտության «Շարական» անսամբլին և նրա գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Դանիել Երաժիշտին (Գրիգոր Դանիելյան):

Խորին հարգանքս և երախտագիտությունս եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր նվիրաբար ու խնամքով պահպանում, հնչեցնում ու հանրահռչակում են հայկական ազգային երաժշտական հին ու մաքուր գանձերը:

Սիրով Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում անսամբլի կատարմամբ երեք երգ: Առաջինը կոչվում է «Արտ մը ունիմ»: Այս բարի երգը սիրո ու առատ բերքի մասին է: Երգում ասվում է այն մասին, որ արտը լի է գարու բերքով և որ իսկական ժամանակ է ամուսնանալու: Երգում կոչ է արվում աղջիկներին ու տղաներին սիրել ու ընտանիք կազմել: Երկրորդ երգը նվիրված է Մուսա լեռանը` Արևմտյան Հայաստանում: Դե իսկ երրորդ ստեղծագործությունը հայ մեծանուն երաժիշտ, բանաստեղծ, սիրո երգերի մեծ վարպետ (աշուղ) Սայաթ Նովայի «Քամանչա» երգն է` նվիրված համանուն երաժշտական գործիքին:

Վայելեք այս հրաշալի երգերը, որոնք լի են դրական լիցքերով ու հույզերով: Համոզված եմ, որ կհավանեք դրանք: Պետք է ճանաչել, սիրել ու գնահատել մեր ազգային արժեքները, ավելի շատ իմանալ հայկական բազմադարյա մշակույթի մասին:

Հույս ունեմ, որ իմ այս գրառումը, որը անկեղծ մեծարանք է գեղարվեստի և երաժշտարվեստի այս երկու գործիչներին ու անսամբլին, կնպաստի ներկայացված չքնաղ ու անզուգական երգերի ու կտավի տարածմանը, նորովի իմաստավորմանն ու գնահատմանը:

Սիրելի Ընթերցողներ, ինձ համար մեծ պատիվ է, որ «Երգ ազգային» նոր բանաստեղծությանս և նյութիս հասցեին իրենց բարձր գնահատանքի ոգևորիչ խոսքն են հայտնել պարոնայք Մարտին Ակողլյանը և Դանիել Երաժիշտը, որոնց գործունեությամբ ոգևորված էլ պատրաստել եմ հրապարակումս: Պատիվ է, որ երաժշտության ու գեղանկարների երկու վարպետները ողջունեցին իմ այս անձնական նախաձեռնությունն ու մեծ հավանության արժանացրին բանաստեղծությունս՝ դառնալով դրա առաջին Ընթերցողները: Ուրախ եմ, որ այս հրապարակմամբ ու անկեղծ բանաստեղծությամբ փորձեցի համեստ ջանք գործադրել՝ հայկական գեղարվեստն ու երաժշտարվեստը կամրջելու ուղղությամբ: Մեծատաղանդ նկարիչ Մարտին Ակողլյանի և հայ երաժշտության վարպետ ու մեծ գիտակ Դանիել Երաժիշտի ուրույն, բարձրակարգ համատեղ ներկայությունն իմ նյութում ինձ համար պատվաբեր է ու պարտավորեցնող: Խորին երախտագիտությունս եմ հայտնում նրանց՝ սատարման, գնահատանքի և քաջալերանքի համար: Խորապես շնորհակալ եմ նաև Ձեզ, սիրելի Ընթերցողներ, որ Ձեր ուշադրությամբ կպատվեք այս նոր բանաստեղծությունս: 

Հարգանքով և խոնարհումով՝
Առլեն Շահվերդյան 

Dear Friends, meet several Armenian national music samples performed by “Sharakan” early music ensemble (Conductor Daniel Yerazhisht). I adore this music. It is full of love, life and joy. I introduce to you three songs. The first one is called “Art me unim” (I have a field). This kind song is about love and very rich crop. There is sung in the song that the field is full of crop, full of barley and grain and it’s the exact time to get married. All the girls and guys must have fun, because it’s time for love as well as for creation of family. The second song is dedicated to Mountain Musa (See “The Armenian Genocide: Musa Dagh Resistance”which is in Western Armenia. And the third one is the song of the great Armenian musician, poet, master of love songs (ashugh) Sayat Nova. The song is called “Kamancha” which is the name of a musical instrument. Enjoy these gorgeous songs full of positive emotions. I am sure you’ll like them. This is a new step made by my blog for you to know more about Armenian centuries-old culture. Share this article with you Friends. Thank you!

Respectfully,
Arlen Shahverdyan

Հնագույն երաժշտության “Շարական” անսամբլի կատարմամբ “Արտ մը ունիմ” երգն է: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Դանիել Երաժիշտ (Գրիգոր Դանիելյան):
Sharakan early music ensemble – Art me unim. Conductor Daniel Erazhisht.

Հնագույն երաժշտության “Շարական” անսամբլի կատարմամբ հայ ժողովրդական “Մուսա լեռ” երգն է: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Դանիել Երաժիշտ:
Sharakan early music ensemble – Mousa ler (armenian traditional song). Conductor Daniel Yerazhisht.

Սայաթ – Նովայի “Քամանչա” երգն է` Հնագույն երաժշտության “Շարական” անսամբլի կատարմամբ: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Դանիել Երաժիշտ:
Sharakan early music ensemble – Qamancha (Sayat – Nova’s song). Conductor Daniel Yerazhisht.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

33 Comments

  1. petit4chocolatier says:

    Arlen, beautiful music!

  2. ks3nia says:

    Thank you for sharing, it sounds kind of cheerful, what are they singing? Silado??

  3. LUSINE says:

    Հրաշք է: Խոսքերն ավելորդ են: Շնորհակալություն Առլեն ջան:

  4. Stefania says:

    Arlen dear, I listened with great joy the songs you chose! I am very very beautiful!
    Thank you so much for having shared with us! I hope to post songs in Armenian culture in the future! Waiting for other songs!
    Have a wonderful evening and a splendid weekend! Stefania fondly! 🙂

    • Thank you dear for your comment! Have a wonderful Sunday too! It is always my pleasure to receive and read yor comments! Thank you! Glad you liked the songs! Activate any social network tool on your blog for me and others to be able to share your nice posts!

      Sincerely,
      Arlen

  5. Pleasant music I really like the violins. Thanks.

  6. notedinnashville says:

    Lovely music!

  7. Thank you for introducing us to your peoples’ music, Arlen. As I had told you, I grew up around Washington, DC, and we had people there from all over the world, but I did not know any ‘off-the-boat'(new comers from another country) Armenians well; I had not been exposed to your culture very much.
    The songs sound so up-beat! I’m sure they are inspirational.

    • Hi dear Tonette! It was so nice of your to write this kind comment! Thank you so much! I am honores to have friends like you! I deeply appreciate your words and your kind friendship. I am very glad that you think so kind about Armenian culture. It means, that my efforts аре not in vain and people are interested in this unique culture!

      Thank you again! Much appreciated!

      Sincerely,
      Arlen

  8. Beutiful music. I wish I’d only understand the text. : )

    xoxo
    http://ohyesshesabitchbutnotyours.com/

  9. Dear friend, i have nominated you for the Blog Of The Year 2012. See for the rules of that award: http://theworldofalexanderthegreat.wordpress.com/2012/11/27/thank-you-kitty-for-the-blog-of-the-year/ Love, Maarit-Johanna

    • Thank you so much, dear Maarit-Johanna! I deeply appreciate your kind support and friendship! This is another new award given to my by you! Thak you very much! You mentioned about the rules. Recently I am too busy to create a separate post on this. If you do not mind then I’ll just add tha award icon to my award list!

      Thanks again dear friend! I am one of your permanent readers! Thank you that you read and follow my blog for a long time 🙂

      Sincerely,
      Arlen

  10. whereisset says:

    Thank you for introducing us to Armenian music. I will go and have a look at your blog. Also thanks for stopping by at mine.

  11. This is beautiful and haunting. Love it.

  12. […] Հնագույն երաժշտության «Շարական» անսամբլ / “Sharakan” Early M… […]

  13. […] Հնագույն երաժշտության «Շարական» անսամբլ / “Sharakan” Early M… […]

  14. […] Հնագույն երաժշտության «Շարական» անսամբլ / “Sharakan” Early M… […]

  15. […] Հնագույն երաժշտության «Շարական» անսամբլ / “Sharakan” Early M… […]

  16. […] Հնագույն երաժշտության «Շարական» անսամբլ / “Sharakan” Early M… […]

  17. Thank you for the links, Arlen. Strangely or not tonight we have just been out to an early music festival. Some beautiful singing and old instruments with distinctive sounds. Look forward to following you, A friend I used to work with was of Armenian heritage.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 668,109 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: