Առլեն Շահվերդյան

Home » Մանկական / Children's » Անտառի հավաքականը և մեծ ֆուտբոլը / The National Team of the Forest and the Big Football

Անտառի հավաքականը և մեծ ֆուտբոլը / The National Team of the Forest and the Big Football

Սիրելի՛ Ընթերցողներ, սիրով ներկայացնում եմ «Անտառի հավաքականը և մեծ ֆուտբոլը» վերնագրով իմ երգիծական հեքիաթը: Սեղմեք շապիկի վրա՝ գիրքը ներբեռնելու համար:

Dear Readers, it is my pleasure to introduce to you my humorous tale, entitled “The National Team of the Forest and the Big Football” (in Armenian). Click on the cover to download the eBook.
*

Ֆուբոլային հիշողություններ և գրական անակնկալ.

Ֆուտբոլ շատ եմ սիրում, թեև միայն դիտում եմ, այն էլ, հիմնականում, աշխարհի առաջնությունների խաղերը: Փաստորեն՝ այդքան էլ շատ չեմ սիրում )))) Դե, մոլի ֆուտբոլասեր և ֆոտբոլի գիտակ չեմ, բայց պատանեկան տարիներին ֆուտբոլ խաղում էի: Հա, ի դեպ, դպրոցահասակ տարիքում շատ հուսալի, վստահություն ներշնչող դարպասապահ էի՝ ձեռնոցներով, սպորտային թույն շորտիկով, համար 1 մարզաշապիկով, մի խոսքով՝ տեղը տեղին )))) Էլ չասեմ, որ գոլ խփել պատրաստվողների հիմնական արգելքը և ահն ու սարսափն էի, որովհետև գրեթե գնդակ չկար, որ բաց թողնեի: Ճիշտ է, հետագայում ինձնից Բերեզովսկի դուրս չեկավ )))) սակայն ֆուտբոլը շարունակեց մնալ որպես սիրելի խաղ, իսկ գրական գործունեության ընթացքում՝ մի օր նույնիսկ դարձավ ահա այս երգիծական հեքիաթի նյութ: Դե, Բնություն սիրող գրողի դեպքում ֆուտբոլի մասին հեքիաթի հերոսները, բնականաբար, պետք է լինեին կենդանիները, իսկ ֆուտբոլային իրադարձություններն էլ ծավալվեին անտառում )))) Իսկ, թե ինչո՞ւ եմ ֆուտբոլի թեմայով հեքիաթին հիմա անդրադառնում, քանի որ դրա հրապարակման ավելի հարմար և խորհրդանշական ժամանակահատված, քան այս օրերին ընթացող աշխարհի առաջնությունն է՝ չկա ))))
Եվ այսպես, քանի որ Ընթերցողներս «մարզադաշտում» արդեն հավաքվել ու կարդում են հիմա ինձ, ապա հայտարարեմ.

– Հարգելի՜ հանդիսատես, կարդացեք ֆուտբոլային շնչով ու տեմպով հագեցած իմ այս ՆՈ՛Ր, այս անգամ՝ երգիծակա՜ն հեքիաթը՝ «Անտառի հավաքականը և մեծ ֆուտբոլը» վերնագրով: Բաց չթողնեք այս հանդիպումը ))) Ձեր հանդիպումը իմ հեքիաթին )))) Սեղմեք շապիկի վրա, բացեք գիրքը, և հուսով եմ, որ այն կընթերցեք մեկ շնչով ու ընթերցանությունը կլինի ֆուտբոլային թեժ հանդիպման նման հետաքրքիր ու լարված:

Իմ գրական «մարզադաշտից», հատուկ Ընթերցողներիս համար՝
Առլեն Շահվերդյան

Եվ վերջում ֆուբոլային մի անեկդոտ ))))

Տեղի է ունենում ֆուտբոլային հանդիպում Հայաստանի և Բրազիլիայի հավաքականների միջև:

Խաղից առաջ Հայաստանի հավաքականի մարզիչը հավաքում է իր թիմին ու ասում.
– Դուք գիտեք, թե ինչքան ուժեղ են խաղում բրազիլացիները, մանավանդ` Ռոնալդոն: Ուրեմն տեսեք ինչ եք անում: Մտնում եք դաշտ և հենց խաղը սկսվում է, դուք ամբողջ թիմով շրջապատում ու պահում եք Ռոնալդոյին, որովհետև եթե նրան գնդակ հասնի, ապա հաստատ գոլ կխփի մեզ: Անպայման ամբողջ թիմով պահում եք Ռոնալդոյին, ու գնդակն էլ պաս եք տալիս Գուգոյին, ինքը լավա գոլ խփում: Հասկացա՞ք, պահում եք Ռոնալդոյին ու պաս եք տալիս Գուգոյին:

Խաղը սկսվում է: Մեր հավաքականի ֆուտբոլիստները, բնականաբար, ամբողջ թիմով սկսում են պահել Ռոնալդոյին, որ նա չկարողանա խաղալ ու մի կերպ գնդակը փոխանցում են իրենց խաղընկերոջը` Գուգոյին: Գուգոն էլ գնդակով պտտվում-պտտվում է դաշտում ու գալիս գոլ է խփում սեփական դարպասին:

Ընդմիջմանը մեր թիմի մարզիչը զայրացած նորից բացատրում է.
-Ուրեմն տեսեք ինչ եք անում, երկրորդ խաղակեսն հենց սկսվի նորից ամբողջ թիմով պահում եք Ռոնալդոյին, դրան որ գնդակ տվեցիք` վերջ, կպարտվե՛նք: Պահում եք Ռոնալդոյին ու գնդակը փոխանցում եք Գուգոյին: Այ տղա Գուգո՛, դու էլ հավաքի՛ քեզ, ուշադի՛ր խաղա, հո չե՞ս գժվել:

Սկսվում է երկրորդ խաղակեսը: Մերոնք էլի ամեն գնով պահում են Ռոնալդոյին ու գնդակը փոխանցում են Գուգոյին: Գուգոն էլ նորից պտտվում-պտտվում, գնում գալիս էլի գոլ է խփում մեր դարպասին: Ու դարձյալ մեր թիմի տղաները, մի կերպ Ռոնալդոյին պահելով, փոխանցում են անում Գուգոյին ու սա էլի գնում գալիս մեզ գոլ է խփում: 3:0 ենք պարտվում, հետո 4:0, 5:0…

Հանդիսատեսը վրդովվում է, սուլում: Մարզիչը կատաղած գոռում է, հայհոյում ու դեպի իրեն կանչում թիմին: Ֆուտբոլիստները շփոթված ու նեղված մոտենում են իրենց մարզչին ու ասում.
-Ախր, շեֆ ջան ինչի՞ ես ջղայնանում, ոնց ասել ես տենց էլ անում ենք` սաղ թիմով Ռոնալդոյին ենք պահում:

Մարզիչը պատասխանում է.
-Ա՛յ մարդ, Ռոնալդոն ջհանդա՛մ, դուք Գուգոյի՜ն պահեք, Գուգոյի՜ն…

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 664,898 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: