Եթե ուզում եք Ձեզ հարուստ զգալ, ապա հաշվեք այն ամենը, ինչը ձեռք եք բերել առանց գումարի, չէ՞ որ կան բաներ, որոնք փողով չի կարելի գնել… Երբեք չմոռանանք, որ աշխարհում բազմաթիվ կարիքավոր մարդիկ կան, երեխաներ կան, որոնք հաճախ կարոտ են մի կտոր հացի կամ մի բաժակ խմելու ջրի: Երբեք չմոռանանք, որ մեր բարեկեցության մեջ չպիտի կորցնենք մարդկային խիղճը և մշտապես ձգտենք օգտակար լինել մարդկանց, օգտակար լինել բնությանը, ամբողջ աշխարհին: Երբեք անտարբեր չլինենք կարիքավոր մարդկանց նկատմամբ, օգնենք նրանց մշտապես ու ինչով կարող ենք և ամեն գիշեր գոհունակությամբ ու սիրով աղոթենք Աստծուն մեր հոգու մաքրության ու փրկության համար, որպեսզի առավոտյան արթնանալիս զգանք, որ Աստված մեր աչքերը համբուրել է, երբ քնած ենք եղել, համբուրել է, որպեսզի ոչ միայն կարողնանք նայել, այլև տեսնել, կարողանանք գոհանալ ու գնահատել այն ամենն ինչ ունենք, կարողանանք տեսնել գեղեցիկը ու աշխարհին նայենք բարի աչքերով: Այդժամ ուրիշի ցավը կլինի մերը, ուրիշի կարիքը՝ նաև մեր խնդիրը: Իսկ կարիքավոր ու դժբախտության մեջ գտնվող մարդիկ հաճախ կարոտ են ընդամենը մի անկեղծ սատարման, մի քաջալերող խոսքի, մի փոքրիկ օգնության և ուշադրության: Չմոռանանք, որ միայն Աստծո ստեղծածը՝ Մարդուն ու Բնությանը, սիրելով է հնարավոր լինել ու մնալ ՄԱՐԴ: Օգնենք մարդուն, կենդանիներին, աշխարհին և Աստված իր սիրով կպարուրի մեր հոգին՝ պարգևելով պետքական ու գնահատված լինելու երջանկությունը:
*
Ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է
Ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է,
Ինչ-որ մի պահ` ինչ-որ մի լո՛ւրջ սայթաքում,
Անկարևոր, բայց կրկնվո՛ղ սխալին
Անարձագանք չթողնելու մի ժայթքո՛ւմ:
Ինչ-որ պահի ինչ-որ մի բան փոխվում է,
Անդառնալի հետևանքով ավարտվում,
Եվ աննշա՛ն, բայց կարևո՜ր մի կնճիռ
Ինչ էլ անես՝ էլ ճակատից չի՛ հարթվում:
Բայց ինչ-որ բան, հոգու թաքուն միջանցքում,
Ջերմանո՜ւմ է նվիրական ժպիտից
Եվ հուշում է, որ հրաշքներ լինո՛ւմ են.
Ինչ-որ զգացում միշտ սկսվում է նո՛ւյն կետից:
Եվ ըմպելով ժամանակը՝ կում առ կում,
Հախճապակյա բաժակներով զարդարուն՝
Քեզ համար թա՜նկ, նվիրակա՜ն հուշերը
Մի հասարա՛կ բաժակում ես դու պահում…
Մաքառելով բախտի դժվա՛ր ճամփեքին՝
Հասկանում ես՝ կյանքն աստիճա՛ն է բեկուն,
Ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխա՛լ է,
Եվ այդ սխալն ուղղելու ես միայն դո՛ւ:
Պիտի լինես դու ապավե՛ն ու թիկո՛ւնք,
Եվ հո՜ւյս դառնաս կարիքի մեջ ապրողին,
Ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան ուղղելով՝
Ճի՛շտդ բերես սխալակա՛ն աշխարհին:
Առլեն Շահվերդյան
Գրել եմ՝ 03.06.2015 և 10.06.2018:
____________________
© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________
My dear foreign Readers, I wrote this poem “Somewhere something is wrong” feeling pain for children and adults in poverty. Life is a ladder indeed, as there are both falls and ups in it. Each of us sometimes catches the luck and success. But often the way of life is very difficult and many people suffer in poverty. Millions of people do not even have food and drinking water. Living in comfort, we must not forget about those people, we should help them and share with them our good. Only by helping other people we can look into God’s eyes with a clear conscience. We should pray for those people and help them so that when we fall asleep God kisses our eyes and gives us happiness and harmony in our own life, harmony with nature.
__________________________________
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:
Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________
ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.
Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway
Arlen Jan – your title has a strong voice that our countries are facing with so many painful troubles. Your images speaks by itself about the reality in our life and wisdom…Thank you for sharing this incredible post!!
Mihran jan, thank you so much, your sincere and warm wards made my day. Unfortunately, many people are in need and live in poverty. We should support them, pay attention to their troubles and pain, trying to help them, to listen to them. They often attention and human support more then goods and money. Thank you again.
Very respectfully,
Arlen
I pray to God to bring peace in mind and solve these painful obstacles in life…I agree with you, we should listen and find the tune for each possible problem. Thank you!!
Thank you too, my dear friend, for Your understanding, support and friendship!
Indeed, we live in such comfort others don’t. Wonderful post Arlen. Children are so vulnerable and need all the help. Your beautiful poem says it so well. More prayers are needed.
Dear Ute, I even can not describe my happiness while reading Your sincere and beautiful words. You are absolutely right and I agree and sign under Your each word. Thank you so much, my dear Friend!!