Առլեն Շահվերդյան

Home » Մանկական / Children's » «Հրաշալի անտառն» ու «Ամենաշքեղ պոչը» / «The Elm-Chanted Forest» and «The Most Luxurious Tail»

«Հրաշալի անտառն» ու «Ամենաշքեղ պոչը» / «The Elm-Chanted Forest» and «The Most Luxurious Tail»

Անտառի ամենաշքեղ պոչը

Գազանները հավաքվեցին ժողովի,
Թե իրենցից որի՞ պոչն է
Շքեղաշո՜ւք բոլորից:
Առաջինը փոքրիկ պոչով
Հպարտացավ Վարազը,
Ծիծաղեցի՜ն գազանները.
– Մեծ պոչը քեզ երա՛զ է:
Ընդգծելով պոչի «ես»-ը՝
Առաջ եկավ Կապիկը,
– Պոչդ, – ասին, – թելի՛ պես է,
Տե՛ս, չքանդվի՛ շապիկդ:
– Շքե՜ղ է պոչս, նայե՛ք, –

ասաց Կուղբը շինարար,
Գազանները ուղղեցին.
– Ոչ թե շքե՜ղ, այլ հարմա՛ր:
Իրենց անգի՜ն պոչերով
Հպարտացան բոլո՛րը,
Գովաբանո՜ղ կոչերով
Լցվեց ամբո՜ղջ ժողովը:
Եվ ո՜վ ասես էլ չեկավ
Մասնակցելու ժողովին
Բայց ո՛չ մեկին դուր չեկան
Մրցող պոչերն անտառի:  
Եվ, վերջապես, պոչն իր փարթա՜մ
Ի ցույց դրեց Աղվեսը
Ու հաղթական ձայնով գոչե՛ց.
– Այս պոչի տերը ե՛ս եմ:
Շարժում եմ այն այս ու այն կողմ,
Ասես՝ տոնահանդեսին:
Գազանները, միաբերան,
Թագը տվին Աղվեսի՛ն:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 01.06.2018
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Սիրելի Ընթերցողներ, անտառային գազանների այս ինքնատիպ ու հետաքրքիր ժողովից հետո առաջարկում եմ տեղափոխվել նրանցով լի մի զամանահրաշ ու կախարդական անտառ: Ձեզ եմ ներկայացնում իմ ամենասիրած մուլտֆիլմներից մեկը: Ձեզանից ոմանք այն արդեն մոռացել են, մյուսները միգուցե, ցավոք, չեն էլ դիտել, սակայն համոզված եմ, որ շատ շատերը հիշում են, կամ անմիջապես կվերհիշեն` տեսնելով այս գեղեցիկ մուլտֆիլմի հերոսներին` Նկարիչ Պալիտրային և Սրատամ Կուղբին, գույնզգույն ոզնիներին և բոքսի վարպետ Մատե արջին, գեղանի Աղվեսին ու պարող սնկերին և էլի շատ ու շատ  հերոսների: «Чудесный лес» («Հրաշալի անտառը»)` այսպես է վերնագրված 1986 թ. նկարահանված Հարավսլավիայի և Միացյալ Նահանգների համատեղ արտադրության այս մուլտֆիլմը, որը մեր անուշ մանկության հաճախ դիտված մուլտֆիլմներից մեկն է: Համենայն դեպս, իմ սերնդակիցները այն լավ կհիշեն: Բարի նկարիչը հայտնվում է կախարդական անտառում ու փրկում անտառն ու դրա բնակիչներին Կակտուս անունով չար արքայի ճիրաններից: Սա հեքիաթային ու գեղեցիկ մի պատմություն է, որը անտարբեր չի թողնի թե՛ փոքրերին, թե՛ մեծերին: Հավատացնում եմ, որ այս մուլտը կդիտեք մի շնչով: Այսքանը, վերջում ուզում եմ մեջբերել մուլտի գլխավոր հերոսի` Նկարիչ Պալիտրայի խոսքերից մեկը. «Люди должны беречь нашу замечательную природу» (Մարդիկ պետք է հոգ տանեն մեր հրաշալի բնությանը): Իսկապես, սիրենք ու պահպանենք բնությունը, և, իհարկե, հրաշագեղ ու կախարդական անտառը` իր բոլոր բնակիչներով: Մաղթում եմ հաճելի դիտում:

Լավագույն մաղթանքներով՝
Առլեն Շահվերդյան

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

4 Comments

  1. mihrank says:

    Arlen – wow – this is so creative platform and form of presentation, each detail makes more deeper and educational tool.

    • Mihran jan, thank you so much! This post is dedicated to the International Day of Protection of Children. I am going to publish several posts on this great event and day! Thanks for Your constant and sincere support and attention as well as Your unique valuation of my work. Much appreciated.

      Very respectfully,
      Arlen

      • mihrank says:

        Arlen – You put me into tears upon reading your creative dialogue, I consider you a victory to our nation and a true example to our new generation. May God Bless and always lighten your steps.

      • Dear Mihran, I am so touched. You know about my deep respect to You. May God Bless You and Your respectful Family!

        Warmly, Arlen

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 664,899 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: