Առլեն Շահվերդյան

Home » Մանկական / Children's » Կատուն, մուկն ու լոբու հատիկը / The Cat, The Mouse and the Bean

Կատուն, մուկն ու լոբու հատիկը / The Cat, The Mouse and the Bean

Կատուն, մուկն ու լոբու հատիկը

Կատուն տեսավ՝ ինչպես բակ
Մտավ մկան փոքրիկ ձագ,
Տանում էր մուկը ճստիկ
Լոբու հսկա՜ մի հատիկ:

Կատուն ասաց փոքրիկին,
Հոգնած ճստիկ մկնիկին.
– Բեռդ ծանր է, մինչև տուն
Թող, որ օգնի քեզ կատուն:

Եվ վերցնելով հատիկը՝
Նա ձևացավ լավ ընկեր,
Բայց մեր ճստիկ մկնիկը
Կատվի խաղը լա՜վ գիտեր:

Թեկուզ շատ էր վախեցած՝
Նա խիզախեց ու ասաց.
– Կատու, լոբին դիր տեղը,
Քեզ լա՜վ գիտի մեր ցեղը…

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 25.12.2004
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Սիրելի Ընթերցողներ, ճստիկ ու պստիկ մկնիկի մասին այս բանաստեղծությունից հետո ցանկանում եմ Ձեզ ներկայացնել մուկիկի պես ճստիկ ու պստիկ և լոբու հատիկի պես համով մի բալիկի: Ծանոթացեք՝ Շառլոթ: Նայե՛ք փոքրիկ Շառլոթին, նայե՛ք, թե ինչպես ու ինչքա՜ն համով է նա ամեն ինչին ասում. «Չէ՛, չէ՛…»: Ինչպես, որ «Չէ» ասաց մուկը կատվին: Ինչպե՞ս չսիրես այս մանուկ հրեշտակին: Նրա անուշ հայա՜ցքը, դեմքի արտահայտությո՜ւնը, դիմախաղը, աչքե՜րը: Այնքան քնքուշ է, որ ասես գարնանային փոքրիկ, նուրբ ձնծաղիկ լինի կամ քաղցր ու համով կոնֆետ:

Սիրելի՛ բարեկամներ, սրտանց շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով և մաղթում եմ խաղաղ երկինք, ծիծաղ ու երջանկություն: 

You should see this! Look at little Charlotte, see how sweety she says “No!, No!” to everything 😀 It is impossible not to love this angel 😀 Her nice face, facial cute expression, her cute mimicry and eyes. She is so cute, so sweet like a little, tender and nice snowdrop or a sweet and tasty candy.

Dear friends, I cordially congratulate on International Day for Protection of Children! I wish them peaceful sky, laugh and happiness.

Arlen Shahverdyan

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության մասին
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About the Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos  in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

13 Comments

  1. Sirarpi says:

    խեղճ երեխան ոչինչ չի ուզում, ոչ մեկին չի սիրում 😀 Ինչ-որ առումով կարելի է օրինակ վերցնել…

  2. Lusine says:

    Hrashq, vorin anunn e MANKUTYUN!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    • Ինչ լավնա չէ՞ 🙂 կարծես ուղիղ տանի դեպի մանկություն, երբ ամեն բան գեղեցիկ էր, անեզր, անմեղ ու լուսավոր: Մենակ էս երեխու աչքերն ու խոսքով անմեղ «խաղալը» ծնողների հետ բավական է, որ համոզվենք, թե ինչքան անկարևոր են մեծերի աշխարհի շատ հարցեր, երբ փոքրիկն իր անուշ շուրթերով այ այսպես խոսում է: Մերսի քոմենթի համար: Այս բալիկի նկատմամբ ուղղակի անհնար է անտարբեր մնալ: Աղջիկ երեխա շատ եմ սիրում ու ես էլ եմ այսպիսի բալիկ ուզում ունենամ 🙂 Ու կունենամ! 🙂

  3. utesmile says:

    Children are a blessing and God’s gift and should be treated like that. No innocent child should suffer but experience love.

  4. Oh, Arlen, this precious video made me laugh out loud. She’s so very adorable. The children are the future and must always be nurtured and loved. If only that were the case for all children.

    • This video made me laugh too! 😀 I love this video so much and it is with me since 2011 – the creating of my blog! 🙂 Wish you a lovely day, my dear Linda!

  5. jussaraluna says:

    woww, so cute and lovely Charlotte 🙂 I love this video 🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Էջադիտումները / Pageviews

  • 719,915 այցելություն / visit
%d bloggers like this: