Առլեն Շահվերդյան

Home » Մշակույթներ / Cultures » Փոքրիկը, աստղիկը և «Փոքրիկ իշխանը» / The Kid, the Star and “The Little Prince”

Փոքրիկը, աստղիկը և «Փոքրիկ իշխանը» / The Kid, the Star and “The Little Prince”

Փոքրիկն ու աստղիկը

Պապը ասաց թոռնիկին.
– Նայի՛ր, բալիկ իմ անգին,
Մութ երկնքում մեկ էլ, տե՛ս,
Ընկնող ա՛ստղ կտեսնես:

Եվ ուշադիր թոռնիկը
Մութ երկնքին էր նայում,
Բայց աստղիկի հատիկը
Այնքա՜ն արագ էր այրվում,
Որ զարմացած թոռնիկը
Չէր հասցնում նկատել՝
Ո՞նց էր ընկնում աստղիկը,
Ե՞րբ էր ընկնում ու որտե՞ղ:

– Չէ՛, պապիկ ջան, չտեսա՛,
Աստղը արա՛գ է ընկնում,
Թե կարող ես՝ այն պահի՛ր
Քո հոգատա՜ր ձեռքերում,
Որ ես տեսնեմ նրա վառ,
Լուսե ժպի՜տը խնդուն
Եվ հասցնեմ երազե՜լ՝
Նախքան այն ցած է ընկնում:

Պապը ժպտաց թոռնիկին
Իմաստալից ու բարի.
– Թո՛ղ, որ աստղե երկնքից
Երազանքդ կատարվի՛,
Հարգվա՛ծ լինես այս կյանքում,
Հասնես հռչա՜կ ու փառքի՜,
Բայց մի՛շտ պահես քո հոգում
Լո՛ւյսը քո երազանքի՜…

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 25.01.2002 և 31.05.2018
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Սիրելի Ընթերցողներ, որոշեցի անակնկալ մատուցել` գրական կայքումս տեղադրելով Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գիրքն ամբողջությամբ, հատկապես՝ նրանց համար, ովքեր դեռ չեն կարդացել այն: Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքում գոնե մեկ անգամ պետք է կարդա այս հիասքանչ ստեղծագործությունը: Շնորհակալ եմ «Համահայկական էլ. գրադարանին»` գրքի PDF-ը իմ գրական կայքում տեղադրելու իրավունքը սիրով տրամադրելու համար: Այս պահին հաճույքով առաջարկում եմ ԿԱՐԴԱԼ ԳԻՐՔԸ ՀԱՅԵՐԵՆ:

Առլեն Շահվերդյան

Dear Readers, I decided to put in my literary blog the well known novel, titled “The Little Prince” by Antoine de Saint-Exupéry, as a nice present to all my readers. I am sure that every person should read this book in his life at least once. Well, now I offer to read the book in ARMENIAN, in ENGLISH and in RUSSIAN.
Arlen Shahverdyan

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

33 Comments

  1. Ashkhen says:

    Իսկապես, որ հրաշալի նվեր եք մատուցել բոլոր երեխաներին: Շնորհակալություն:

  2. amona61 says:

    Arlen jan, yndameny erek ush gisherin verynterceci girqy, ev vorosheci gtnel E-tarberaky, ev aha ais anaknkaly…shnorhakal em

  3. miksentius says:

    Առլեն ջա՛ն, այս գիրքը իմ անբաժան ընկերն է եղել հատկապես հիվանդացած ժամանակներս, ես մի քանի անգամ կարդացել եմ այս գիրքը, երբ տաքություն եմ ունեցել։ Զարմանալի է, բայց այդպես է․․․ Շատ լավն է․․․

    • Մերսի Միքայել ջան, իրոք ինչ-որ կախարդական, բարի ազդեցություն ունի այս գիրքը ընթերցողի վրա: Կարծում եմ, որ յուրաքաչնոյւր մարդ գոնե մի անգամ պիտի կարդա այն: Դրանում էլ է այս գրքի հմայքը ու խորհրդավորությունը: Իսկ նրանք, ովքեր արդեն կարդացել են, ամբողջ կյանքում մտովի վերադառնում են այս գրքին: Իսկականից հետաքրքիր ազդեցություն է թողնում:

  4. Thanks for visiting and liking my posts. 🙂 The translator button does not work that well. Can’t like post, if I can’t understand what I am reading. 🙂

  5. Սիրում եմ այս գլուխգործոցը….Շատ շնորհակալություն Առլեն ջան. Այստեղ յուրաքանչյուր արտահայտություն ու նախադասություն մի ամբողջ խորհուրդ է կրում իր մեջ… ուզում եմ առանձնացնել իմ ամենասիրած հատվածներից մեկը…
    – Դուք գեղեցիկ եք, բայց դատարկ,- շարունակեց Փոքրիկ իշխանը:- ՁԵզ համար ոչ ոք չի ուզենա մեռնել: Իհարկե, պատահական անցորդը, նայելով իմ վարդին, կասի, որ նա ճիշտ և ճիշտ ձեզ նման է: Բայց ինձ համար միայն նա ավելի թանկ է, քան դուք բոլորդ: Չէ՞ որ նրա՛ն, ոչ թե ձեզ էի ամեն օր ջրում: Նրա՛ն և ոչ թե ձեզ էի ամեն օր ապակիով ծածկում: Քամուց պաշտպանվելու համար նրա՛ն էի շիրմայով առանձնացնում: Նրա՚ համար ես սպանեցի թրթուրներին և միայն երկու-երեք հատ թողեցի, որ թիթեռներ դուրս գան: Ես լսում էի, թե ինչպես է նա տրտնջում և ինչպես է պարծենում, ես լսում էի նրան նույնիսկ այն ժամանակ, երբ նա լռում էր: Նա իմն է…

    • Ես էլ Ձեզ եմ շնորհակալ, Լուսինե ջան: Հաճելի և պատվաբեր է ունենալ Ձեզ պես ուշադիր, բարեշնորհ ընթերցող, որը մշտապես հետևում է այն ամենին, ինչ անում եմ այստեղ: Շատ շնորհակալություն: «Փոքրիկ իշխանը» իմ ամենասիրելի ստեղծագործություններից է և ես ուրախ եմ, որ Դուք կիսում եք դա: Ձեր նշված հատվածը գեղեցիկ, խոսուն ու ասելիքով լի է:

      Հարգանքով և բարեկամաբար՝
      Առլեն

  6. sakuraandme says:

    Crazy phone! Lol

    The message sent too early! Lol 🙂

    I’ve been reading that story and what a beautiful story it was! 🙂

    ‘Ephemeral’ Which is in danger of speedy disappearance.
    “My flower is ephemeral” and she only has 4 thorns to defend herself against the world.

    How incredibly beautiful and in some ways romantic. My phones going flat better put it on charge. Lol 🙂
    Dying for my internet connection. 🙂
    Arlen, I truly loved reading this. We all need to take care of our beautiful planet earth. Huge hug, Paula xxx

  7. utesmile says:

    I love the little prince and have read it in German as a teenager and again in English here. It is a great story and has so many good truths in it. So it is wonderful of you to post about it and let people know about this great book. Wishing you a great day!

    • Dear Ute, I am so glad to receive these words from you! I read them and a nice smile appeared on my face as I felt myself very flattered with your lovely feedback. Thank you! This is a marvelous book and I love it very much and you are totally right – there is so much truth in this book.

      Hugs,
      Arlen

  8. jatwood4 says:

    Arlen, my friend, this is a very sweet gesture, and what I believe the internet should be about. Thank you!

  9. catnipoflife says:

    Arlen, what a wonderful book! I started reading and found myself totally enthralled with each page’s message. I have saved the link and look forward to reading it with my granddaughters. It is amazing how certain stories capture one totally unexpectedly. Thank you so much for sharing! Each night now I will look upon the stars quite differently. 🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 671,917 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: