Առլեն Շահվերդյան

Home » Մշակույթներ / Cultures » Ներիր, Աստվա՛ծ / Forgive me, God

Ներիր, Աստվա՛ծ / Forgive me, God

Եթե Աստծուն շնորհակալ չես լինում ամեն ժպիտի համար, ապա իրավունք չունես բողոքելու ամեն արցունքից: «Կյանքում մեր յուրաքանչյուր մտքի ու արարքի համար մենք պատասխանատու ենք Աստծո առաջ, Նա է այն Վերին ատյանը, որի դիմաց պետք է ձգտենք միշտ ազնիվ ու մաքուր ապրել, մտածել ու արարել», – Առլեն Շահվերդյան:

If you don’t thank God for every smile, then you have no right to complain about every tear. “In life, we are accountable to God for every our thought and deed, He is the Supreme Court, to whom we should strive honestly and cleanly to live, think and create” – Arlen Shahverdyan
*

Ներիր, Աստվա՛ծ

Կոպերիս հետ փակվում են լուռ
Մթնշաղի անուրջներով լի դռները,
Եվ քնելուց առաջ թաքուն
Միտք եմ անում տեղերիս մեջ, «Դռան» շեմին…
Լսո՞ւմ է ինձ, արդյոք, Տերը…

Մե՛ղք եմ գործել՝ համտեսելով արգելվածը պտուղներից:
Եվ հիմա զույգ իմ կոպերի ծանրության տակ,
Ճռռո՛ւմ է լուռ հոգիս նորից,
Ու կրկնում է. «Մե՜ղք եմ գործել…»:
Գիշերային խորհրդավո՜ր նանրության մեջ,
Տաք մատներիս լուռ խաչումով և ափերիս միաձուլմամբ՝
Աղոթե՜լ եմ ուզում փորձել:

Պատուհանին պարզում եմ իմ մտքերն անփակ
Եվ շշնջում մթում խո՜րը.
– Հա՛յր Մեր, Տե՛ր իմ, մեղավո՜ր եմ:
Եվ ներումի լո՜ւյս եմ խնդրում, անշե՜ղ լույսը իմ փրկության:
Վհատումի անդաստանով դեգերել է այսօր հոգիս,
Եվ գի՛րկն ընկել մոլորությա՛ն,
Ընկել ցավոտ ու հուսախա՛բ անօգնությամբ:

Տե՛ր իմ, աղոթո՜ւմ եմ, որ իմ ձայնը հիմա լսես,
Մեղավո՛ր եմ, չե՛մ առարկում, չունե՛մ դրա իրավունքը,
Ես անզո՛ր եմ որևէ բան փոխել այնպես,
Ինչպես հուշո՛ւմ, ցո՛ւյց է տալիս Ճշմարիտի քո ուսմո՜ւնքը:

Եվ չեմ կարող ես չընկրկել,
Երբ գալիս է պահը հոգու հուսալքման:
Հա՛յր մեր, որ յերկինս ես, որ երկնայի՛ն ու երկրայի՛ն նյութի մեջ ես,
Որ հավերժող ու ապրեցնող անմա՜ր սեր ես,
Ներիր հուգուս թուլությունը րոպեական,
Ներիր մեղքի պսակումով դյութանքներին ենթարկվելս,

Դո՛ւ ես փրկիչն ու իմ տերը:

Ես ապրում եմ կյանքս այնպե՜ս խոնարհաբա՜ր,
Որ գլխիկոր աղոթելիս
Պա՛րզ աչքերով հանգիստ նայեմ
Աստվածայի՜ն լույսիդ հավետ:
Ների՜ր միակ մեղքիս համար,
Որ տատա՛սկ է հոգու այգում իմ ծաղկավե՜տ:

Կոպերիս տակ ցոլքվում են լուռ
Մթնշաղի պատկերները՝ իրար կողքի,
Ներիր, Աստվա՛ծ, և փրկությա՜ն լույսով պատիր
Իմ տա՜ք հոգին:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 10.07.2017 և 23.11.2017
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Սիրելի Ընթերցողներ, մեզանից յուրաքանչյուրն աղոթելիս հայացքն ուղղում է Աստծուն և մտքում խոսում Նրա հետ իր համար նվիրական նշանակություն ունեցող հարցերից՝ հաճախ նաև մեղքերի համար թողություն խնդրելով: «ՆԵրիր, Աստվա՛ծ» սույն բանաստեղծությունս սրտիցս բխած ուրույն աղոթք է, մեղքերի համար թողության մարդկային խնդրանքի ուրույն արտահայտություն:

Սիրելի Ընթերցողներ, պատիվ ունեմ «Ներիր, Աստվա՛ծ» բանաստեղծությունս ներկայացնելու անզուգական Լուսինե Զաքարյանի չքնաղ, հոգեթով ու անգերազանցելի կատարմամբ: Վայելեք այս չքնաղ կատարումը:

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

10 Comments

  1. utesmile says:

    So right Arlen. Just imagine…. if you woke up with only the things you thanked God for yesterday…… that wouldn’t be much! We seem to forget the basics. God has given us so much to be thankful for!

  2. saymber says:

    Living in graitude truly helps keep the tears at bay or at least stop them more quickly! 🙂

  3. Stefania says:

    Very wise quote, Arlen dear! I absolutely agree!
    Thank you so much for sharing!
    Have a wonderful evening and many blessings!
    Sincerely, Stefania! 🙂

  4. Perla Nera says:

    Bellissima bambina 🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 669,170 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: