Առլեն Շահվերդյան

Home » Վայրի բնություն / Wildlife » Երկրի օրը. Ձեռք մեկնիր Երկրին / Earth Day: Give Earth a Hand

Երկրի օրը. Ձեռք մեկնիր Երկրին / Earth Day: Give Earth a Hand

Հպվիր Բնությանը / Touch the Nature

Հրա՜շք Բնության մաս

Արևի տակ կյանքը մեկն է՝ մա՛րդ լինես դու, թե՛ կենդանի,
Անուշահո՜տ վարդ լինես դու, թե՛ կանաչը հագած կաղնի՜,
Ժայռի ծերպից բուսնած ցողո՛ւն, ժայռի գլխին բույն դրած ճա՛յ,
Ջրի հսկա՜ կե՛տ լինես դու, թե՛ կտուրի հե՜զ աղավնի:

Արևի տա՛կ, բոլորի՛ պես, դո՛ւ էլ՝ հրա՜շք Բնության մաս,
Պիտի ապրես կյանքդ խելքո՛վ, որ չխախտե՛ս ներդաշնա՜կը,
Պիտի սիրով՝ անմնացորդ, հոգուդ ամբո՜ղջ գարունը տաս,
Որ ծաղկանո՜ց դարձնես կյանքի մեռնող հույսի ցանկապա՛տը:

Ու երբ սիրես սիրե՜լը դու, նվիրվելը լո՜ւյս աշխարհին,
Եվ բարություն տարածելով կյանքը տանես փոփոխությա՜ն,
Մա՛ս կկազմես հոգեթովի՜չ ներդաշնակին այդ վիթխարի՛,
Եվ հոգևո՜ր սավառնումով կյանքդ կապրես խաղաղությա՜մբ:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 2018 թ. ապրիլի 22-ին:
____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Սիրելի Ընթերցողներ, շնորհավորում եմ «Երկրի օրվա» առթիվ: Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհը նշում է Երկրի օրը՝ որպես համամարդկային, համամոլորակային բնապահպանական իրադարձություն: 1970 թվականի ապրիլյան այդ օրը քսան միլիոն ամերիկացիներ համախմբվեցին առաջին անգամ նշելու «Երկրի օրը», որի նպատակն է մարդկության ուշադրությունը սևեռել Երկիր մոլորակի էկոհամակարգի զգայունության ու փխրուն վիճակի վրա, ինչպես նաև սերմանելու մոլորակի նկատմամբ սեր և հոգածություն, պարտավորվածություններ և դրանք կատարելու պատրաստակամություն: Միջազգային հանրությունն ամեն տարի աշխարհի 192 պետություններում նշում է «Երկրի օրը» բնապահպանական լայնամասշտաբ քարոզարշավներով ու միջոցառումներով: Երկիր մոլորակը մեր բոլորի տունն է, եկեք դարձնենք մեր ամեն օրը «Երկրի օր»:

Իմ խորին համոզմամբ՝ միայն բնության հետ ներդաշնակության պայմաններում է հնարավոր խոսել հոգու ներքին խաղաղության և Երկիր մոլորակի վրա երջանիկ կյանքի: Այո, մարդ արարածը երջանիկ է, երբ գտնվում է մյուս արարածների հետ խաղաղ համագոյակցության մեջ: Բնությունը մարդուն տալիս է այդ երջանկության բանալին, տալիս է ներշնչանք, ապրելու ու արարելու անսպառ ուժ: Իսկ Բնության խաղաղությունն ու Երկիր մոլորակի հարատևությունը մեր ձեռքերում է: Սերմանենք մեր երեխաների մեջ սեր և հոգածություն Բնության նկատմամբ և նրանք կմեծանան ու կդառնան բարի ու կամեցող, բնասեր ու լավատես, արդարամիտ ու ազնիվ մարդիկ: Մշտապես պահենք կապը Բնության հետ, սիրենք կյանքն ու Երկիր մոլորակը, սիրենք նրա բոլոր արարածներին, չէ՞ որ կենդանիներն ու բույսերը մեր խնամքի, ուշադրության և բարության կարիքն ունեն: Հարգենք բոլոր արարածներին` փորձելով հասկանալ նրանց: Եկեք լինենք Բնությանը մոտ և պահպանենք այն՝ մշտապես զգալով մեզ նրա մի անբաժան մասնիկը:

Dear Readers, my dear Friends, Happy Earth Day! Earth Day is an annual day on which events are held worldwide to demonstrate support for environmental protection. Earth Day is observed on April 22 each year. The April 22 date was designated as International Mother Earth Day by a consensus resolution adopted by the United Nations in 2009. Earth Day is now coordinated globally by the Earth Day Network, and is celebrated in more than 192 countries every year. The Planet Earth is our home. Let’s make every day Earth Day! Respectfully, Arlen Shahverdyan.

I am sure, that it is possible to speak about internal peace and happiness only being in harmony with Nature. The Human being is happy when he is in peaceful relationship with other living beings. The Nature gives Human boundless inspiration, as well as power to live and create. The peace and life of the Nature and the planet Earth is in our hands. Let’s sow love and care to the Nature in our children and they will grow up becoming kind, nature loving, optimistic and honest people. Let’s always keep in touch with the Nature. Animals and Plants need our care, as well as our attention and kindness. Let’s love and respect all the creatures and let’s try to understand them. Let’s be near the Nature and protect it, always feeling ourselves a little part of it.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

4 Comments

  1. mihrank says:

    wow – indeed the beautiful nature earth day which makes our world to be decorated with previous gift around us. This is such fascinating and elegance touch and vision!

    • Dear Mihran, thank you so much! Happy Earth Day!! This is a feast for everybody in the world as all we live in one home, on one planet. Thanks much indeed for your kind and constant attention to my publications and especially to my poems.

      Respectfully,
      Arlen

  2. utesmile says:

    Happy Earth day! We all need to do our own bit towards it, it will help in the big picture!

Leave a Reply to mihrank Cancel reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 669,354 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: