Առլեն Շահվերդյան

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Քայլում էիր ծովի ափին / You were walking on the shore

Քայլում էիր ծովի ափին / You were walking on the shore

Քայլում էիր ծովի ափին

Ես իմ ձեռքը լուռ դրեցի ծովի ափի տա՜ք ավազին՝
Շոշափելով նրա սրտի բաբախո՛ւմը արևի տակ
Ու լսեցի քո ծիծա՜ղը, որ հնչե՛ղ էր ու մեղմօրո՜ր,
Ի
նչպես շոյա՜նքն ամռան բրիզի, ինչպես ալի՛քը ծովարձա՜կ,
Որ ինձ համար դարձավ օրոր, դարձավ հավե՜րժը համարձակ:

Վայելելով թեթև՜ սահքդ՝ անչափ գերո՜ղ ու դյութակա՜ն՝
Ես քայլեցի սիրահարված ք
ո՝ հետք թողած, արահետով,
Որպես պոե՛տ, որ գերված է քո հմայքով կախարդակա՜ն,
Որպես կյանքի մի մտածող, ում մտքերը ծովակշի՜ռ
Աշխա՜րհը դեռ պիտի հիշի…
Արևն առա ափերիս մեջ ու լվացի ծովի ջրով,
Որ այն շողա՛ հայելու պես՝
Ցույց տալով քո ժպիտը ջի՜նջ ու անուշի՜կ:

Հատիկավոր ավազներով գլորեցի արեգունի թա՛սն-ափսեի՝
Սիրող մարդու ուրախության հե՛տք թողնելով ծո՜վ-երիզով:
Երկա՜ր էի մտքում կրկնել, այն ինչ պիտի քեզ ասեի,
Երկա՜ր էի սպասել, որ դու մտնես իմ կյանք տա՜ք բրիզով:

Ես սուզվեցի ծովի ջրում, որպես որսո՛րդ ջրահարսի,
Հետո տեսա ափին կանգնած քայլող հրեշտա՜կ,
Ու հպվեցի քո ամեն մի ծո՜վ-ալիքի խոնավ վարսին,
Եվ այդ պահից թե՛ օրո՜րը, և թե՛ հավե՜րժը՝ համարձակ,
Դարձան պահա՛նջ ու անհրաժե՛շտ,
Դարձան պայմա՛ն ու կենսակե՜րպ,
Եվ այդ ամենը՝ միասի՜ն:

Իսկ դո՜ւ՝ թեթև՜, բրիզի՜ նման,
Ազա՜տ, ինչպես թողությունը,
Քայլում էիր ծովի ափին՝ խենթացնելով խաղա՜ղը իմ,
Որ ծնում է մենությո՜ւնս՝
Սնուցելով ներշնչա՜նքս ու մեղմելով այրո՛ցն իմ մեջ՝
Եվ, վերջապե՛ս, զորացնելով անզորությո՜ւնս:

Դու՝ արևի սեթևեթա՜նք ու ծովի շո՜ւնչ,
Ապրող սրտիս խոստո՛ւմ իմ տաք,
Եվ իմ ստեղծած տո՜ղ բարեհունչ,
Իմ շնորհակա՛լ հավաստումի, անմնացո՜րդ նվիրումի
Դու մարմնացո՜ւմ:

Ես իմ ձեռքը լուռ դրել եմ ծովի ափի տա՜ք ավազին՝
Շոշափելով նրա սրտի բաբախո՛ւմը արևածին՝
Որպես ներքին իրարանցո՜ւմ:
Եվ լսելով, թե նրա հետ իմ սիրահար սիրտն ինչպե՛ս է ստեղծագործո՜ւմ,
Գրում եմ իմ սիրո մասին՝

Արևի տա՛կ, արևից տա՜ք,
Ծովի նման հախո՜ւռն ու անհատա՜կ:

Առլեն Շահվերդյան

Գրել եմ՝ 27-28.02.2018
Լուսանկարներում՝ հունգարացի մոդել Բարբարա Պալվին:

____________________

© Սույն գրական կայքի կանոններով՝ հրապարակված բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և տվյալ էջի հղումը նշելու:
___________________________________________________

Գարունն այդքան լուսավառ ու ծաղկուն չէր լինի, եթե մեր կողքին չլինեիք Դուք` սիրելի՛ կանայք և աղջիկներ: Ձեր անկրկնելի ներկայությամբ ու անուշ շնչով է միայն, որ տղամարդը տղամարդ է մնում, լինում ավելի ինքնավստահ ու ուժեղ: Մենք՝ տղամարդկ, ծնվում ենք Ձեր շնորհիվ, ապրում Ձեր հոգատարությամբ, պայքարում` Ձեզ համար, արարում ու ստեղծագործում` Ձեր սերն ու հիացմունքը նվաճելու համար, իսկ մեզանից շատերն էլ երջանկություն են ունենում ծերանալ Ձեզ հետ միասին: Առանց գեղեցիկ սեռի կյանքը սին ու գորշ կլիներ: Այս խենթ աշխարհում, ուր գրեթե չկա մի անկյուն, որտեղ անհանգիստ չլինի, Դուք եղել ու մնում եք միակ ապավենը, խաղաղության ու ոգեղենության միակ աղբյուրը: Սիրելով միայն կարելի է բավականություն ստանալ կյանքից և սիրուն արժանանալով միայն կարելի է հասկանալ, թե ինչ ասել է երջանկություն: Մաղթում եմ, որ կյանքում անպայման գտնեք այդ երջանկությունը: Սրտանց շնորհավորում եմ Կանանց գարնանային տոների առթիվ, և ծովի ալիքներում թաթախված ու արևով ջերմացած իմ այս բանաստեղծությունը նվիրում եմ Ձեզ՝ որպես իմ սիրո, նվիրումի ու հիացմունքի արտահայտումների խտացում: Շնորհակալություն Ձեզ, որ Դուք կաք:

Լավագույն բարեմաղթանքներով և պոետական սիրով՝
Առլեն Շահվերդյան

Dear Readers, this whole post and my new poem “You were walking on the shore” are dedicated to Women and girls in the context of March 8th and all the other Spring celebration days in tribute to Women. Thank you all for your tender existence in our life. You bring meaning, value and color to life. For you we – Men, create, struggle, love and win. You are the main source for our inspiration to create and to live. Thank you. Please, accept my coridal congrats. Respectfully and warmly, Arlen.

__________________________________

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ. Սույն գրական բլոգի հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Սույն բլոգ-կայքի հեղինակային իրավունքները պատկանում են դրա հեղինակին՝
Առլեն Շահվերդյանին: Բլոգում տեղ գտած նյութերը պաշտպանված են Հեղինակային իրավունքով: Մեջբերումներ անելիս հղումը arlenshah.wordpress.com-ին պարտադիր է: Հեղինակային հոդվածների, գրառումների, լուսանկարների մասնակի կամ ամբողջական վերարտադրությունն այլ կայքերում կամ զանգվածային լրատվամիջոցներում առանց arlenshah.wordpress.com-ին հղման արգելվում է:

Գրական բլոգ | Ֆեյսբուք | Թվիթեր | Յութուբ
Առլեն Շահվերդյանի գրական բլոգ. «Տոն, որը միշտ քեզ հետ է»,- Էռնեստ Հեմինգուեյ
__________________________________

ATTENTION! About this Literary Blog Copyright Protection
Arlen Shahverdyan, the Author of this Blog possesses its Copyright. All the materials of this blog are Copyright protected. When quoting, the reference (link) to arlenshah.wordpress.com is compulsory. The partial or complete reproduction of the Author’s articles, posts or photos in other sites or Mass Media is prohibited without the reference to arlenshah.wordpress.com.

Literary blog | Facebook | Twitter | Youtube
Arlen Shahverdyan’s literary blog: “A moveable feast”,- Ernest Hemingway

Save the Planet Earth*
Մի տպեք այս էջն առանց անհրաժեշտության, մտածեք շրջակա միջավայրի մասին
Do not print out this page without need – think about the Environment

2 Comments

  1. utesmile says:

    Thank you Arlen, you are such a wonderful soul. Appreciating and cherishing us women and be thankful. A big thanks to you that you see us and make us feel worthy and great! Big hugs for you ♥

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 668,111 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: