Առլեն Շահվերդյան

Home » Իմ բանաստեղծությունները / My poems » Ես շնորհակալ եմ / I am thankful

Ես շնորհակալ եմ / I am thankful

Ես շնորհակալ եմ

Ես շնորհակալ եմ հավատքի համար,
Քանզի այն լուսե ճրագի նման
Ավետաբերը դարձավ փրկության՝
Ինձ ազատելով կեռ ճիրաններից որոր-տաղտկության
Եվ պարգևելով բերկրանքը սիրո՜, հավիտենությա՜ն,
Բարձրացնելով վե՜ր,
Վեհացնելով ինձ այնպե՜ս համոզիչ ու հմուտ կերպով
Ինչպես գարո՜ւնն է բողբոջին սնում հույսով բերքությա՜ն,
Ինչպես առո՜ւն է՝ սրընթա՛ց ու պա՛ղ,
Մտքում գուրգուրում հորիզո՜նը հով,
Եվ առա՛ջ մղվում ծովանալու իր առաքելությա՜մբ:

Ես շնորհակալ եմ ա՛յն գույնի համար,
Որն առանց պայմա՛ն ու նախատինքի՛
Զարդե՜ց իմ հոգին ջրաներկելով,
Ա՛յն համի համար, որ ճաշակեցի իմ զգայո՜ւն քիմքին
Եվ ա՛յն ջերմության, որով պատվեցի
Ու, ասես շոյվե՜ց ողորկությունս՝
Հավե՜րժ բերքելով:

Տե՛ր, շնորհակա՛լ եմ քո սիրո համար,
Լուսավե՜տ ես դու, ինչպես գարո՜ւնը,
Երբ տաքո՜ւկ շողից շնորհակալությամբ բզզում է բոռը,
Երբ ծառի կողքին հասա՜կ է առնում
Նրա համարձա՛կ ու մատղաշ ծո՜ռը,
Շնորհակալությամբ քաղա՛քն ու գյո՛ւղը շարժում են հո՜ղը,
Եվ օդում բարին իշխում է այնպե՛ս,
Որ նույնիսկ խորի՜ն շնորհակալությամբ
Տունը լքում է խարդա՛ղ ու ծպտյա՛լ, մանրոգի՛ գողը:

Անդադա՜ր ընթացք՝ աշխարհի ծոցում, մեկը գտնո՛ւմ է, մյուսը՝ կորցնո՛ւմ,
Եվ բարօրության մշտապայքարում, երբ երջանկությունը պարգև՜ է թվում,
Ես շնորհակալ եմ այն մեկի համար, ով եկավ իմ կյանք գարնան ապրիլի՜ն,
Եվ ժպտուն դեմքով ու ձեռքով իր մեղմ հպվեց մենավոր սրտիս լարերին:
Հպվեց քնքշությա՜մբ… 

Աշխարհը՝ տարբեր մարդկանցով լեցուն,
Արդյունք է Տիրոջ հանճարե՜ղ ու նո՜ւրբ ձեռագործությա՜ն,
Որտեղ ամենո՜ւր ամենը մե՛կ է, իսկ ամեն մեկո՛ւմ՝ կենդանի՜ հոգի,
Ապաշխարհե՜լը՝ փրկության ուղի՛, սիրե՜լը՝ պարգև՛
Եվ առի՛թ՝ Աստծուն աղոթք անելու շնորհակալանքի՜:

Առլեն Շահվերդյան

Գրված՝ 22-23.02.2018

© Կայքի կանոններով՝ սույն բանաստեղծության հեղինակային իրավունքները պաշտպանված են, հետևաբար արգելվում է տեղադրել այն սոցիալական ցանցերում կամ այլ կայքերում՝ առանց բանաստեղծության հեղինակի անունը և էջի հղումը նշելու:

Սիրելի Ընթերցողներ, իմ կարծիքով, երբ անկեղծ շնորհակալություն ես հայտնում, կարծես ջերմորեն գրկում ես մարդուն ու արտայատում քո գոհունակությունն ու երախտիքը, բարեկամությունն ու ջերմությունը: Շնորհակալությունն ասես սրտանց ասված բանավոր գրկախառնում լինի: Այս խորհրդանշական առիթով իմ սրտագին ողջույններն ու անկեղծ երախտագիտությունն եմ հղում յուրաքանչյուրին, ով հետևում է գրական բլոգ-կայքիս: Դրանով դուք սատարում եք ինձ, և Ձեր այդ սատարումը մշտապես ներշնչում ու ոգևորում է ինձ: Ձեր անկեղծ մեկնաբանությունները, գնահատանքն ու հետադարձ ջերմ կապը մշտապես պարտավորեցնում են ինձ աշխատելու ավելի տքնաջան կերպով և ավելի ստեղծագործաբար: Ձեր մեկնաբանությունները, գնահատականները միշտ հետաքրքիր են, բարի, անկեղծ, դրական, հաճախ` բացառիկ ու յուրօրինակ:

Սիրով ուզում եմ նշել, որ իմ գրական կայքում, ինչպես նաև ֆեյսբուքյան ու թվիթերյան իմ էջերում միայն պարկեշտ, կիրթ ու քաղաքավարի մարդիկ են, ովքեր ունեն ներքին բարձր կուլտուրա: Անչափ ուրախ եմ այդ փաստով: Ձեր նման Ընթերցողներ ունենալը պատիվ ու պարտավորություն է ցանկացած հեղինակի համար: Երջանիկ եմ, որ Ձեզանից յուրաքանչյուրն իմ մշտական Ընթերցողն է: Ես շնորհակալ եմ Ձեզ Ձեր հույզերի ու ապրումների համար: Շնորհակալություն այն ժամանակի համար, որը ծախսում եք` այցելելով իմ գրական կայքն ու կարդալով ստեղծագործություններս: Շնորհակալություն նաև նրանց, ովքեր երկար տարիներ է ինձ անվանակարգում են բլոգերային մրցանակների: Ես մշտապես ձգտում եմ արժանի լինել դրանց:

Իմ սիրելի Ընկերներ, խորապես գնահատում եմ բոլորիդ և ձեզանից յուրաքանչյուրին: Մեր միջև ձևավորվել է բարեկամական ու փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերություն: Կարծում եմ, որ մեր ընկերությունը մեր գեղեցիկ, կարևոր և բարի ձեռքբերումն է մեծ ու ընդարձակ համացանցում: Շնորհակալություն Ձեզ սատարումի ու փոխըմբռնման համար: Հուսով եմ, որ Ձեր այդ սատարումն ու բարեմաղթանքները միշտ կլինեն ինձ հետ ու կքաջալերեն ինձ: Ամենալավն ու բարին եմ մաղթում Ձեզ ու Ձեր հարգարժան ընտանիքներին:

Հարգանքով և երախտագիտությամբ՝
Առլեն Շահվերդյան

***

Dear Friends, as for me “Thank you” is like a warm hug to a person whom you want to express your appreciation, friendship, sincere warmth. “Thank you” is like a spoken hug. I would like to express my hearty greetings and sincere thanks to everyone who has decided to follow my literary blog. Your support by following my blog always inspires and encourages me. Your sincere comments, valuation and warm feedback always inrpire me to work harder and more creatively. Your comments are always interesting, kind, full of positive emotions and often very unique. I love to read them and answer to them. It is my pleasure to mention that there are only polite, gentle, having high internal culture people following my blog as well as my Facebook and Twitter pages. I think that having such kind of audience of readers is an honor for every author. I am very glad to have such gentle and polite audience in my blog as well as in social network. I am honored to consider each of you as my constant reader. A special thanks also to all those who nominate me for blogging awards. I always try to deserve them.

My dear friends, I deeply appreciate all of you! There has been formed a warm, friendly relationship between us based on mutual respect. I think that this friendship is our beautiful, important and kind achievement in this large and wide Internet. Thank you all for your support and understanding. Hope, your support and blessings will always be with me. Many thanks for your time you spend on visiting my blog and reading my literary works. I wish all the best to you and your respectful families! Thank you!

Very respectfully,
Arlen Shahverdyan


45 Comments

  1. petit4chocolatier says:

    Arlen, very lovely and kind post!

    • Thank you, dear Judy!
      I appreciate each of my Readers!
      You are one of my Friends and permanent Readers. I’m honored to have Friends like you! All my blog followers are kind and interesting personalities. My blog is richer thanks to all of you!

      Thank you!
      Arlen

  2. Stefania says:

    Arlen, congratulations to how many friends you have gathered around you! I am honored to be here on your blog! Thank you so much for the welcome. Have a wonderful day! All the best to be for you and your family! Stefania fondly! 🙂

    • Dear Stefania,
      I am honored to receive such a beautiful and tender comment from You. You are kind and unique as always. I consider you as one of my best Friends in blogoshpere. Thank you for your nice work on your blog, for your colourful and lovely posts! It is an honor to have a Friend like you.

      Arlen

  3. lizziejoy10 says:

    Thank you, too, for a lovely blog that is a pleasure to read. It is an honour to have met you and to be able to connect in friendship in this way. Blessings from Lizzie Joy

    • Dear Lizzie,
      I am deeply touched with your kind and beautiful words. I’m very honored to receive such kind of nice feedback from you. Thank you very much! It was my pleasure to discover the nice photos by you! I started to follow your lovely blog with pleasure.

      With respect,
      Arlen

  4. nosht says:

    My sincere congratulations
    And of course thanks to you that you’re who has achieved all that 🙂
    b.

  5. gabriarte says:

    grazie per la visita a presto ciao

  6. Excellent…congratulations.

  7. Impressive. Nice blog you have here and thank you very much for translating into English. You are very considerate.

  8. Paula says:

    Hello Arlen 🙂 I always appreciate your visits and you have a sincere follower in me in spite of some tardiness, but we all know nothing is permanent in this life.. people are flaky in everyday life and even more so in blogosphere… Just a reality…. Keep well, my friend!

  9. You are a star, Arlen!!! Mazel tov, dear!

  10. This is your calling…good for you Arlen, congratulations on all your success! xx

  11. Mary says:

    Hi Arlen: Congratulations ~ you have great energy, stay in touch with folks and always have wonderful posts that have a lot of meaning to many people. Doesn’t surprise me that you have so many connections and followers. Thank you for always taking the time to visit my blog, it’s very much appreciated!

    • Dear Mary,
      thank you so much for this wonderful and very much inspiring comment! I always find time to visit your blog as I admire your unique, colourful and nice works. Believe me, it is honor for me to have a friend like you. I deeply appreciate your and all the other followers’ attention to my blog.
      Thank you Mary, thank you very much for your tender words. Always know, that you have a permanent and faithful follower in Armenia 🙂

      Best regards,
      Arlen

  12. Thank you for inspiring us to care for the planet, and each other 🙂

    • Dear Alarna. I saw your nice and inspiring comment only in the evening. So sorry for the answer to be a little bit late 🙂
      Thank you for your words! And I would also like to thank you hearty for following me on my Facebook page!

      I deeply appreciate your attention to my blog, to my activity.

      Thank you!

      Arlen

  13. utesmile says:

    You are also such a gentle and kind blogger and it is a pleasure to follow you and read your inspiring posts. You are so appreciated, Arlen and loved! Ute x

    • Dear Ute, it was so nice to receive these words from you. It is 01:30 AM, late night in Yerevan and your lovely words were like a light in the darkness of misterious night 🙂 Wow, what a sentence! 😀
      Thank you again my dear! Much appreciated!

      Hugs,
      Arlen

  14. No, no, thank YOU, dear Arlen! Your poetry, pictures, writing, saving animals and all that you do and write about is wonderful. Your kindness shines through every post and comment. Many hugs! 😀

  15. Մելինե says:

    Շնորհակալությունների մի ամբողջ շարան, որ կա ներսում… բայց բառերը, մի տեսակ, չեն գրվում )))։
    Միայն կասեմ. շնորհակալություն այս հրաշք բլոգի համար, ուր մարդ կարողանում է գտնել մաքրամաքուր հայերենով գրված, մեկը մեկից խորիմաստ ու հուզիչ ստեղծագործություններ։

    • Մելինե ջան, իսկ ես ոչ միայն շնորհակալ եմ, այլև ուզում եմ իմ խորին հարգանքը հղել քեզ ու ասել, որ ինձ համար պատիվ է ունենալ Քեզ նման Ընթերցող ու Բարեկամ:

      • Մելինե says:

        Շնորհակալ եմ ))։ Եթե չլինեին այս հրաշք ստեղծագործությւոնները գուցե առիթն էլ չստեղծվեր։

      • Ես շատ ուրախ եմ այդ առիթի համար, Մելինե ջան 🙂 Կրկին անգամ շնորհակալ եմ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Բարի գալուստ Առլեն Շահվերդյանի գրական բլոգ / Welcome to Arlen Shahverdyan’s Literary Blog

Գնիր իմ էլեկտրոնային գրքերն ԱՅՍՏԵՂ / Buy my eBooks HERE

«Ապրելու իրավունքը»՝ Կոնգրեսում / The “Right to Live” in Congress

Հարցազրույցներ և տեսանյութեր / Interviews and Reportages

Հայկական աշխարհագրական նախագիծ (Armenian Geographic Project)

«ԿՐԹԱՐԱՆ ՍՈՆԱ» / ”Sona” center

«Գրքամոլ» նախաձեռնություն

Արսինե Շահվերդյանի բլոգը / Arsine Shahverdyan’s Blog

Բոլոր գրքերս՝ մեկ էջում / All my books on one page

WWF-Հայաստան / WWF-Armenia

Բացառիկ գիրք առյուծի մասին / A unique book about lion

Կանայք՝ ներշնչանքի աղբյուր / Women as a source of inspiration

Այցելություններ / Visits

Այցելություններ աշխարհից / Visits from the world

free counters

Էջադիտումները / Pageviews

  • 669,170 այցելություն / visit

Բլոգի հեղինակային իրավունքները պաշտպանված են, 2016 / The Blog is copyright protected. All Rights Reserved, 2017

Copyrighted.com Registered & Protected 
ZOTR-BKDE-G1F0-3INY
%d bloggers like this: